Սուբստրատ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուբստրատից)
Սուբստրանտ

Սուբստրատ (լատ.՝ substratum - հիմքում ընկած տակդիր),

  1. փիլիսոփայության մեջ մետաֆիզիկորեն ըմբռնված սուբստանցը, որպես երևույթների բազմազանության կրող հիմքը, մի առանձին էություն, և առհասարակ, Սուբստրատ նշանակում է որևէ երևույթի հիմքում ընկածը, օրինակ, այս իմաստով խոսում են հասարակական երևույթների և հարաբերությունների մատերիական Սուբստրատի մասին։
  2. Լեզվաբանության մեջ ենթաշերտ։
  3. Սուբստրատ (կենսաքիմիա) - քիմիական նյութ, որը փոփոխության է ենթարկվում ֆերմենտի ներգործությամբ։ Ֆերմենտները սուբստրատների նկատմամբ ունեն, այսպես կոչված ֆերմենտային յուրահատկություն՝ ցայտուն արտահայտված խնամակցություն, այդ պատճառով ֆերմենտների անվանումների հիմքում հաճախ ընկած են Սուբստրանտների անվանումները (օրինակ, D-գլյուկոզ - 1-ֆոսֆատը գլյուկոզի և ֆոսֆատի վերածող ֆերմենտը կոչվում է D-գլյուկոզ - 1-ֆոսֆատ-ֆոսֆոհիդրոլազ)։ Բջջում Սուբստրանտի կոնցենտրացիան կարգավորող ազդեցություն կարող է ունենալ ֆերմենտի գործունեության վրա։
  4. Սուբստրատ (կենսաբանություն) - hիմք (առարկա կամ նյութ), որին ամրանում են «նստակյաց» կենդանիները կամ բույս, օրգանիզմները։
  5. Սուբստրատ (մանրէաբանություն) - սննդարար միջավայր միկրոօրգանիզմների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png