Գլուտաթիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլուտաթիոն, γ— գլուտամինիլցիստեինիլ-գլիցին, տրիպեպտիդ է, կազմված երեք ամինաթթուների՝ գլյուտամինաթթվի, ցիստեինի և գլիցինի մնացորդներից։ Գլուտաթիոնի կազմության առանձնահատկությունը ցիստեինի և գլուտամինաթթվի միջև եղած պեպտիդային կապն է։ Պարունակվում է բոլոր կենդանի օրգանիզմներում և ունի կարևոր նշանակություն օքսիդավերականգնման գործընթացներում։ Ակտիվացնում է մի շարք ֆերմենտների (պապաին, կատեպսիններ, հեքսոկինազ, արգինազ և այլն) գործունեությունը։ Նյութափոխանակության մեջ գլուտաթիոնի գործառույթը բջջապլազմայի սպիտակուցների SH—խմբերը օքսիդացումից պահպանելն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 104
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլուտաթիոն» հոդվածին։