Սուբստրատ (լատ.՝ substratum - հիմքում ընկած տակդիր),
փիլիսոփայության մեջ մետաֆիզիկորեն ըմբռնված սուբստանցը, որպես երևույթների բազմազանության կրող հիմքը, մի առանձին էություն, և առհասարակ, Սուբստրատ նշանակում է որևէ երևույթի հիմքում ընկածը, օրինակ, այս իմաստով խոսում են հասարակական երևույթների և հարաբերությունների մատերիական Սուբստրատի մասին։
Լեզվաբանության մեջ ենթաշերտ։
Սուբստրատ (կենսաքիմիա) - քիմիական նյութ, որը փոփոխության է ենթարկվում ֆերմենտի ներգործությամբ։ Ֆերմենտները սուբստրատների նկատմամբ ունեն, այսպես կոչված ֆերմենտային յուրահատկություն՝ ցայտուն արտահայտված խնամակցություն, այդ պատճառով ֆերմենտների անվանումների հիմքում հաճախ ընկած են Սուբստրանտների անվանումները (օրինակ, D-գլյուկոզ - 1-ֆոսֆատը գլյուկոզի և ֆոսֆատի վերածող ֆերմենտը կոչվում է D-գլյուկոզ - 1-ֆոսֆատ-ֆոսֆոհիդրոլազ)։ Բջջում Սուբստրանտի կոնցենտրացիան կարգավորող ազդեցություն կարող է ունենալ ֆերմենտի գործունեության վրա։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։