Դիսպլազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Normal squamous cells

Դիսպլազիա (Հին հունարենից δυσ- dys- (վատ) կամ (դժվար) և πλάσις plasis, (Ձևավորում), բջիջների ոչ նորմալ աճը բջջային (միկրոսկոպիկ) կամ/և օրգանային (մակրոսկոպիկ) մակարդակներում, և/կամ ոչ նորմալ հիստոլոգիական կամ անատոմիական կառուցվածքը պայմանավորված տվյալ աճով[1]։ Դիսպլազիան միկրոսկոպիկ մակարդակում հիմնականում ներառում է էպիթելիալ դիսպլազիա և ոսկրերի ֆիբրոզ դիսպլազիա։Դիսպլազիան մակրոսկոպիկ մակարսակում հիմնականում ընդգրկում է կոնք ազդրային հոդի դիսպլազիա, միելոդիսպլազիա և պոլիկիստոզ դիսպլաստիկ երիկամ։

Հիմնական միկրոսկոպիկ մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիթելիալ դիսպլազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսպլազիան որի ժամանակ տեղի է ունենում բջիջների աճի ու զարգացման դանդաղում ի տարբերություն մետապլազիայի որի դեպքում տարբերակված բջիջների մի տեսակը փոխարինվում է մյուսով։

Միելոդիսպլաստիկ սինդրոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միելոդիսպլաստիկ սինդրոմները քաղցկեղի տարատեսակ են որի դեպքում ոսկրածուծի տհաս արյան բջիջները չեն զարգանում և չեն վերածվում առողջ արյան բջիջների[2]։ Արյան բջիջների զարգացման խանգարումը հանդիսանում է էրիթրոցիտների, թրոմբոցիտների և լեյկոցիտների ցածր քանակի պատճառ։ Բլաստների քանակը, որոնք հանդիսանում են տհաս բջիջներ, արյան և ոսկրածուծում բարձրանում է [2]։

Ոսկրի ֆիբրոզ դիսպլազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրի ֆիբրոզ դիսպլազիան հիվանդություն է որի դեպքում ոսկրահյուսվածքը և ոսկրածուծը փոխարինվում են ֆիբրոզ հյուսվածքով, պատճառ հանդիսանալով թույլ և ձգման հակված ոսկրի առաջացման։Որպես հետևանք որպես բարդություն առաջանում են կոտրվածքներ, դեֆորմացիաներ, ֆունկցիայի վնասումներ և ցավ[3]։

Հիմնական մակրոսկոպիկ մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնք ազդրային հոդի դիսպլազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դիսպլազիան առաջացնում է անոմալիա կոնք ազդրային հոդի կապանային ապարատում որը պատճառ է հանդիսանում հոդագլխիկի և հոդափոսիկի համադրման խանգարման բերելով հոդախախտի ռիսկի մեծացման[4]։ Կոնք ազդրային հոդի դիսպլազիան կարող է ի հայտ գալ կամ առաջանալ կյանքի վաղ շրջանում[4]։ Չնայած այն չի առաջացնում ախտանիշներ մեկ տարեկանից փոքր երեխաների մոտ[5]։ Բարեբախտաբար մի ոտքը կարող է կարճլինել մյուսից։ Ձախ հոդը շատ ավելի հաճախ է ախտահարվում քան աջը[5]։ Բարդությունները առանց բուժման կարող են ներառել արթրիտ, Կաղություն և մեջքի ստորին հատվածի ցավ[5]։

Պոլիկիստոզ դիսպլաստիկ երիկամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պաթոլոգիան մի վիչակ է որը առաջանում է երիկամային մալֆորմացիայի ընթացքում երը տեղի է ունենեւմ ֆետալ զարգացման ընթացքում։Երիկամը պարունակում է տարբեր չափսերի բազում կիստաներ։Պոլիկիստոզ դիսպլազիան երիկամների կիստոզ հիվանդությունների ամենահաճախ հանդիպող տարերակն է և այն որովայնային զանգվածի պատճառը նորածինների մոտ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of dysplasia»։ Merriam-Webster dictionary։ Վերցված է 2019-09-09 
  2. 2,0 2,1 «Myelodysplastic Syndromes Treatment (PDQ®)–Patient Version»։ NCI։ օգոստոսի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 5, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016 
  3. Boyce Alison M., Collins Michael T. (1993-01-01)։ Pagon Roberta A., Adam Margaret P., Ardinger Holly H., Wallace Stephanie E., Amemiya Anne, Bean Lora JH, Bird Thomas D., Fong Chin-To, Mefford Heather C., eds.։ Fibrous Dysplasia/McCune-Albright Syndrome։ Seattle (WA): University of Washington, Seattle։ PMID 25719192 
  4. 4,0 4,1 «Your Orthopaedic Connection: Developmental Dysplasia of the Hip»։ October 2013 
  5. 5,0 5,1 5,2 Shaw BA, Segal LS, SECTION ON ORTHOPAEDICS. (December 2016)։ «Evaluation and Referral for Developmental Dysplasia of the Hip in Infants.»։ Pediatrics 138 (6): e20163107։ PMID 27940740։ doi:10.1542/peds.2016-3107 
  6. Dysplastic Kidney Imaging 411365, բաժին Multicystic Dysplastic Kidney Imaging(անգլ.) EMedicine կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noel Weidner (editor), Richard Cote, Saul Suster, Lawrence Weiss (2003)։ Modern Surgical Pathology։ London: W.B. Saunders։ ISBN 978-0-7216-7253-3։ OCLC 50244347 
  • Ramzi S. Cotran, Vinay Kumar, Tucker Collins (Editor) (1999)։ Robbins Pathologic Basis of Disease (6th ed.)։ London: W.B. Saunders։ ISBN 978-0-7216-7335-6։ OCLC 39465455