Վինքս Քլաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինքս Քլաբ
Winx (logo).svg
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրմարտաֆիլմ և ֆենթեզի
ՍտեղծողԻջինիո Ստրաֆի
ՁայնագրումՄոլլի Քուին, Լիլիանա Մամի, Կեկե Փալմեր, Letizia Ciampa?, Perla Liberatori?, Domitilla D'Amico?, Ilaria Latini?, Gemma Donati? և Laura Lenghi?
ԵրաժշտությունAngelo Poggi?, Giovanni Cera?, Fabrizio Castania? և Peter Zizzo?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Լեզուիտալերեն
ՀեռուստաալիքRai 2, Nickelodeon, Rai Gulp և Rai Yoyo
Եթերաշրջաններ8
Սերիաների քանակ208
ՌեժիսորԻջինիո Ստրաֆի
ՍցենարիստԻջինիո Ստրաֆի, Francesco Artibani? և Janice Burgess?
ԸնկերությունRainbow S.p.A., Rai Fiction, Nickelodeon?, Rai Ragazzi? և Nickelodeon
Էկրաններին էհունվարի 28, 2004-ից
ՀաջորդՎինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը, Winx Club 3D: Magical Adventure? և Winx Club: The Mystery Of The Abyss?
winxclub.com

Վինքս Քլաբ (անգլ. Winx Club), 2004 թվականի իտալական մուլտիպլիկացիոն հեռուստասերիալ է։ Այն միջազգային ճանաչում է գտել և բերել է մուլտիպլիկացիոն աշխարհին նվիրված լայն ապրանքատեսակների արտադրանքին՝ հագուստ, խաղալիքներ, գրքեր, համակարգչային խաղեր և այլն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինքսը փերիների խումբ է, որը պայքարում է չարի, տվյալ դեպքում՝ չար կախարդների, վհուկների դեմ։ Խումբը բաղկացած է խիզախ, բարի և ուժեղ փերիներից, որոնք կռվում են աշխարհը փրկելու համար։ Այդ փերիներն են՝ Ստելլան, Բլումը, Ֆլորան, Մուզան, Տեխնան, որոնց հետո միացան խիզախ փերի Լեյլան և Ռոքսին։ Այդ յոթ երիտասարդ փերիները տարիներ շարունակ կռվել են աշխարհի համար և ունեցել են տարբեր թշնամիներ, ոմանք՝ չար, ոմանք՝ ուժեղ, խարդախ կամ անարդար։ Նրանց առաջին թշնամիները երեք վհուկներն էին՝ Այսին, Դարսին և Սթորմին։ Նրանք ուզում էին գողանալ փերիներից մեկի՝ Ստելլայի Սոլիարիի մատանին, որպեսզի իշխեին ամենաուժեղ ուժին՝ վիշապի ուժին և ավելի մոտ լինեին աշխարհը գրավելու հաղթանակին։ Նրամք խլում են Բլումի ուժը, սակայն, երազում նրա ավագ քույրը՝ Դաֆնան ասում է նրան, որ չի կորցրել իր ուժերը։ Բլումի ուժը վերականգնվում է և Վինքսը հաղթում է Թրիքսին։ Որպես պատիժ նրանց ուղարկում են Սպիտակ քար,որտեղից նրանց հաջողվում է փախչել և շարունակել իրենց չար գործերը։ Այսի, Դարսի, Սթորմի վհուկներին հաջորդեց չար կախարդ Դարկառը, որին մեր փերիները ատում էին, սակայն հաղթեցին բավականին հեշտությամբ։Հաջորդ թշնամին Վալտորն էր,որին փերիները հաղթում են Էնչանտիքս ուժի միջոցով։ Փերիների հաջորդ թշնամիները Սև շրջանի կախարդներն էին, հայտնի փերի որսացող անունով։ Այս անգամ նրանք ուզում էին բռնել երկրագնդի վերջին փերուն՝ Ռոքսիին, որը կենդանիների փերին էր։ Սակայն Ռոքսին մեծ քաջություն ցուցաբերելով գրեթե կործանեց նրանց։ Նրա գործը շարունակեցին նույնպես քաջ հերոսուհիները՝ Վինքս փերիները։ Հետագայում քաջ Ռոքսին դասվեց հազարավոր Վինքս փերիների շարքը։ Հաջորդ Վինքսի թշնամիներից է Տրիտանուսը թրիքսի հետ։ Տրիտանուսը փորձում էր դառնալ ծովի տիրակալը‚ սակայն քաջ փերիները կանգնեցրեցին նրան նոր ուժի միջոցով՝ սիրենիքս ուժի։ Հաջորդ թշնամին Սելինան է‚ ով եղել է Բլումի ընկերուհին‚ սակայն նա Թրիքսի հետ միավորվում է և գողանալով Բլումի ուժը՝ կենդանացնում է Աշերոնին։ Նրանց հաջորդ թշնամին Կալշարան է‚ ով իր եղբոր՝ Բրաֆիլիուսի հետ փորձում է տիրանալ վերջին ուժին‚ սակայն դա նրանց չի հաջողվում։ Վինքսը և իրենց նոր ընկերները՝ փերի կենդանիները կանգնեցնում են նրան։ Վինքսը ստանում է ուժեր դրանք են՝ Չարմիքսը, Էնչանտիքսը, Բելիվիքսը, Դյումիքսը‚ Սպիդիքսը‚ Թրեսիքսը‚ Հարմոնիքսը, Սիրենիքսը‚ Բլումիքսը‚ Միֆիքսը‚ Բաթերֆլիքսը և Տայնիքսը։ Այս ուժերով նրանք հաղթում են բոլոր չարերին։ Եվ ոչ միայն իրենց ուժերով‚ այլ նաև իրենց ազնվությամբ և բարությամբ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումը Վինքս փերիներից էր։ Նա Դոմինոյի արքայադուստրն էր, բայց չգիտեր իր ծագման մասին։ Հնագույն երեք կախարդները ամբողջությամբ կործանել էին մոլորակը, իսկ Բլումին հազիվ փրկել էր քույրը՝ Դաֆնան և ուղարկել Երկիր մոլորակ։ Մանուկ Բլումին վերցնում են խորթ ծնողները՝ Վանեսսան ու Մայքը։ Երբ Բլումը դառնում է 16 տարեկան,նա հանդիպում է Ստելլային՝ արևի, լուսնի և աստղերի փերուն։ Նա հանկարծակիորեն պարզում է իր կախարդական ընդունակությունների մասին ու իրեն որդեգրած ծնողների համաձայնությամբ տեղափոխվում Ալֆեա փերիների դպրոց՝ Ստելլայի հետ։ Այստեղ նա ծանոթանում է Ֆլորայի,Մուզայի,Տեխնայի հետ,ովքեր դառնում են իր լավագույն ընկերուհիները։ Ծանոթանալով Սքայի հետ՝ Բլումը սիրահարվում է նրան։ Պարզվում է որ Բլումը վիշապի կրակի փերին է։ "'Ստելլան"' Սոլիարիի արքայադուստրն էր, ամենաուժեղ Վինքս փերիներից։ Նա Արևի և Լուսնի փերին էր։ Նրան էր պատկանում Սոլիարիի մատանին, որը ցանկանում էին գողանալ Թրիքսը դրա միջոցով աշխարհին տիրելու համար։

Ֆլորան բնության փերին էր։ Ամենազգացմունքային‚խելացի,քնքուշ և ամենաուժեղ փերիներից մեկը։ Ֆլորան ուներ քույր‚ մայր և հայր։ Նրա մոլորակը Լինֆեան էր։ 6-րդ սեզոնում թրիքսը և Սելինան առաջինը փորձեցին գրավել Լինֆեան‚սակայն նոր ուժի՝ բլումիքսի միջոցով Վինքսը հաղթեց Թրիքսին։

Մուզան երաժշտության փերին էր Մելոդի մոլորակից։ Նրա մայրը մահացել էր‚ երբ նա փոքրիկ էր եղել։

Տեխնան տեխնոլոգիայի փերին էր, ուներ հայր և մայր‚ նրա մոլորակը Զենիթն էր։

Լեյլան Անդրոսի արքայադուստրն էր, ուներ հայր և մայր‚և կարելի է ասել ‚ որ Վալտորի և Տրիտանուսի դեմ ամենաշատը նա է պայքար մղել։

Ռոքսին Երկրի վերջին փերին էր։ Նա երբևէ եղած ամենաուժեղ փերիներից մեկն էր։ Ռոքսին կենդանիների փերին էր։

Վինքսի Ընկերները

Սկայը Բլումի ընկերն էր, Բրենդոնը Ստելլայի, Նաբուն Լեյլայի ընկերն էր, Լեյլաին անվանում էն նաև Աիշա։ Ռիվենը Մուզայի ընկերն էր‚ Հելիան Ֆլորայի‚ իսկ Տիմմին Տեխնայի։

Չար հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինքսի առաջին թշնամին Թրիքսն էր՝ Այսին,Դարսին և Սթորմին։ Նրանք ցանկանում էին Վիշապի ուժի միջոցով տիրել աշխարհին, սակայն անհաջողության մատնվեցին։

Վինքսի հաջորդ թշնամին լորդ Դարկառն էր, ով ցանկանում էր չորս կախարդական քարերի միջոցով տիրել Մաջիքսին։

Թերևս դժվար էր պայքարը Վալտորի դեմ։ Նա ուզում էր տիրանալ բոլոր կախարդանքներին ու դառնալ ամենաուժեղ կախարդը ամբողջ տիեզերքում։ Բայց Վինքսը նոր կախարդական ուժի՝ Էնչանտիքսի շնորհիվ կարողացավ հաղթել նաև Վալտորին։

Վինքսի հաջորդ թշնամին Սև շրջանի կախարդներն էին, բայց Վինքսը նրանց նույնպես հաղթեց Բելիվիքս ուժի միջոցով։

Հաջորդ թշնամին Տրիտանուսն էր (Լեյլայի զարմիկը) Թրիքսի հետ,ով ուզում էր տիրել ամբողջ ծովային թագավորությանը։Վինքսը նրան էլ հաղթեց Սիրենիքս ուժի միջոցով, որն ամենահզոր ուժն է ջրի տակ։

Հաջորդ թշնամին Սելինան է՝ Բլումի վաղեմի ընկերուհին,դարձյալ Թրիքսի հետ։ Նա ուներ մի կախարդական գիրք՝ Լեգենդարիումը, որի մեջ գտնվում էր Աշերոնը։Սելինան ուզում էր արթնացնել Աշերոնին և տիրել ողջ աշխարհին։

Հաջորդ չարագործը Կալշարան է իր եղբոր հետ՝ ով ցանկանում է տիրանալ աշխարհի վերջին ուժին և ամենաուժեղ փերի - կենդանուն։ Ճիշտ է‚ վինքսերը կորցրեցին իրենց կենդանիներին‚ բայց իրենց ազնվության պատճառով նրանք հաղթեցին Կալշարային։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]