Արտաքիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hydro pneumothorax.jpg

Արտաքիրտ, էքսուդատ, բորբոքման ժամանակ արյունատար անոթի պատից արտանցած հեղուկ։ Պարունակում է սպիտակուցներ, ֆերմենտներ, ազոտային նյութեր, արյան ձևավոր տարրեր։ Արտաքիրտ լինում է՝ շճային, որը պարզ, թափանցիկ հեղուկ է, պարունակում է սպիտակուց (3–5%) և լեյկոցիտներ։ Առաջանում է շնչառական ուղիների, թոքամզի (պլևրայի), ստամոքս՜աղիքային համակարգի բորբոքումների դեպքում։ Ֆիբրինային, պարունակում է ֆիբրինոգեն, ալբումին, գլոբուլին և պրոթրոմբին։ Լինում է նշագեղձերի, արգանդի, թոքամզի և սրտապարկի բորբոքումների ժամանակ։ Թարախային, բաղկացած է արյան սպիտակ մարմնիկներից, սպիտակուցներից և քայքայված հյուսվածքների բջիջներից։ Արյունային, վարդագույն է, բնորոշ է արյան սպիտակ և կարմիր մարմնիկների առատությամբ։ Լինում է որովայնամզի, թոքամզի բորբոքումների, ինչպես նաև վիրուսային գրիպի դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png