Էլիզաբեթ Գիլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Գիլիս
Elizabeth Gillies at ATX TV Festival 2015.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 26, 1993(1993-07-26)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Haworth, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
IMDb։ID 2566697

Էլիզաբեթ Իգան «Լիզ» Գիլիս (անգլ.՝ Elizabeth Egan "Liz" Gillies[3], հուլիսի 26, 1993(1993-07-26)[1][2], Haworth, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ [4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի: Հայտնի է Բրոդվեյի «13» մյուզիքլում և The CW հեռուստաալիքի «Գերդաստան» հեռուստասերիալում խաղացած իր դերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Իգան Գիլիսը ծնվել է 1993 թվականի հուլիսի 26-ին Հեյվորթ քաղաքում, Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ: Ավարտել է Հեյվորթի պետական միջնակարգ դպրոցը: Նա նաև հաճախել է Դեմարեստի «Հյուսիսային հովտի տարածաշրջանային ավագ դպրոց»: 2005 թվականին Էլիզաբեթը սկսեց նկարահանվել գովազդներում: Նա առաջին անգամ նկարահանվել 2007 թվականին «Դոնելի եղբայրներ» և «Պահարան 514» ֆիլմերում: 2008 թվականի ամռանը նա խաղաց Լյուսիի դերը Ջեյոն Ռոբերտ Բրաունի «13» նոր մյուզիքլում, որը մեծանալու մասին է[5]: Մեկ տարի անց «13» մյուզիքլը տեղափոխվեց Բրոդվեյ և հսկայական հաջողություն ունեցավ, սակայն հունվարին ավարտվեց: Ավելի ուշ Էլիզաբեթը նկարահանվել է «Դիմադրում» ֆիլմում՝ խաղալով Շելբի Վեքսլերի դերը:

2009 թվականին Էլիզաբեթը սկսեց խաղալ Ջեյդ Վեսթի դերը «Վիքտարիուս» սերիալում[6]: Սերիալում նա հանդիպում է Բեք Օլիվերի հետ: Ջեյդը սովորաբար անվերահսկելի և շատ կոպիտ է իրենց դպրոցի բոլոր աշակերտների հանդեպ, բացի Բեքից: Վիքտարիուս սերիալում նա կատարեց «Give It Up» երգը՝ Արիանա Գրանդեի և «Take A Hint» երգը Վիկտորիա Ջասթիսի հետ: Սերիալում նա կատարեց նաև սեփական «You don`t know me» երգը: Գիլիսը ունի իր յություբյան էջը, որտեղ կատարում է Ջոն Լենոնի երգերը:

2013 թվականին Էլիզաբեթը նկարահանվեց Արիանա Գրանդեի «Right There» երգի տեսահոլովակում: 2014 թվականին նա նկարահանվել է «Կենդանի» սարսափ ֆիլմում և «Սպանել հայրիկին» դետեկտիվ ֆիլմում: 2014 թվականին Գիլիսին առաջարկվեց խաղալ «Արձակուրդներ» ֆիլմում: 2015 թվականի հունվարին ավարտվեց «Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ» կատակերգական սերիալի նկարահանումը, որի ցուցադրությունը սկսվեց 2015 թվականի հուլիսի 16-ին[7]: 2015 թվականի սեպտեմբերին FX-ը սերիալը երկարաձգեց երկրորդ եթերաշրջանով, որը լույս տեսավ 2016 թվականի հունիսին և բաղկացած էր 10 սերիաներից:

2017 թվականի փետրվարին նա ստացել է Ֆելոն Քերինգթոնի դերը The CW-ի «Գերդաստան» հեռուստասերիալում[8]:

2018 թվականի նոյեմբերին Էլիզաբեթը նկարահանվեց Արիանա Գրանդեի «Thank you, next» երգի տեսահոլովակում, որը առաջին օրվա ընթացքում հավաքեց 69 միլիոն դիտում և 81 ժամում 100 միլիոն դիտում, ինչը նրան բացարձակ ռեկորդ տվեց այս հարթակում[9]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Պահարան 514 Locker 514 Տրինի
2007 ս Դոնելի եղբայրներ The Black Donnellys երիտասարդ Ջենի
2007-2013 ս Վինքս Քլաբ Winx Club Դաֆնա (հնչյունավորում)
2008 ֆ Հարոլդ Harold Էվելին Թրեյլոր
2008 ֆ Դիմադրում The Clique Շելբի Վեքսլեր
2009 ս Մարտկոցը լիցքաթափվել է The Battery's Down հյուր
2010-2013 ս Վիքտարիուս Victorious Ջեյդ Վեսթ
2011 ս ԱյԿառլի iCarly Ջեյդ Վեսթ
2011 ս Դեպի մեծ ժամանակներ Big Time Rush Հիզեր Ֆոքս
2011 ֆ Սուպերմենի մահը և վերադարձը The Death and Return of Superman աղջիկ
2012 ս Ընկերացիր իմ հետ Friend Me Էմիլի
2012 ս Սպիտակ օձիք White Collar Հլոի
2013 ս Մադագասկարի պինգվինները The Penguins of Madagascar երգչուհի, հնչյունավորում
2013 ս Նախկիններ The Exes Տրեյսի
2014-2014 ս Սեմ և Քեթ Sam & Cat Ջեյդ Վեսթ
2014 ֆ Կենդանի Animal Մենդի
2014 ֆ Սպանելով հայրիկին Killing Daddy Կելի Ռոսս
2015-2016 ս Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ Sex & Drugs & Rock & Roll Ջիջի
2015 ֆ Արձակուրդներ Vacation Հեզեր
2017-ներկա ս Գերդաստան Dynasty Ֆելոն Քերինգթոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Brantley Ben (2008-10-06)։ «Stranger in Strange Land: The Acne Years»։ The New York Times։ Վերցված է 2011-09-15 
  4. Gillies Elizabeth (2011-07-25)։ «Twitter: Elizabeth Gillies (verified account)»։ Վերցված է 2011-08-29։ «Enjoying the last few hours of my childhood! Tomorrow I am a legal adult!» 
  5. «13 the Musical Broadway, License 13 the Musical»։ 13themusical.com։ Վերցված է 2017-08-05 
  6. Hannah Orenstein (2012-07-27)։ «Elizabeth Gillies, 'Victorious' Star, On Playing The Bad Girl And Being The Nice Girl» (անգլերեն)։ Huffington Post։ Վերցված է 2017-08-05 
  7. Patten Dominic (2014-06-30)։ «FX Orders Denis Leary’s ‘Sex&Drugs&Rock&Roll’ To Series»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05 
  8. Wagmeister Elizabeth (2017-02-10)։ «CW’s ‘Dynasty’ Reboot Casts Elizabeth Gillies in Starring Role (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05 
  9. «Grande's 'thank u, next' bests Adele to fastest 100 million views»։ Reuters։ 2018-12-04։ Վերցված է 2018-12-04