Հեմանգիոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմանգիոմա
Capillary haemangioma.jpg
Վաղ մանկական հասակի հեմանգիոմա
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս cell type benign neoplasm[1], angioma և vascular tumor
Բուն պատճառ C3085[1]
Բժշկական մասնագիտություն մաշկաբանություն, անոթային վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9 228.0
ՀՄԴ-10 D18.0 (ILDS D18.010)
Հիվանդությունների բազա 30033
MedlinePlus 001459
eMedicine 1083849
MeSHID D006391
Disease Ontology DOID:255
NCI Thesaurus Ինֆանտիլ հեմանգիոմա, վաղ մանկական հեմանգիոմա
Hemangiomas Վիքիպահեստում

Հեմանգիոման (հին հունարեն. «հեմ» (αίμα)՝ արյուն, «անգեո» (αγγείο)՝ անոթ, «-օմա» (-ωμα)՝ ուռուցք), որը հայտնի է նաև որպես ինֆանտիլ կամ վաղ մանկական հեմանգիոմա վաղ մանկական հասակի ամենատարածված բարորակ ուռուցքներից մեկն է և հանդիպում է այդ տարիքի մանուկների մոտավորապես 5-10%-ի մոտ:[2][3][4] Ինֆանտիլ հեմանգիոման բարորակ անոթային ուռուցք է, որը բաղկացած է արյունատար անոթները ներսից պատող, աստառող մեծ թվով առանձին էնդոթելիալ բջիջներից:[5] Այն ավելի շատ հանդիպում է աղջիկների, հատկապես վաղաժամ ծնված, թերհաս և թերքաշ նորածինների մոտ:[6][7] Ինֆանտիլ հեմանգիոման սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին շաբաթներին և առավել արագ աճում է կյանքի առաջին 3-6 ամիսների ընթացքում:[8][9][10][11] Դեպքերի մեծ մասում ինֆանտիլ հեմանգիոման իր վերջնական ակնկալվող չափի 80%-ին սովորաբար հասնում է 3 ամսականում:[12] Որպես կանոն, հեմանգիոմայի աճն ու զարգացումն ավարտվում ու հետզարգացումը սկսվում է երեխայի 1 տարեկանին մոտ, և այն տարիների ընթացքում դանդաղ ու աստիճանաբար փոքրանալով երբեմն անհետանում է 5 տարեկանում:[13][14] Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 9 տարեկանում մինչև 90% դեպքերում ինֆանտիլ հեմանգիոման անհետանում է:[15][16] Սակայն մոտ 10% դեպքերում ինֆանտիլ հեմանգիոման կարող է ինքնուրույն չանհետանալ՝ թողնելով մնացորդային հավելյալ ֆիբրոզ-ճարպային հյուսվածք, սպի, մնացորդային անոթային կամ պիգմենտային փոփոխություններ:[17]

Տերմինաբանություն և դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հեմանգիոմա» տերմինն առաջարկել է գերմանացի գիտնական Ռուդոլֆ Վիրխովը 1863 թվականին, ով միևնույն ժամանակ նաև առաջին անգամ համակարգել է այդ գոյացությունները՝ դրանք բաժանելով ըստ իրենց մակրոսկոպիկ կառուցվածքի պարզ, կավերնոզ և ճյուղավորված հեմանգիոմաների:[18] Այդ տերմինն ի սկզբանե օգտագործվել է ցանկացած անոթային ուռուցքանման գոյացություն նկարագրելու համար՝ անկախ այն բանից՝ այն ներկա է եղել ի ծնե, թե ի հայտ է եկել ավելի ուշ։ 1982 թվականին Մալիկենն ու Գլովացկին առաջարկել են անոթային անոմալիաների դասակարգման նոր համակարգ,[19] ինչը լայնորեն ընդունվել է Անոթային անոմալիաների ուսումնասիրման միջազգային միության (ISSVA) կողմից և թարմացվել է 2015 թվականին:[20] Այն հիմնված է գոյացության բջջային առանձնահատկությունների, բնական ընթացքի և կլինիկական վարքագծի վրա։ Անոթային անոմալիաները բաժանվում են անոթային ուռուցքների/նորագոյացությունների, որոնց թվին են դասվում ինֆանտիլ հեմանգիոմաները և անոթային մալֆորմացիաների, որոնք ներառում են մեծացած կամ աննորմալ անոթները, ինչպիսին են մազանոթային մալֆորմացիաները (գինու բծեր կամ պորտվեյնի բծեր), երակային մալֆորմացիաները և ավշային մալֆորմացիաները: 2000 թվականին պարզվել է, որ GLUT-1 սպեցիֆիկ իմունահիստոքիմիական մարկերն առկա է լինում միայն ինֆանտիլ հեմանգիոմաներում և բացակայում այլ անոթային ուռուցքներում ու մալֆորմացիաներում:[21][22] Այս մարկերը հեղափոխություն գործեց ինֆանտիլ հեմանգիոման այլ անոթային անոմալիաներից տարբերակելու ասպարեզում:[23]

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքի մանկան մոտ տափակ հեմանգիոմա

Ինֆանտիլ հեմանգիոմաները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին շաբաթներին կամ ամիսներին:[2] Ավելի հաճախ հանդիպում են եվրոպեոիդ ռասայում, թերհաս երեխաների մոտ, որոնց քաշը ծնվելիս կազմում է մինչև 1.4կգ, աղջիկների և երկվորյակների մոտ:[6] Վաղ շրջանում կարող են նմանվել կարմիր քերծվածքի կամ բծի, սպիտակ բծի կամ կապտուկի: Հեմանգիոմաների մեծ մասն ի հայտ է գալիս գլխին կամ պարանոցին, բայց կարող են հայտնաբերվել գրեթե ամենուր: Հեմանգիոմայի տեսքն ու գույնը կախված են մաշկում դրա տեղադրությունից ու խորությունից:[2]

Ըստ մաշկում տեղակայման խորության տարբերում են մակերեսային, խորանիստ և խառը հեմանգիոմաներ:

Մակերեսային հեմանգիոմաները տեղակայվում են մաշկի վերին շերտերում և ունենում են բաց կարմիր, էրիթեմատոզից մինչև բոսորագույն գունավորում: Մակերեսային գոյացությունները կարող են լինել տափակ և տելեանգիէկտատիկ՝ կազմված ճյուղավորված մանր մազանոթների խրձից: Դրանք կարող են լինել նաև ուռուցիկ և մաշկից բարձրացած՝ ձևավորելով պապուլաներ և միաձուլվող կղզյակներ հիշեցնող վառ կարմիր բծեր: Նմանատիպ տեսքի համար նախկինում ինֆանտիլ հեմանգիոմաներն անվանում էին նաև «ելականման հեմանգիոմաներ»: Որոշ տեղակայումներում (հետին գլխամաշկ, ծոծրակ, պարանոցային ծալքեր, աճուկային/հարհետանցքային շրջաններ) մակերեսային հեմանգիոմաները ենթակա են խոցոտման վտանգի: Խոցոտված հեմանգիոմաները կարող են հանդես գալ որպես սև կեղևակալած պապուլաներ կամ վահանիկներ, ցավոտ էրոզիաներ կամ խոցեր: Խոցոտումները հակված են երկրորդային ինֆեկցման, ինչը կարող է դրսևորվել դեղին կեղևակալմամբ, արտադրությամբ, ցավով կամ հոտով: Խոցոտումները, մասնավորապես խորը ախտահարումները կամ հարվող տեղերը կարող են նաև արյունահոսել: Բազմակի (որպես կանոն ավելի քան 5) մակերեսային հեմանգիոմաները կարող են զուգակցվել արտամաշկային հեմանգիոմաներով՝ ամենից հաճախ լյարդի (հեպատիկ) հեմանգիոմայով, և նման երեխաները պետք է անցնեն ՈւՁՀ (սոնոգրաֆիա):[2]

Խորանիստ հեմանգիոմաները հանդես են գալիս որպես վատ սահմանազատված, կապտավուն բծեր, որոնք կարող են վերաճել պապուլաների, հանգուցիկների կամ ավելի մեծ ուռուցքների: Աճող գոյացությունները հաճախ սեղմելի, բայց բավականին կոշտ են լինում: Խորանիստ շատ հեմանգիոմաներ կարող են ունենալ մի քանի տեսանելի մակերեսային մազանոթներ կամ հարակից երակային ուռուցիկություն: Խորանիստ հեմանգիոմաները հակված են զարգանալ մի փոքր ավելի ուշ, քան մակերեսայինները և կարող են ունենալ ավելի երկար ու ավելի ուշ աճման փուլեր: Դրանք հազվադեպ են խոցոտվում, բայց կարող են խնդիրներ հարուցել՝ կախված տեղակայումից, չափից և աճից: Զգայարանների մոտակայքում տեղակայված խորանիստ հեմանգիոմաները պրոլիֆերատիվ փուլում կարող են ճզմել ու խցանել հարակից փափուկ հյուսվածքային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են լսողական անցուղին կամ ակնաճեղքը:[2]

Խառը հեմանգիոմաները մակերեսային և խորանիստ հեմանգիոմաների համակցությունն են և կարող են մի քանի ամիս տեսանելի չլինել:

Ըստ տարածվածության ինֆանտիլ հեմանգիոմաները դասակարգվում են նաև որպես օջախային/տեղայնացված, սեգմենտար և անորոշ: Օջախային ինֆանտիլ հեմանգիոմաները  տեղայնացված են լինում որոշակի տեղում և զարգանում են միայնակ բծից: Սեգմենտար հեմանգիոմաները ավելի մեծ չափի են լինում, ներգրավում են մարմնի որոշակի շրջան: Որոշ դեպքերում դրանք կարող են հիմքում ունենալ խորքային անոմալիաներ, ինչի կապակցությամբ երբեմն անհրաժեշտ է լինում կատարել լրացուցիչ հետազոտություններ, հատկապես, երբ դրանք գտնվում են դեմքի, սրբանի կամ կոնքի շրջանում:

Մինչև խոցոտվելը հեմանգիոմաները հակված չեն լինում արնահոսել և ցավոտ չեն: Անհանգստություն և դիսկոմֆորտ կարող է առաջանալ այն դեպքում, երբ հեմանգիոման մեծածավալ է լինում և արգելափակում է կենսական բացվածքները (ակնաճեղք, քթանցք, լսողական ուղի և այլն):[2][6][24][25][26]

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմանգիոմայի պատճառը ներկայումս անհայտ է: Այնուամենայնիվ, մի շարք հետազոտություններ ցույց են տվել էստրոգենային ազդանշանման դերը հեմանգիոմայի պրոլիֆերացիայի գործում: 2007 թվականին պարզվել է, որ խթան կարող է հանդիսանալ ծննդաբերությունից հետո շրջանառվող էստրոգենի հետ զուգորդված փափուկ հյուսվածքների տեղայնացված հիպօքսիան:[27] Կա նաև վարկած, որ հղիության ընթացքում մայրական ընկերքը էմբոլացվում է պտղի բուն մաշկին (դերմային)՝ հանգեցնելով հեմանգիոմագենեզի:[28][29] Սակայն գիտնականների մեկ այլ խումբ կատարել է հեմանգիոմայի հյուսվածքի միանուկլեոտիդ պոլիմորֆիզմի գենետիկական անալիզներ, համեմատելով մոր ԴՆԹ-ի հետ, և հերքել վերջին վարկածը:[30] Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել ուժեղացած անգիոգենեզի և վասկուլոգենեզի դերը հեմանգիոմաների էթիոլոգիայում:[31] Ուսումնասիրությունները շարունակվում են:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազանոթային հեմանգիոմա

Ինֆանտիլ հեմանգիոմաների մեծամասնությունը կարելի է ախտորոշել անամնեզի և արտաքին զննման միջոցով: Հազվագյուտ դեպքերում ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է լինում կատարել ռադիոլոգիական քննություն՝ Դոպլեր-ՈՒՁՀ, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և/կամ բջջաբանական կամ հյուսվածաբանական քննություն:[32] Ինֆանտիլ հեմանգիոմաները, որպես կանոն, բացակայում են ծննդյան ժամանակ կամ մաշկի վրա կարող է լինել գունատության, տելեանգիէկտազիայի կամ մգության մի փոքր հատված: Ծննդյան ժամանակ լիովին ձևավորված զանգվածը սովորաբար վկայում է այլ ախտորոշման մասին: Բուն մաշկի վերին շերտերում տեղակայված մակերեսային հեմանգիոմաները ունենում են ելակի վառ կարմիր երանգ, մինչդեռ մաշկի խորքում և ենթամաշկում տեղակայված խորանիստ հեմանգիոմաները կարող են կապտավուն և շոշափելիս պինդ կամ առաձգական լինել: Խառը հեմանգիոմաները կարող են երկու հատկանիշներն էլ ունենալ: Նվազագույն պրոլիֆերատիվ («չաճող») ինֆանտիլ հեմանգիոմաները հազվադեպ են հանդիպում և դրսևորվում են բարակ մակուլյար տելեանգիէկտազիայի տեսքով՝ տեղ-տեղ ալ կարմիր, պապուլյոզ, պրոլիֆերատիվ բաղադրիչով։ Նմանատիպ ինֆանտիլ հեմանգիոմաներն ավելի հաճախ հանդիպում են մարմնի ստորին մասում:[33]

Ինֆանտիլ հեմանգիոմաների աճման առանձնահատկությունների ճշգրիտ նկարագրությունը կարող է շատ օգտակար լինել ախտորոշման համար։ Կյանքի առաջին 4-8 շաբաթներին դրանք արագորեն աճում են առավելապես ոչ թե տրամագծի, այլ ծավալի հաշվին: Արագ աճի այդ փուլին սովորաբար հետևում է ավելի դանդաղ աճի փուլը, որը կարող է տևել մինչև 6-9 ամիս, ընդ որում, աճի 80%-ն ավարտվում է 3 ամիս անց: Ի վերջո, ինֆանտիլ հեմանգիոմաները ենթարկվում են հետաճի (ինվոլյուցիայի) մի քանի (մոտ 5) տարվա ընթացքում:[12] Սակայն լինում են բացառություններ, օրինակ, նվազագույն պրոլիֆերատիվ ինֆանտիլ հեմանգիոմաներ, որոնք էապես չեն պրոլիֆերացվում[33] և մեծ խորանիստ ինֆանտիլ հեմանգիոմաներ, որոնց զգալի աճը սկսվում է ավելի ուշ և տևում ավելի երկար:[12]

Եթե արտաքին զննման և աճի պատմության հիման վրա ախտորոշումը հստակ չի լինում (հաճախ խորանիստ հեմանգիոմաները՝ մաշկի աննշան ներգրավմամբ), ապա ճառագայթային կամ հյուսվածաբանական քննությունը կարող են օգնել հստակեցնել ախտորոշումը։[5][32] Դոպլեր-ՈւՁՀ-ով ինֆանտիլ հեմանգիոման պրոլիֆերատիվ փուլում ներկայանում է որպես առատ հոսքով փափուկ հյուսվածքային զանգված՝ սովորաբար առանց ուղիղ զարկերակ-երակային շունտավորման: ՄՌՏ-ով ինֆանտիլ հեմանգիոման երևում է որպես հստակ սահմանազատված, Т1-միջանկյալ ինտենսիվ, Т2-հիպերինտենսիվ և գադոլինիումով խիստ կոնտրաստավորվող գոյացություն՝ արագահոս անոթներով:[32] Հյուսվածաբանական ախտորոշման համար հյուսվածք կարելի է ստանալ ասեղնային ասպիրացիայի, մաշկի բիոպսիայի կամ էքսզիզիոն բիոպսիայի միջոցով:[34] Մանրադիտակի տակ հեմանգիոման իրենից ներկայացնում է խիտ փաթեթավորված, բարակապատ, սովորաբար էնդոթելիալ աստառով անպատիճ խառնակույտ: Արյունալի անոթները միմյանցից բաժանված են նոսր շարակցական հյուսվածքով: Դրանց լուսանցքները կարող են թրոմբոզվել և վերածվել հյուսվածքի։ Անոթային պատռումների հետևանքով կարող է դիտվել հեմոսիդերին գունանյութի կուտակում:[35] GLUT-1 հիստոքիմիական մարկերը կարող է օգտակար լինել ինֆանտիլ հենանգիոման այնպիսի գոյացություններից տարբերակելու գործում, ինչպիսիք են անոթային մալֆորմացիաները:[22]

Գլխի և պարանոցի խոշոր սեգմենտար հեմանգիոմաները կարող են կապված լինել PHACES համախտանիշի հետ:[36][37] Գոտկատեղի  խոշոր սեգմենտար հեմանգիոմաները կարող են կապված լինել դիզռաֆիզմի, երիկամային եւ միզասեռական խնդիրների հետ՝ LUMBAR համախտանիշ: Նորածնի մոտ բազմակի մաշկային հեմանգիոմաները կարող են վկայել լյարդի հեմանգիոմայի մասին: Ուստի 5 կամ ավելի մաշկային հեմանգիոմաներ ունեցող նորածնի մոտ խորհուրդ է տրվում կատարել սկրինինգային ՈւՁՀ լյարդի ներգրավվածությունը հերքելու համար:[38]

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմանգիոմաների գերակշռող մեծամասնությունը չի ուղեկցվում բարդություններով: Սակայն երբեմն դրանց մակերեսը կարող է քայքավել և զարգանալ խոցոտում, ինչը կարող է ուղեկցվել ցավով և այլ խնդիրներով: Եթե խոցոտումը խորն է լինում, հազվադեպ զարգանում է արյունահոսություն և ինֆեկցիա: Եթե հեմանգիոման լինի կոկորդում, կարող է խոչընդոտել շնչառությանը: Աչքի մոտակայքում աճող հեմանգիոման կարող է հանգեցնել ակնաճեղքի փակման կամ շեղման, ինչը կարող է հանգեցնել ամբլիոպիայի:[39] Շատ հազվադեպ, չափազանց մեծ հեմանգիոմաները կարող են հանգեցնել սրտային անբավարարության դեպի հավելյալ արյունատար անոթներն արյան մեծ քանակի արտանետման հետևանքով: Ոսկրին հարակից հեմանգիոման կարող է հանգեցնել ոսկրի էրոզիայի:[2] Ողի ներսում առկա հեմանգիոման կարող է հանգեցնել ողի կոտրվածքի և/կամ ողնուղեղի ճզմման:[40]

Հազվագյուտ կարող է դիտվել ինֆանտիլ հեմանգիոմայի չարորակացում, և այն կարող է վեր ածվել անգիոսարկոմայի:[41]

Հեմանգիոմաների հետ կապված ամենահաճախակի գանգատները բխում են հոգեսոցիալական բարդություններից: Գոյացությունը կարող է խեղաթյուրել անձի արտաքին տեսքը և ավելորդ ուշադրություն ու չարամիտ արձագանքներ հրահրել այլոց կողմից: Որոշակի խնդիրներ են ծագում շուրթերի կամ քթի ներգրավման դեպքում, քանի որ դեմքի այլանդակումը կարող է խրթին լինի բուժել վիրահատական եղանակով: Հոգեսոցիալական տրավման սկսում է զարգանալ դպրոցական տարիքից: Ուստի կարևոր է բուժումը կազմակերպել մինչև դպրոց հաճախելը, եթե համարժեք ինքնաբուխ բարելավում տեղի չի ունեցել: Խոշոր հեմանգիոմաները կարող են թողնել մաշկի տեսանելի փոփոխություններ խիստ ձգման հետևանքով:

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հեմանգիոմաներ անհետանում են առանց բուժման՝ թողնելով անտեսանելի կամ նվազագույն հետքեր: Դա կարող է տևել տարիներ: Սակայն հեմանգիոմաների զգալի մասի դեպքում կարող է անհրաժեշտ լինել որոշակի բուժում:[42]

Գոյություն ունեն հեմանգիոմաների բուժման դեղորայքային (համակարգային, ներօջախային և տեղային), վիրաբուժական և լազերային եղանակներ:

Մինչև 2008 թվականը խնդրահարույց հեմանգիոմաների թերապիայի հիմքը ներքին ընդունման կորտիկոստերոիդներն էին, որոնք արդյունավետ են և մնում են որպես տարբերակ այն դեպքերում, երբ բետա-պաշարիչները հակացուցված են կամ անտանելի:[43][44][45]

Այն պատահական դիտարկումից հետո, երբ պարզվեց, որ ոչ ընտրողական բետա-պաշարիչ պրոպրանոլոլը լավ տանելի և արդյունավետ է հեմանգիոմաների բուժման համար,[46][47] այդ դեղամիջոցն ուսումնասիրվեց խոշոր, ռանդոմիզացված վերահսկվող փորձարկման շրջանակներում[48] և 2014 թվականին հաստատվեց ԱՄՆ-ի Պարենի և դեղորայքի վարչության (FDA) կողմից այս ցուցման համար:[49] Ներկայումս պրոպրանոլոլը համարվում է ինֆանտիլ հեմանգիոմաների դեղորայքային բուժման առաջին գծի համակարգային դեղամիջոց:[50]

Հեմանգիոմայի բուժման համար արդյունավետ այլ համակարգային դեղամիջոցներից են վինկրիստինը, ինտերֆերոնը և հակաանգիոգենետիկ հատկություններով օժտված այլ դեղեր: Վինկրիստինը, որը ներմուծում են ներերակային ճանապարհով, ավանդաբար կիրառվում է որպես քիմիոթերապևտիկ միջոց, սակայն ցույց է տրվել դրա արդյունավետությունը նաև հեմանգիոմաների և մանկական այլ անոթային ուռուցքների դեպքում, ինչպիսիք են կապոզիանման հեմանգիոէնդոթելիոման և խրձավոր մազանոթային անգիոման:[51][52] Ենթամաշկային ուղով տրվող ինտերֆերոն 2a-ն և 2b-ն դրսևորել են արդյունավետություն հեմանգիոմաների դեպքում,[53] բայց կարող են հանգեցնել սպաստիկ դիպլեգիայի բուժված երեխաների մինչև 20%-ի մոտ:[54][55] Ներկայումս այս դեղամիջոցները հազվագյուտ են կիրառվում:

Փոքր, տեղայնացված հեմանգիոմաների համար կիրառվել է կորտիկոստերոիդի (սովորաբար տրիամցինոլոնի) ներօջախային ներարկում, ինչը համեմատաբար անվտանգ է և արդյունավետ:[56][57] Սակայն վերին կոպի հեմանգիոմաների դեպքում դրա կիրառումը վիճելի է՝ հաշվի առնելով ռետինալ էմբոլիաների ռիսկը:[58][59]

Ոչ ընտրողական բետա-պաշարիչ թիմոլոլ մալեատի գել-առաջացնող լուծույթի տեղային (օրական 2-3 անգամ) կիրառումը, որը հավանության է արժանացել գլաուկոմայի բուժման համար, գնալով ավելի մեծ ճանաչում է գտել որպես փոքր հեմանգիոմաների այլընտրանքային արտապիտակային (օֆ-լեյբլ, off-label) բուժման անվտանգ և արդյունավետ միջոց:[60][61][62][63]

Հեմանգիոմաների վիրաբուժական հեռացում հազվադեպ է ցուցված լինում, և սահմանվում է, որպես կանոն, այն գոյացությունների համար, որոնք չեն ենթարկվել դեղորայքային բուժման (կամ երբ այն հակացուցված է եղել) կամ որոնք անատոմիորեն տեղակայված են այնպիսի վայրում, որը ենթակա է մասնահատման, և որի մասնահատումը, հավանաբար, անհրաժեշտ կլինի և սպին նույնը կլինի, անկախ վիրահատության ժամկետներից:[50][64] Վիրահատությունը կարող է անհրաժեշտ լինել նաև մնացորդային ֆիբրոզ-ճարպային հյուսվածքները (հեմանգիոմայի հետաճից հետո մնացած) հեռացնելու և վնասված կառույցները վերականգնելու համար:

Լազերային թերապիան, գլխավորապես պուլսային ներկանյութային լազերը (pulsed dye laser, PDL) սահմանափակ դեր է խաղում հեմանգիոմաների վարման գործում:[65] Այն առավել հաճախ օգտագործվում է խոցոտվող հեմանգիոմաների բուժման համար, հաճախ տեղային բուժման մեթոդներին և վերքի խնամքին զուգահեռ, և կարող է արագացնել լավացումն ու նվազեցնել ցավը:[66][67] Լազերային թերապիան կարող է օգտակար լինել նաև վաղ մակերեսային հեմանգիոմաների համար (չնայած արագ պրոլիֆերացվող գոյացությունները կարող են ավելի շատ հակված լինել խոցոտման PDL-բուժումից հետո), ինչպես նաև հեմանգիոմայի ինվոլյուցիայից (հետաճից) հետո պահպանվող մաշկային տելեանգիէկտազիաների բուժման համար:[68][69]

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաճի փուլում հեմանգիոման ի վերջո սկսում է չափերով նվազել: Եթե նախկինում կարծում էին, որ ինֆանտիլ հեմանգիոման տարեկան փոքրանում է մոտ 10%-ով, ապա նոր տվյալները վկայում են, որ առավելագույն բարելավումն ու ինվոլյուցիան, որպես կանոն, լինում է մինչև 3.5 տարեկանը։[13][70] Հեմանգիոմաների մեծամասնությունն անհետանում է մինչև 10 տարեկանը, սակայն, որոշ հիվանդների մոտ դրանք լիովին չեն վերանում: Կարող է նշմարվել մնացորդային կարմրություն, որը կարելի է բարելավել լազերային թերապիայով՝ հիմնականում PDL-ով:[71] Մաշկի ռելիեֆային փոփոխությունների, խորդուբորդությունների շտկման համար կարող է դիտարկվել աբլյացիոն ֆրակցիոնալ հղկումը:[72] Որոշ դեպքերում հեմանգիոմաները, հատկապես աճի փուլում շատ մեծ չափերի հասածները, կարող են իրենցից հետո թողնել գերձգված մաշկ կամ ֆիբրոզ-ճարպային հյուսվածք, որը կարող է այլանդակող լինել կամ ապագայում վիրաբուժական շտկում պահանջել: Նախկին խոցոտման հատվածները կարող են թողնել մնայուն սպիներ:

Լրացուցիչ երկարաժամկետ հետևանքները բխում են ինֆանտիլ հեմանգիոմաներն ուղեկցող արտամաշկային դրսևորումների հայտնաբերումից: Օրինակ, խոշոր դիմային հեմանգիոմայով և PHACES համախտանիշի չափորոշիչներին բավարարող հիվանդի համար հավանաբար կպահանջվի մշտական նյարդաբանական, սրտաբանական և/կամ ակնաբուժական վերահսկողություն: Կենսական նշանակության կառույցներին խանգարող ինֆանտիլ հեմանգիոմաների դեպքում ախտանշանները կարող են բարելավվել դրանց հետաճին զուգահեռ: Սակայն որոշ դեպքերում, օրինակ, վերին կոպի չբուժված հեմանգիոմայի դեպքում, զարգացող ամբլիոպիան չի բարելավվում մաշկային գոյացության հետաճից հետո։ Ուստի կարևոր է, որ ինֆանտիլ հեմանգիոմայով երեխան պարտադիր հսկվի համապատասխան բժշկի կողմից հատկապես վաղ փուլերում, որպեսզի ռիսկերի մոնիտորինգը և բուժումն անհատականացվեն ու արդյունքները բարելավվեն:[16]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology release 2017-09-29 — 2017-09-29 — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Drolet B. A., Esterly N. B., Frieden I. J. (1999-07-15)։ «Hemangiomas in children»։ The New England Journal of Medicine 341 (3): 173–181։ ISSN 0028-4793։ PMID 10403856։ doi:10.1056/NEJM199907153410307 
  3. Kilcline Christine, Frieden Ilona J. (March 2008)։ «Infantile hemangiomas: how common are they? A systematic review of the medical literature»։ Pediatric Dermatology 25 (2): 168–173։ ISSN 1525-1470։ PMID 18429772։ doi:10.1111/j.1525-1470.2008.00626.x 
  4. Kanada Kimberly Natee, Merin Melissa Reyes, Munden Andrea, Friedlander Sheila Fallon (August 2012)։ «A prospective study of cutaneous findings in newborns in the United States: correlation with race, ethnicity, and gestational status using updated classification and nomenclature»։ The Journal of Pediatrics 161 (2): 240–245։ ISSN 1097-6833։ PMID 22497908։ doi:10.1016/j.jpeds.2012.02.052 
  5. 5,0 5,1 North P. E., Mihm M. C. (November 2001)։ «Histopathological diagnosis of infantile hemangiomas and vascular malformations»։ Facial Plastic Surgery Clinics of North America 9 (4): 505–524։ ISSN 1064-7406։ PMID 17590939 
  6. 6,0 6,1 6,2 Hemangioma Investigator Group, Haggstrom Anita N., Drolet Beth A., Baselga Eulalia, Chamlin Sarah L., Garzon Maria C., Horii Kimberly A., Lucky Anne W., Mancini Anthony J. (March 2007)։ «Prospective study of infantile hemangiomas: demographic, prenatal, and perinatal characteristics»։ The Journal of Pediatrics 150 (3): 291–294։ ISSN 1097-6833։ PMID 17307549։ doi:10.1016/j.jpeds.2006.12.003 
  7. Chiller Katarina G., Passaro Douglas, Frieden Ilona J. (December 2002)։ «Hemangiomas of infancy: clinical characteristics, morphologic subtypes, and their relationship to race, ethnicity, and sex»։ Archives of Dermatology 138 (12): 1567–1576։ ISSN 0003-987X։ PMID 12472344 
  8. Bivings L. (December 1954)։ «Spontaneous regression of angiomas in children; twenty-two years' observation covering 236 cases»։ The Journal of Pediatrics 45 (6): 643–647։ ISSN 0022-3476։ PMID 13212606 
  9. BOWERS R. E. (1960-11-01)։ «The Natural History of the Strawberry Nevus»։ Archives of Dermatology (անգլերեն) 82 (5)։ ISSN 0003-987X։ doi:10.1001/archderm.1960.01580050009002 
  10. Jacobs A. H. (January 1957)։ «Strawberry hemangiomas; the natural history of the untreated lesion»։ California Medicine 86 (1): 8–10։ ISSN 0008-1264։ PMC PMC1512000 ։ PMID 13383382 
  11. Tollefson Megha M., Frieden Ilona J. (August 2012)։ «Early growth of infantile hemangiomas: what parents' photographs tell us»։ Pediatrics 130 (2): e314–320։ ISSN 1098-4275։ PMID 22826568։ doi:10.1542/peds.2011-3683 
  12. 12,0 12,1 12,2 Chang Linda C., Haggstrom Anita N., Drolet Beth A., Baselga Eulalia, Chamlin Sarah L., Garzon Maria C., Horii Kimberly A., Lucky Anne W., Mancini Anthony J. (August 2008)։ «Growth characteristics of infantile hemangiomas: implications for management»։ Pediatrics 122 (2): 360–367։ ISSN 1098-4275։ PMID 18676554։ doi:10.1542/peds.2007-2767 
  13. 13,0 13,1 Couto Rafael A., Maclellan Reid A., Zurakowski David, Greene Arin K. (September 2012)։ «Infantile hemangioma: clinical assessment of the involuting phase and implications for management»։ Plastic and Reconstructive Surgery 130 (3): 619–624։ ISSN 1529-4242։ PMID 22575857։ doi:10.1097/PRS.0b013e31825dc129 
  14. Bauland Constantijn G., Lüning Thomas H., Smit Jeroen M., Zeebregts Clark J., Spauwen Paul H. M. (April 2011)։ «Untreated hemangiomas: growth pattern and residual lesions»։ Plastic and Reconstructive Surgery 127 (4): 1643–1648։ ISSN 1529-4242։ PMID 21460670։ doi:10.1097/PRS.0b013e318208d2ac 
  15. Smolinski Kara N., Yan Albert C. (November 2005)։ «Hemangiomas of infancy: clinical and biological characteristics»։ Clinical Pediatrics 44 (9): 747–766։ ISSN 0009-9228։ PMID 16327961։ doi:10.1177/000992280504400902 
  16. 16,0 16,1 Bruckner Anna L., Frieden Ilona J. (April 2003)։ «Hemangiomas of infancy»։ Journal of the American Academy of Dermatology 48 (4): 477–493; quiz 494–496։ ISSN 0190-9622։ PMID 12664009։ doi:10.1067/mjd.2003.200 
  17. Jackson R. (January 1998)։ «The natural history of strawberry naevi»։ Journal of Cutaneous Medicine and Surgery 2 (3): 187–189։ ISSN 1203-4754։ PMID 9479085։ doi:10.1177/120347549800200314 
  18. Virchow, R (1863). Angioma in die krankhaften Geschwtilste. vol 3. Berlin: Hirshwald. էջեր 306-425. 
  19. Mulliken J. B., Glowacki J. (July 1982)։ «Classification of pediatric vascular lesions»։ Plastic and Reconstructive Surgery 70 (1): 120–121։ ISSN 0032-1052։ PMID 7089103 
  20. Wassef Michel, Blei Francine, Adams Denise, Alomari Ahmad, Baselga Eulalia, Berenstein Alejandro, Burrows Patricia, Frieden Ilona J., Garzon Maria C. (July 2015)։ «Vascular Anomalies Classification: Recommendations From the International Society for the Study of Vascular Anomalies»։ Pediatrics 136 (1): e203–214։ ISSN 1098-4275։ PMID 26055853։ doi:10.1542/peds.2014-3673 
  21. North P. E., Waner M., James C. A., Mizeracki A., Frieden I. J., Mihm M. C. (December 2001)։ «Congenital nonprogressive hemangioma: a distinct clinicopathologic entity unlike infantile hemangioma»։ Archives of Dermatology 137 (12): 1607–1620։ ISSN 0003-987X։ PMID 11735711 
  22. 22,0 22,1 North P. E., Waner M., Mizeracki A., Mihm M. C. (January 2000)։ «GLUT1: a newly discovered immunohistochemical marker for juvenile hemangiomas»։ Human Pathology 31 (1): 11–22։ ISSN 0046-8177։ PMID 10665907 
  23. Leon-Villapalos J., Wolfe K., Kangesu L. (April 2005)։ «GLUT-1: an extra diagnostic tool to differentiate between haemangiomas and vascular malformations»։ British Journal of Plastic Surgery 58 (3): 348–352։ ISSN 0007-1226։ PMID 15780229։ doi:10.1016/j.bjps.2004.05.029 
  24. «GI Associated Hemangiomas & Vascular Malformations»։ Beverly Hill Proctologists (en-US)։ 2011-09-12։ Վերցված է 2017-06-09 
  25. «Hemangiomas (Infantile)»։ www.cincinnatichildrens.org (անգլերեն)։ Վերցված է 2017-06-09 
  26. «Infantile proliferative haemangioma | DermNet New Zealand»։ www.dermnetnz.org (անգլերեն)։ Վերցված է 2017-06-09 
  27. Kleinman Mark E., Greives Matthew R., Churgin Samara S., Blechman Keith M., Chang Eric I., Ceradini Daniel J., Tepper Oren M., Gurtner Geoffrey C. (December 2007)։ «Hypoxia-induced mediators of stem/progenitor cell trafficking are increased in children with hemangioma»։ Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology 27 (12): 2664–2670։ ISSN 1524-4636։ PMID 17872454։ doi:10.1161/ATVBAHA.107.150284 
  28. Barnés Carmen M., Huang Sui, Kaipainen Arja, Sanoudou Despina, Chen Emy J., Eichler Gabriel S., Guo Yuchun, Yu Ying, Ingber Donald E. (2005-12-27)։ «Evidence by molecular profiling for a placental origin of infantile hemangioma»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 102 (52): 19097–19102։ ISSN 0027-8424։ PMC PMC1323205 ։ PMID 16365311։ doi:10.1073/pnas.0509579102 
  29. North Paula E., Waner Milton, Brodsky Michael C. (February 2002)։ «Are infantile hemangioma of placental origin?»։ Ophthalmology 109 (2): 223–224։ ISSN 0161-6420։ PMID 11825799 
  30. Pittman Kristianna M., Losken H. Wolfgang, Kleinman Mark E., Marcus Jeffrey R., Blei Francine, Gurtner Geoffrey C., Marchuk Douglas A. (November 2006)։ «No evidence for maternal-fetal microchimerism in infantile hemangioma: a molecular genetic investigation»։ The Journal of Investigative Dermatology 126 (11): 2533–2538։ ISSN 1523-1747։ PMID 16902414։ doi:10.1038/sj.jid.5700516 
  31. Greenberger S., Bischoff J. (2013-7)։ «Pathogenesis of infantile haemangioma»։ The British journal of dermatology 169 (1): 12–19։ ISSN 0007-0963։ PMC PMC3707963 ։ PMID 23668474։ doi:10.1111/bjd.12435 
  32. 32,0 32,1 32,2 Dubois Josée, Alison Marianne (June 2010)։ «Vascular anomalies: what a radiologist needs to know»։ Pediatric Radiology 40 (6): 895–905։ ISSN 1432-1998։ PMID 20432007։ doi:10.1007/s00247-010-1621-y 
  33. 33,0 33,1 Suh Ki-Young, Frieden Ilona J. (September 2010)։ «Infantile hemangiomas with minimal or arrested growth: a retrospective case series»։ Archives of Dermatology 146 (9): 971–976։ ISSN 1538-3652։ PMID 20855695։ doi:10.1001/archdermatol.2010.197 
  34. Erhardt C. A., Vesoulis Z., Kashkari S. (November 2000)։ «Fine needle aspiration cytology of cellular hemangioma of infancy. A case report»։ Acta Cytologica 44 (6): 1090–1094։ ISSN 0001-5547։ PMID 11127741 
  35. Robbins and Cotran pathologic basis of disease.. Saunders/Elsevier. 2010. ISBN 9780808924029. https://www.worldcat.org/oclc/212375916. 
  36. Oza V. S., Wang E., Berenstein A., Waner M., Lefton D., Wells J., Blei F. (April 2008)։ «PHACES association: a neuroradiologic review of 17 patients»։ AJNR. American journal of neuroradiology 29 (4): 807–813։ ISSN 1936-959X։ PMID 18223093։ doi:10.3174/ajnr.A0937 
  37. Heyer Geoffrey L., Dowling Michael M., Licht Daniel J., Tay Stacey Kiat-Hong, Morel Kimberly, Garzon Maria C., Meyers Philip (February 2008)։ «The cerebral vasculopathy of PHACES syndrome»։ Stroke 39 (2): 308–316։ ISSN 1524-4628։ PMID 18174492։ doi:10.1161/STROKEAHA.107.485185 
  38. Horii Kimberly A., Drolet Beth A., Frieden Ilona J., Baselga Eulalia, Chamlin Sarah L., Haggstrom Anita N., Holland Kristen E., Mancini Anthony J., McCuaig Catherine C. (May 2011)։ «Prospective study of the frequency of hepatic hemangiomas in infants with multiple cutaneous infantile hemangiomas»։ Pediatric Dermatology 28 (3): 245–253։ ISSN 1525-1470։ PMID 21517952։ doi:10.1111/j.1525-1470.2011.01420.x 
  39. Hunzeker Christopher M., Geronemus Roy G. (May 2010)։ «Treatment of superficial infantile hemangiomas of the eyelid using the 595-nm pulsed dye laser»։ Dermatologic Surgery: Official Publication for American Society for Dermatologic Surgery [et Al.] 36 (5): 590–597։ ISSN 1524-4725։ PMID 20384759։ doi:10.1111/j.1524-4725.2010.01511.x 
  40. Vinay S, Khan SK, Braybrooke JR (2011-5)։ «Lumbar vertebral haemangioma causing pathological fracture, epidural haemorrhage, and cord compression: a case report and review of literature»։ The Journal of Spinal Cord Medicine 34 (3): 335–339։ ISSN 1079-0268։ PMC PMC3127359 ։ PMID 21756575։ doi:10.1179/2045772311Y.0000000004 
  41. Jeng Michael R., Fuh Beng, Blatt Julie, Gupta Anita, Merrow Arnold C., Hammill Adrienne, Adams Denise (November 2014)։ «Malignant transformation of infantile hemangioma to angiosarcoma: response to chemotherapy with bevacizumab»։ Pediatric Blood & Cancer 61 (11): 2115–2117։ ISSN 1545-5017։ PMID 24740626։ doi:10.1002/pbc.25067 
  42. Haggstrom Anita N., Drolet Beth A., Baselga Eulalia, Chamlin Sarah L., Garzon Maria C., Horii Kimberly A., Lucky Anne W., Mancini Anthony J., Metry Denise W. (September 2006)։ «Prospective study of infantile hemangiomas: clinical characteristics predicting complications and treatment»։ Pediatrics 118 (3): 882–887։ ISSN 1098-4275։ PMID 16950977։ doi:10.1542/peds.2006-0413 
  43. Bennett M. L., Fleischer A. B., Chamlin S. L., Frieden I. J. (September 2001)։ «Oral corticosteroid use is effective for cutaneous hemangiomas: an evidence-based evaluation»։ Archives of Dermatology 137 (9): 1208–1213։ ISSN 0003-987X։ PMID 11559219 
  44. Sadan N., Wolach B. (January 1996)։ «Treatment of hemangiomas of infants with high doses of prednisone»։ The Journal of Pediatrics 128 (1): 141–146։ ISSN 0022-3476։ PMID 8551406 
  45. Greene Arin K., Couto Rafael A. (September 2011)։ «Oral prednisolone for infantile hemangioma: efficacy and safety using a standardized treatment protocol»։ Plastic and Reconstructive Surgery 128 (3): 743–752։ ISSN 1529-4242։ PMID 21572374։ doi:10.1097/PRS.0b013e3182221398 
  46. Léauté-Labrèze Christine, Dumas de la Roque Eric, Hubiche Thomas, Boralevi Franck, Thambo Jean-Benoît, Taïeb Alain (2008-06-12)։ «Propranolol for severe hemangiomas of infancy»։ The New England Journal of Medicine 358 (24): 2649–2651։ ISSN 1533-4406։ PMID 18550886։ doi:10.1056/NEJMc0708819 
  47. Hogeling Marcia, Adams Susan, Wargon Orli (August 2011)։ «A randomized controlled trial of propranolol for infantile hemangiomas»։ Pediatrics 128 (2): e259–266։ ISSN 1098-4275։ PMID 21788220։ doi:10.1542/peds.2010-0029 
  48. Léauté-Labrèze Christine, Hoeger Peter, Mazereeuw-Hautier Juliette, Guibaud Laurent, Baselga Eulalia, Posiunas Gintas, Phillips Roderic J., Caceres Hector, Lopez Gutierrez Juan Carlos (2015-02-19)։ «A randomized, controlled trial of oral propranolol in infantile hemangioma»։ The New England Journal of Medicine 372 (8): 735–746։ ISSN 1533-4406։ PMID 25693013։ doi:10.1056/NEJMoa1404710 
  49. United States Food and Drug Administration. http://www.accessdata.fda.gov/drugsatfda_docs/label/2014/205410s000lbl.pdf; accessed 9/29/15.
  50. 50,0 50,1 Darrow David H., Greene Arin K., Mancini Anthony J., Nopper Amy J., SECTION ON DERMATOLOGY, SECTION ON OTOLARYNGOLOGY–HEAD AND NECK SURGERY, and SECTION ON PLASTIC SURGERY (October 2015)։ «Diagnosis and Management of Infantile Hemangioma»։ Pediatrics 136 (4): e1060–1104։ ISSN 1098-4275։ PMID 26416931։ doi:10.1542/peds.2015-2485 
  51. Perez Payarols J., Pardo Masferrer J., Gomez Bellvert C. (1995-07-06)։ «Treatment of life-threatening infantile hemangiomas with vincristine»։ The New England Journal of Medicine 333 (1): 69։ ISSN 0028-4793։ PMID 7777010 
  52. Enjolras O., Brevière G. M., Roger G., Tovi M., Pellegrino B., Varotti E., Soupre V., Picard A., Leverger G. (February 2004)։ «[Vincristine treatment for function- and life-threatening infantile hemangioma]»։ Archives De Pediatrie: Organe Officiel De La Societe Francaise De Pediatrie 11 (2): 99–107։ ISSN 0929-693X։ PMID 14761730։ doi:10.1016/j.arcped.2003.10.014 
  53. Wilson MW, Hoehn ME, Haik BG, Rieman M, Reiss U (May 2007).
  54. Barlow C. F., Priebe C. J., Mulliken J. B., Barnes P. D., Mac Donald D., Folkman J., Ezekowitz R. A. (March 1998)։ «Spastic diplegia as a complication of interferon Alfa-2a treatment of hemangiomas of infancy»։ The Journal of Pediatrics 132 (3 Pt 1): 527–530։ ISSN 0022-3476։ PMID 9544915 
  55. Wörle H., Maass E., Köhler B., Treuner J. (April 1999)։ «Interferon alpha-2a therapy in haemangiomas of infancy: spastic diplegia as a severe complication»։ European Journal of Pediatrics 158 (4): 344։ ISSN 0340-6199։ PMID 10206141 
  56. Chen M. T., Yeong E. K., Horng S. Y. (March 2000)։ «Intralesional corticosteroid therapy in proliferating head and neck hemangiomas: a review of 155 cases»։ Journal of Pediatric Surgery 35 (3): 420–423։ ISSN 0022-3468։ PMID 10726680 
  57. Chantharatanapiboon Wiratt (October 2008)։ «Intralesional corticosteroid therapy in hemangiomas: clinical outcome in 160 cases»։ Journal of the Medical Association of Thailand = Chotmaihet Thangphaet։ 91 Suppl 3: S90–96։ ISSN 0125-2208։ PMID 19253502 
  58. Ruttum M. S., Abrams G. W., Harris G. J., Ellis M. K. (January 1993)։ «Bilateral retinal embolization associated with intralesional corticosteroid injection for capillary hemangioma of infancy»։ Journal of Pediatric Ophthalmology and Strabismus 30 (1): 4–7։ ISSN 0191-3913։ PMID 8455125 
  59. Egbert J. E., Schwartz G. S., Walsh A. W. (June 1996)։ «Diagnosis and treatment of an ophthalmic artery occlusion during an intralesional injection of corticosteroid into an eyelid capillary hemangioma»։ American Journal of Ophthalmology 121 (6): 638–642։ ISSN 0002-9394։ PMID 8644806 
  60. Moehrle Matthias, Léauté-Labrèze Christine, Schmidt Verena, Röcken Martin, Poets Christian-F., Goelz Rangmar (March 2013)։ «Topical timolol for small hemangiomas of infancy»։ Pediatric Dermatology 30 (2): 245–249։ ISSN 1525-1470։ PMID 22471694։ doi:10.1111/j.1525-1470.2012.01723.x 
  61. Guo Suqin, Ni Nina (February 2010)։ «Topical treatment for capillary hemangioma of the eyelid using beta-blocker solution»։ Archives of Ophthalmology (Chicago, Ill.: 1960) 128 (2): 255–256։ ISSN 1538-3601։ PMID 20142555։ doi:10.1001/archophthalmol.2009.370 
  62. Chakkittakandiyil Ajith, Phillips Rod, Frieden Ilona J., Siegfried Elaine, Lara-Corrales Irene, Lam Joseph, Bergmann James, Bekhor Philip, Poorsattar Solmaz (January 2012)։ «Timolol maleate 0.5% or 0.1% gel-forming solution for infantile hemangiomas: a retrospective, multicenter, cohort study»։ Pediatric Dermatology 29 (1): 28–31։ ISSN 1525-1470։ PMID 22150436։ doi:10.1111/j.1525-1470.2011.01664.x 
  63. Pope Elena, Chakkittakandiyil Ajith (May 2010)։ «Topical timolol gel for infantile hemangiomas: a pilot study»։ Archives of Dermatology 146 (5): 564–565։ ISSN 1538-3652։ PMID 20479314։ doi:10.1001/archdermatol.2010.67 
  64. Greene Arin K. (January 2011)։ «Management of hemangiomas and other vascular tumors»։ Clinics in Plastic Surgery 38 (1): 45–63։ ISSN 1558-0504։ PMID 21095471։ doi:10.1016/j.cps.2010.08.001 
  65. Rizzo Carina, Brightman Lori, Chapas Anne M., Hale Elizabeth K., Cantatore-Francis Julie L., Bernstein Leonard J., Geronemus Roy G. (December 2009)։ «Outcomes of childhood hemangiomas treated with the pulsed-dye laser with dynamic cooling: a retrospective chart analysis»։ Dermatologic Surgery: Official Publication for American Society for Dermatologic Surgery [et Al.] 35 (12): 1947–1954։ ISSN 1524-4725։ PMID 19889007։ doi:10.1111/j.1524-4725.2009.01356.x 
  66. David Lisa R., Malek Marc M., Argenta Louis C. (June 2003)։ «Efficacy of pulse dye laser therapy for the treatment of ulcerated haemangiomas: a review of 78 patients»։ British Journal of Plastic Surgery 56 (4): 317–327։ ISSN 0007-1226։ PMID 12873458 
  67. Morelli J. G., Tan O. T., Weston W. L. (September 1991)։ «Treatment of ulcerated hemangiomas with the pulsed tunable dye laser»։ American Journal of Diseases of Children (1960) 145 (9): 1062–1064։ ISSN 0002-922X։ PMID 1877568 
  68. Garden J. M., Bakus A. D., Paller A. S. (April 1992)։ «Treatment of cutaneous hemangiomas by the flashlamp-pumped pulsed dye laser: prospective analysis»։ The Journal of Pediatrics 120 (4 Pt 1): 555–560։ ISSN 0022-3476։ PMID 1552392 
  69. Waner M., Suen J. Y., Dinehart S., Mallory S. B. (January 1994)։ «Laser photocoagulation of superficial proliferating hemangiomas»։ The Journal of Dermatologic Surgery and Oncology 20 (1): 43–46։ ISSN 0148-0812։ PMID 8288807 
  70. Wahrman J. E., Honig P. J. (July 1994)։ «Hemangiomas»։ Pediatrics in Review 15 (7): 266–271։ ISSN 0191-9601։ PMID 8084847 
  71. Stier Meghan F., Glick Sharon A., Hirsch Ranella J. (February 2008)։ «Laser treatment of pediatric vascular lesions: Port wine stains and hemangiomas»։ Journal of the American Academy of Dermatology 58 (2): 261–285։ ISSN 1097-6787։ PMID 18068263։ doi:10.1016/j.jaad.2007.10.492 
  72. Brightman Lori A., Brauer Jeremy A., Terushkin Vitaly, Hunzeker Christopher, Reddy Kavitha K., Weiss Elliot T., Karen Julie K., Hale Elizabeth K., Anolik Robert (November 2012)։ «Ablative fractional resurfacing for involuted hemangioma residuum»։ Archives of Dermatology 148 (11): 1294–1298։ ISSN 1538-3652։ PMID 22910902։ doi:10.1001/archdermatol.2012.2346