Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը
իտալ.՝ Winx Club – Il segreto del regno perduto
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, մելոդրամա և ֆանտաստիկա
Հիմնված էՎինքս Քլաբ
ՌեժիսորԻջինիո Ստրաֆի[1][2]
ՍցենարիստԻջինիո Ստրաֆի
ՀնչյունավորումՊերլա Լիբերատորի[3], Լաուրա Լենգի[3], Իլարիա Լատինի[3], Ջեմմա Դոնատի[3], Լետիցիա Չիամպա[3], Դոմիտիլա Դ'Ամիկո[3], Մեթ Շիվլի[4], Անջելա Գալուպո[4], Ռոմի Դեյմս[4] և Չարլի Շլաթեր[4]
ՊրոդյուսերԻջինիո Ստրաֆի
ԵրաժշտությունPaolo Baglio?
Երկիր Իտալիա
Լեզուիտալերեն
ԸնկերությունRainbow CGI?, Ռեյ Ֆիկտիոն, Rainbow S.p.A. և Rai Cinema
Դիստրիբյուտոր01 Distribution, Miramax Films, TriStar Pictures, SPI International Poland?, Filmax?, Scanbox Entertainment? և Նեթֆլիքս
Տևողություն85 րոպե
Թվականնոյեմբերի 30, 2007, սեպտեմբերի 4, 2008[5] և մարտի 12, 2012
Բյուջե25 000 000 €[6]
Շահույթ16 688 332 $[7]

«Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը» (իտալ.՝ Winx Club: Il Segreto Del Regno Perduto), իտալական եռաչափ գրաֆիկայով (3D) լիամետրաժ մուլտֆիլմ՝ արտադրված «Rainbow CGI» և «Rai Fiction» ընկերությունների կողմից։ Ֆիլմն առաջին անգամ մեծ էկրաններին ցուցադրվել է 2007 թվականի նոյեմբերի 30-ին Իտալիայում, և դարձել «Rainbow»-ի համար` CGI անիմացիայի կիրառմամբ մուլտֆիլմի ստեղծման առաջին փորձը։ Հատուկ մուլտֆիլմի արտադրման համար ստեղծվել է առանձին «Rainbow CGI» ընկերությունը, որը «Rainbow»-ն հետագայում օգտագործել է այլ 3D-մուլտֆիլմեր ստեղծելու համար։ Մուլտֆիլմն ամփոփում է «Վինքս Քլաբ» անիմացիոն սերիալի երեք եթերաշրջանների սյուժետային գիծը, և բրենդի պատմության մեջ առաջին անգամ կերպարներին ներկայացնում է եռաչափ գրաֆիկայով[8]։

Մուլտֆիլմի հիմնական միտքն այն է, որ յուրաքանչյուրի մեջ կա ինչ-որ յուրահատուկ և կախարդական բան, որը նրան անկրկնելի է դարձնում։ Իջինիո Ստրաֆֆին կախարդանք է համարում այն էներգիան, որն օգնում է մարդկանց ձևավորել իրենց անհատականությունը և միշտ մնալ այնպիսին, ինչպիսին կան։

Մուլտֆիլմի գլխավոր թեման գրել է ավստրալիացի երգչուհի Նատալի Իմբրուլյան, որն արտահայտել է իր հիացմունքը ստեղծագործության և հերոսների մասին, ովքեր հիշեցնում էին իրեն` երիտասարդ հասակում։

Մուլտֆիլմի ստեղծման գործընթացը «Rainbow» ընկերության համար այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ նրա համար դա առաջին նմանատիպ փորձն էր։ Բացի այդ, ստեղծողները շտապում էին, որպեսզի հասցնեն ցուցադրել մուլտֆիլմը կինոթատրոններում մինչև 2007 թվականի Ամանորը։

Ռեժիսորի քննադատ-հայրենակիցները ֆիլմը մեծ մասամբ բացասական են ընդունել. գրեթե բոլոր գրախոսությունների մեջ հեղինակին մեղադրում էին այլ հայտնի ստեղծագործություններից գրագողության մեջ, հերոսուհիների նորաձև և գեղեցիկ հագուստների վրա շեշտը դնելու, անիմացիայի և երկխոսությունների որակի համար։ Այնուամենայնիվ, քննադատների մի խումբ նշել է ֆիլմի դրական կողմերը. այն հանդիսատեսին է հասցնում ընտանիքի, ընկերության, բարի գործերի և համախմբվածության արժեքները։ Որոշ քննադատներ բարձր են գնահատել անիմացիայի և հատուկ էֆեկտների որակը. քննադատներից մեկն էլ մուլտֆիլմն անվանել է որակի բարձրակետ Իտալիայի համար։ Վարձույթի առաջին շաբաթում մուլտֆիլմը զբաղեցրել է առաջին տեղը Իտալիայում, ներկայացվել է մրցանակի` լավագույն հատուկ էֆեկտների համար, թողարկվել է DVD տարբերակով, և հիմք հանդիսացել մի շարք գրքերի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհին՝ Բլումը, պարզում է, որ ինքը փերի է և կախարդված թագավորության արքայադուստր։ Այդ պահից սկսած` նա ընկերանում է ուրիշ հինգ փերիների հետ և սկսում պաշտպանել կախարդական աշխարհը չարից՝ միաժամանակ շարունակելով տեղեկություններ փնտրել իր և իր ծնողների մասին։ Բլումը և մյուս Վինքսերը փնտրում են նրա իրական ծնողներին` Օրիտել թագավորին և Մարիոն թագուհուն։ Աղջիկները գտնում են Հագենին, ով կռել էր Օրիտել թագավորի սուրը։ Բլումի այն հարցին, թե կարող է արդյոք նա զգալ իր հոր համար կռած թուրը, վերջինս պատասխանում է, որ փնտրել է այն երկար տարիներ, բայց չի կարողացել գտնել։ Նա համոզված է, որ աղջկա ծնողներին այլևս հնարավոր չէ վերադարձնել։ Սքայը սփոփում է հերոսուհուն և համոզում շարունակել փնտրել իր ծնողներին։ Ժամանում է մի նավ, և Սքայը ստիպված է լինում մեկնել խորհրդավոր աղջկա հետ` խոստանալով Բլումին ամեն ինչ բացատրել հետո։ Բլումն ուղևորվում է Երկիր` խորթ ծնողներ Մայկի և Վանեսսայի մոտ, և երազում տեսնում է, թե ինչ է տեղի ունեցել իր իրական ծնողների հետ. Կախարդ-նախամայրերը գերեվարել են նրա հորը այլ գալակտիկայում, իսկ մայրը բանտարկել է իրեն Օրիտելի թրի մեջ։ Բլումի առջև է հայտնվում իր քույր Դաֆնան և ասում, որ իրենց ծնողները դեռ ողջ են։ Նա խնդրում է հերոսուհուն գտնել Ճակատագրի Գիրքը, որի մեջ գրված է Դոմինո մոլորակի պատմությունը։ Վինքսը և մասնագետները (Մասնագետները փերիների քոլեջին զուգահեռ տղաների` Մասնագետների դպրոց է, ովքեր օգնում են աղջիկներին) համաձայնում են Բլումի հետ ուղևորվել Դոմինո և օգնել նրան։ Գրադարանում նրանք հանդիպում են Բարտելբիին` Օրիտելի տարեգրին, և պարզում են, որ Դոմինոյի ողջ բնակչությունը չար Օբսիդիանի գալակտիկայում թակարդի մեջ է։ Անհետանալով` Բարտելբին արտաբերում է մի մարգարեություն, որում ասվում է, որ թագավորն առանց թագի կվերցնի Օրիտելի թուրը և կփրկի Դոմինոն։ Երեք կախարդ-նախամայրերը ուղարկում են իրենց աղախին Մանդրագորին, որպեսզի նա խանգարի Վինքսին։ Մանդրագորի սարդը խայթում է Րիվենին (մասնագետներից մեկը, Մուզայի ընկերը), և տղան դառնում է նրա խաղալիքը։ Վինքսը մասնագետների ուղեկցությամբ ուղևորվում է Պիկսիների բնակավայր, որտեղ փերիները մտնում են Պորտալների ծառի մեջ, որպեսզի գտնեն Օբսիդիանի բանալին։

Հենց հերոսները մուտք են գործում այդ աշխարհ, հայտնվում է Մանդրագորը, և նրա կողմից կախարդված Րիվենը սկսում է կռվել Սքայի հետ։ Երբ Րիվենը պատրաստվում է հարվածել նրան, Մուզան մոտենում է և իր վրա վերցնում հարվածը։ Րիվենին դա մտորումների առիթ է տալիս, նա բարձրացնում է Մուզային և ասում, որ կկռվի հանուն նրա։ Բլումը քարե արձան է տեսնում, որը նման է իր հորը։ Կախարդները նրան ցույց են տալիս Մայքին և Վաննեսային՝ սպառնալով սպանել նրանց, եթե Բլումը չհանձնվի, բայց նա նկատում է, որ Մայքը չի փռշտում` գտնվելով կատվի մոտ, չնայած որ նա ալերգիա ունի կատուներից, և հասկանում է, որ դա ծուղակ է։ Սքայը վերցնում է Օրիտելի սուրը և կորցնում գիտակցությունը։ Բլումը մտածում է, որ նա զոհվել է, քանի որ համաձայն մարգարեության` միայն թագավորը կարող է վերցնել այդ թուրը, բայց նրան աջակցում է Դաֆնան, և նրանք միասին կռվում են կախարդների դեմ։ Կախարդները մտնում են Մանդագորի մարմի մեջ և սկսում խեղդել Բլումին, բայց Սքայը արթնանում է և սպանում նրանց Օրիտելի թրով, որից հետո Օբսիդիանը ոչնչանում է, իսկ Դոմինոն իր բնակչությամբ վերադառնում է կյանք։ Բլումը միանում է իր իրական ծնողներին։ Օրիտելն ու Մարիոնը խոստանում են Բլումին, որ միշտ կլինեն նրա կյանքի մի մասնիկը և շնորհակալություն են հայտնում Մայքին և Վաննեսային իրենց աղջկան դաստիարակելու համար։ Սքայը Բլումին ամուսնության առաջարկություն է անում և մատանի նվիրում։ Բարտելբիի ձայնն ասում է, որ մարգարեությունը հիմա կատարված է, և նոր Լույսի Թիմ է հայտնվել՝ Վինքս Ակումբը։ Սակայն Հին Կախարդները դեռևս հաղթահարված չեն։ Նրանք ծրագրում են ղեկավարել Այսիի, Դարսիի և Ստորմիի մարմինները։

Կերպարներ և գործողության վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը Բլումն է, իսկ մյուս գլխավոր հերոսներն են Ստելլան, Մուզան, Ֆլորան, Մուզան, Տեկնան և Լեյլան։ Մուլտֆիլմում գլխավոր հերոսուհիներից յուրաքանչյուրը դառնում է իր մոլորակի փերի-պաշտպանը։ Բոլորը՝ բացի Բլումից, դառնում են դրանց պաշտպանները Ալֆեի վախճանից անմիջապես հետո, իսկ Բլումը` Դոմինոն փրկելուց հետո։ Բլումը, Ստելլան և Լեյլան հանդիսանում են նաև իրենց աշխարհների արքայադուստրերը։

Ֆիլմում գլխավոր հերոսուհիները օգտագործում են Էնչանտիքսի ուժը, որին նրանք արժանացել էին մուլտսերիալի երրորդ եթերաշրջանում` իրենց աշխարհներից որևէ մեկին անձնազոհաբար փրկելու համար։ Մյուս նշանակալից հերոսներն են Սքայը, Բրենդոնը, Րիվենը, Տիմին, Գելիան և Նաբուն, ովքեր Վինքսի փերիների հետ սիրային հարաբերությունների մեջ են։ Երեք Կախարդ-նախամայրերը մուլտֆիլմի գլխավոր բացասական կերպարներն են։ Բացի մուլտսերիալում ներկայացված կերպարներից, մուլտֆիլմում հայտնվում են նոր հերոսներ. Հագենը` Փայլող պողպատի վարպետը, ով կռել է Բլումի հոր` Օրիտելի սուրը, Մանդրագորը` Կախարդ-նախամայրերի աղախինը, մուլտֆիլմի բացասական հերոսներից մեկը, Բարտելբին` Դոմինոյի տարեգիրը, ով ներկայացված է հոգու կերպարանքով։

Մուլտֆիլմի գործողությունները կատարվում են Մագիքս կախարդական տիեզերքում, որը բաժանված է մոլորակների և աշխարհների։ Մուլտֆիլմի հիմնական վայրերից է Ալֆեյա կախարդական դպրոցը, որտեղ սովորում էին Վինքսերը։ Այն տեղակայված էր Մագիքս մոլորակում։ Մուլտֆիլմի միջին հատվածում իրադարձությունները տեղի են ունենում Երկիր մոլորակի Գարդինի քաղաքում, որտեղ Բլումը մեծացել էր իր խորթ ծնողների մոտ։ Ֆիլմի ավարտը տեղի է ունենում Դոմինոյում` Բլումի հարազատ մոլորակում, որը Կախարդ-նախամայրերի կողմից կախարդվել և կենսազրկվել էր։ Ֆիլմի սկզբում ներկայացվում է մի կարճ հատված անանուն մոլորակում, որտեղ գտնվում է Հագենի ամրոցը։

Մտահղացում ու ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինքսի հեղինակը՝ Իջինիո Ստրաֆֆին

Մուլտֆիլմի հիմքում ընկած գաղափարը Իջինիո Ստրաֆֆին հղացել է դեռևս «Վինքս Քլաբ» մուլտսերիալի ստեղծման փուլում։ Հիմքում ընկած է Բլումի պատմությունը, որը պարզում է, որ ինքն ունի մոգական ուժեր և երկար պատմություն, բայց միայն ժամանակի ընթացքում է հասկանում իր առաքելության ողջ կարևորությունը։ Ի սկզբանե Ստրաֆֆին ծրագրել էր ավարտել Բլումի պատմությունը դեռ երկրորդ եթերաշրջանում, բայց որոշեց զարգացնել սերիալի երկրորդական գծերը, իսկ հիմնական պատմության ավարտը տեղափոխել մեծ էկրաններ։ Մուլտֆիլմը կոչված է պատասխան տալու սերիալի հիմնական սյուժետային գծի գլխավոր գաղտնիքին։ Իր իրական ծնողներին փնտրող աղջկա մասին պատմությունը ստեղծելիս հեղինակին ոգեշնչել է իր քոլեջի համակուրսեցու պատմությունը, իսկ Բլումի բնավորության գծերը նա փոխառել է իր կնոջից` Ջոանից։ Մուլտֆիլմի հիմնական միտքն այն է, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, և յուրաքանչյուրի մեջ կա «կախարդական և յուրահատուկ» ինչ-որ բան, ինչը նրան անկրկնելի է դարձնում։ Վինքսի կախարդանքը ներկայանում է որպես էներգիա, որն օգնում է մարդկանց ձևավորել իրենց անձը և մնալ այնպիսին, ինչպիսին կան նույնիսկ ամենաբարդ ժամանակներում։ Ֆիլմում ներկայացված է գլխավոր հերսուհու՝ սեփական «ես»-ի և իր ակունքների որոնումների պատմությունը, նրա հասունանալու և հասուն կյանք մտնելու գործընթացը։ Իր ստուդիայի աճի և հաջողության հաճույքը Ստրաֆֆին համեմատում է Բլումի անձնային աճի հետ։

Սցենարը գրելիս Ստրաֆֆիին օգնել է Շոն Մոլինոն, ով ծագմամբ Նյու Յորքից էր, ով մինչ այդ արդեն մասնակցել էր Վինքսի բնօրինակ սերիալի սցենարի կազմմանը։ Իջինիոյի նպատակը ոչ միայն զգացմունքների և բովանդակության փոխանցումն էր, այլև հանդիսատեսի սիրտը գրավելու համար երկխոսությունները նմանեցնել ամերիկյան ձևին։ Այդ կերպ նա հույս ուներ հետաքրքրել նույնիսկ այն հեռուստադիտողներին, ովքեր չէին դիտել բնօրինակ սերիալը[8][9]։ Միևնույն ժամանակ Ստրաֆֆին ընդգծում է, որ իր մուլտֆիլմը «Disney»-ի և «Pixar»-ի տիպական արտադրությունների նման կատակերգություն չէ։ Ռեժիսորը հայտարարում է, որ նոր ժանր է ստեղծել` «ֆենտեզի-էքշն-ռոմանս»[10]։ Մուլտֆիլմը ամբողջ ընտանիքին հետաքրքիր դարձնելու նպատակով առանձնահատուկ ուշադրությունն է դարձվել նաև տղամարդկային կերպարներին[11][12]։

Աշխատելու համար նկարիչը պետք է նվիրվի իր գործին։
- Իջինիո Ստրաֆֆի

Լիամետրաժ կինոնկարի արտադրման պլանավորման համար առաջին ժողովը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերին։ Այս մուլտֆիլմի ստեղծման համար «Rainbow»-ն 2006 թվականին բացեց առանձին ընկերություն՝ «Rainbow CGI»։ Մուլտֆիլմի մշակումը բավականին բարդ գործընթաց էր, քանի որ գլխավոր հերոսները վեցն էին, բացի այդ Էնչանտիքսի հագուստի մշակումը մանրակրկիտ աշխատանք էր պահանջում։ Սահմանափակ էր նաև մուլտֆիլմի ստեղծման ժամանակահատվածը, քանի որ ստեղծողները նպատակ ունեին հասցնել այն ցուցադրել 2007 թվականի Սուրբ Ծննդյան տոներին[10]։ 2D աշխարհից 3D կերպարների փոխադրման համար անհրաժեշտ էր ամբողջովին վերստեղծել յուրաքանչյուր կերպարի կազմաբանական առանձնահատկությունները, որոնք 2D անիմացիայի ժամանակ երբեք ամբողջովին չեն նկարվել միաժամանակ։ Սցենարը գրելը տևել է երեք տարի, ևս երկու տարի էլ ծախսվել է արտադրման գործընթացի վրա։ Ընդհանուր առմամբ նկարվել է 4000 էսքիզ, որպեսզի ներկայացվի հերոսների 50 սցենոգրաֆիա և 200 մոդել։ Հերոսների՝ անընդհատ հագուստ փոխելու պատճառով մուլտֆիլմում կա կերպարների 170 մոդել, որոնցից 42-ը գլխավոր հերոսուհիների համար են։ Ֆիլմում կա մոտավորապես 125 000 հիմնական դրվագ, որոնք բաղկացած են ավելի քան 5 միլիոն շերտերից։ Ստեղծողները հատուկ ջանքեր են ներդրել իրական մազերի ստեղծման հարցում, քանի որ դրանք հերոսուհիների ճանաչելիության կարևոր նշաններից են։ Մազերի յուրաքանչյուր փնջի համար ստեղծվել են հատուկ շարժումներ իրականության էֆեկտ տալու նպատակով։ Իջինիո Ստրաֆֆին և «Rai Fiction»-ի պրոդյուսեր Ֆրանչեսկո Մաստրոֆինին 400 հոգանոց թիմ են հավաքել։ Աշխատանքին միացել են նաև «Rainbow S.r.l.»-ը, ամերիկյան «Brain Zoo Studios» և չինական «GDC International Limited» ընկերությունները։

Յուրաքանչյուր անիմատոր օրական ստեղծել է անիմացիայի 0,2 մինչև 2 վայրկյան` կախված տեսարանների բարդությունից։ Մուլտֆիլմի ստեղծման ընթացքում ձևավորվել են մասնագետների հատուկ խմբեր, որոնք ջանացել են փոխանցել անիմատորին առանձին տեսարանների հոգեբանությունն ու նրա մեջ գործող կերպարների զգացմունքները։ Նկարահանման ընթացքում չեն խուսափել նաև ծիծաղաշարժ իրավիճակներից. թիմի անդամները հաճախ չէին քնում գիշերները, և մի անգամ Ստրաֆֆիի անձնական քարտուղարը քնել էր ընկերության միջանցքի բազմոցին։ Ոստիկաները արթնացրել էին նրան՝ կարծելով, թե օրինազանց է[8][9]։ «Rai Fiction» ընկերությունը մուլտֆիլմի արտադրության մեջ ներդրել է 2,5 մլն եվրո, ինչը ընկերության ղեկավարի` Աննիտա Ռոմանելլիի խոսքերով, բացառիկ դեպք էր։ Այս ներդրման համար ընկերությունը իրավասություն է ստացել՝ 10 տարի ֆիլմը հեռուստաեթերով ցուցադրել[10]։

Մենք անցել ենք արյան և արցունքների միջով, բայց կար նաև ուրախություն և կրեատիվ էներգիայի ալիք, որը թևածում էր մեր ընկերության յուրաքանչյուր բաժնում. և յուրահատուկ ծրագրի վրա աշխատելու հենց այդ անմոռանալի զգացումն էր, որը մեզ դարձրեց Իտալիայում առաջին անգամ իրականացրած այսպիսի նախաձեռնության մի մասը։
- Իջինիո Ստրաֆֆի

Մուլտֆիլմի ստեղծման համար հիմնականում օգտագործվել է «Autodesk Maya» ծրագիրը։ Աշխատանքի որոշ փուլերը թեթևացնելու նպատակով «Rainbow»-ի հետազոտությունների բաժինն օգտագործել է սեփական պլագինների հավաքածուն։ Մուլտֆիլմի ռենդերինգն իրականացվել է «Mental Ray» շարժիչի միջոցով։ Օգտագործվել են նաև «LightWave 3D», «Adobe After Effects» և «Apple Final Cut»: Ընդհանուր առմամբ, ֆիլմի մշակումը տևել է երեք տարի։ Աշխատանքի փուլերից առավել ժամանակատար են եղել սցենար գրելն ու նրա օպտիմացումը, իսկ ամենաբարդը հերոսների մազերի անիմացիան էր[13]

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Լետիցիա Չամպա Բլում Բլում
Պերլա Լիբերատորի Ստելլա Ստելլա
Իլարիա Լատինի Ֆլորա Ֆլորա
Ջեմմա Դոնաթի Մուզա Մուզա
Դոմիտիլլա Դ’Ամիկո Տեկնա Տեկնա
Լաուրա Լենգի Լեյլա Լեյլա
Դերակատար Դեր
Մարկո Վիվիո Սքայ Սքայ
Ջանֆրանկո Միրանդա Բրենդոն Բրենդոն
Լեոնարդո Գրացիանո Հելիա Հելիա
Էմիլիանո Կոլտորտի Րիվեն Րիվեն
Դավիդե Պերինո Տիմի Տիմի
Սաշա Դե Տոնի Նաբու Նաբու

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը
Թողարկվածնոյեմբերի 30, 2007, սեպտեմբերի 4, 2008[5] և մարտի 12, 2012
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, մելոդրամա և ֆանտաստիկա
Տևողություն85 րոպե
ՊրոդյուսերԻջինիո Ստրաֆի

Ֆիլմի գլխավոր թեման, որը կոչվում է «All The Magic», գրել և կատարել է ավստրալիացի երգչուհի Նատալի Իմբրուլյան[14][15]։ Մյուս բոլոր երգերը կատարել է Էլիզա Ռոսսելլին[16], որն արդեն հայտնի էր «Վինքս Քլաբ» մուլտֆիլմում կատարած իր աշխատանքով[17]։ Իտալիայում մուլտֆիլմի սաունդթրեքը Audio CD տարբերակով թողարկվել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին[18]։ Նրա թվային տարբերակը հասանելի է «iTunes»[19] և «Amazon Music» հավելվածներում[20], սակայն 2017 թվականի դրությամբ այն չի ներառում «All The Magic» երգը։ «iTunes»-ում[21], «Amazon Music»[22] և «Google Music»-ում[23] հասանելի է սաունդթրեքի պաշտոնական անգլալեզու տարբերակը։ 2017 թվականի դրությամբ «All The Magic» երգը այնտեղ նույնպես բացակայում է։

Winx Club: Il Segreto Del Regno Perduto
# Անվանում Տևողություն
1. «Unica»   3:43
2. «Segui Il Tuo Cuore»   3:23
3. «Tu Puoi Credere In Te»   4:19
4. «A Un Passo Da Me»   3:43
5. «Potere Di Enchantix»   2:23
6. «Segui Il Ritmo»   3:31
7. «All The Magic»   4:47

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի քննադատները մեծ մասամբ մուլտֆիլմը սվիններով ընդունեցին։ Շատերը հեղինակին մեղադրում են «Հարրի Փոթեր», «Մատանիների տիրակալը» և «Սեյլոր Մուն» ֆիլմերից գրագողություն անելու մեջ, սյուժեն համարում են ծեծված, իսկ կերպարներին՝ կոպիտ և նման Բրաթցին ու Փերիս Հիլթոնին։ Նշում են նաև անիմացիայի ցածր որակը՝ արևմտյան 3D-մուլտֆիլմերի համեմատ, էֆեկտների որակը համարում են «Հզոր ռենջերների» մակարդակի, ընդգծում են պատմությունների չարաշահումը և հեռուստադիտողի ուշադրությունը նորաձևության վրա կենտրոնացնելը։ Միևնույն ժամանակ մուլտֆիլմի հանրաճանաչությունը վերագրում են մարքեթինգին[24][25][26][27]։

Իտալական «Movieplayer.it» կայքը ֆիլմի մասին առավել զուսպ գրախոսություն է հրատարակել, որտեղ նշել երկչափ անիմացիայի համեմատությամբ եռաչափ գրաֆիկայի մի քանի առավելություն՝ իրական ստվերներ և հագուստների ձևավորում, բայց նախորդ քննադատների նման ուշադրություն է դարձրել կերպարների դեմքի նվազ արտահայտչականության, շարժման անիմացիայի ցածրորակության և երկխոսությունների սակավության վրա[28]։ Ֆրանսիական մի շարք գրախոսություններ ընդհանուր առմամբ նկատում են նույն թերությունները[29]։

«Animation Italy» պորտալը ֆիլմն արժանի ավարտ է համարում երրորդ եթերաշրջանի համար, որը դուր է գալիս ոչ միայն փոքրերին, այլև մեծահասակներիին։ Կերպարների վառ արտաքինին զուգահեռ՝ հեղինակը ուշադրություն է հրավիրում մուլտֆիլմի դրական գաղափարների վրա, ինչպիսիք են ընկերությունն ու համախմբվածությունը։ Նա նաև բարձր է գնահատում անիմացիայի և հատուկ էֆեկտների որակը՝ հատկապես հաշվի առնելով աշխատանքի սուղ ժամանակը, և նշում է, որ մուլտֆիլմը նոր նշանաձող է սահմանել իտալական անիմացիայի համար։ Գրախոսության հեղինակը հատուկ առանձնացնում է օպերատոր-բեմադրողի աշխատանքը, ում շնորհիվ առաջին հերթին աչքի է ընկնում մուլտֆիլմի գեղեցիկ գունային գամման[30]։

Նիդերլանդական «Cinemagazine» կայքից Բարտ Ռիվետնիկը հակադրում է «գունագեղ ֆենտեզի աշխարհը, որի մասին կարելի է երազել» և «հետաքրքրաշարժ պատմությունը՝ կախարդներով, արքայադուստրերով և հանրահայտ մշակույթին ուղղված հղումներով»։ Ըստ նրա՝ մուլտֆիլմի սյուժեն հետաքրքիր և գրավիչ է ոչ միայն աղջիկների, այլև տղաների համար։ Նորաձև հագուստի և աքսեսուարների ճոխությունը քննադատը չի դիտարկում որպես բացասական երևույթ՝ նշելով, որ երեխաները, միևնույն է, այդպես չեն հագնվում, իսկ հերոսների վառ արտաքին տեսքը միայն ուժեղացնում է ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը։ Ըստ Բարտի՝ թեև անիմացիայի որակը զիջում է «Pixar»-ի և «Dreamworks»-ի աշխատանքներին, սակայն գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ երեխաները՝ նրա բառերով, դրան չեն ուշադրություն դարձնում[31]։

Ֆրանսիական «SciFi-Universe» ռեսուրսից Տ. Սիլվենը նշել է մուլտֆիլմի մի շարք դրական որակներ. ընկերության «ուժը», ամուր ընտանիքում երջանկությունը, և բարի արարքների օգնությամբ չարին հաղթելը[32]։ Ֆրանսիական «DvdCritiques» կայքը նշում է որակյալ և գունեղ 3D-գրաֆիկան և բազմաճյուղ ձայնի բարձր որակը[33]։

Նշանագիտություն իտալացի պրոֆեսոր Ջովաննա Կոզենցան մուլտֆիլմի վերլուծության մեջ ընդգծում է նրանում առկա սեքսիզմի և ռասիզմի տարբեր դրսևորումներ։ Պրոֆեսորի կարծիքով՝ մուլտֆիլմի հերոսների հագուստի գույները խստորեն համապատասխանում են նրանց սեռական պատկանելիությանը, գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Ստելլայի հերոսական քայլերը կատարվում են հայտնիության համար, իսկ սյուժեն երեխաների մեջ դաստիարակում է նուրբ և համբերատար կանանց մասին կարծրատիպեր, ովքեր կախում ունեն տղամարդկանցից և հաշտեցնող դեր են կատարում թշնամության մեջ։ Նա նշում է նաև այն հանգամանքը, որ սևամորթ հերոսուհին մուլտֆիլմում երկրորդական դեր է կատարում[34]։ Իտալացի գրող Լորեդանա Լիպպերինին, ով հայտնի է Վինքսի արտադրության հանդեպ իր բացասական վերաբերմունքով և կիսում է Ջովաննա Կոզենցայի կարծիքը[35], հարցազրույց է վերցրել Իջինիո Ստրաֆֆիից՝ հետաքրքրվելով, թե ինչու է գլխավոր հերոսուհիներին այդքան գեղեցիկ ստեղծել, եթե «Շրեկ» մուլտֆիլմի Ֆիոնան ևս համարձակվում է արքայադուստր լինել։ Ստրաֆֆին պատասխանել է, որ Շրեկը ավելի շատ նախատեսված է մեծահասակների համար, այլ ոչ թե երեխաների, իսկ երեխաներին գրավում է գեղեցկությունը։ Հեղինակը նաև ընդգծել է, որ արտաքին գեղեցկությունից բացի, մուլտֆիլմի կերպարները երեխաներին սովորեցնում են իրական արժեքներ, այդ թվում՝ այլ մշակույթների հետ համերաշխ ապրել[36]։

Ավստրալիացի երգչուհի Նատալի Իմբրուլյան, ով գրել և կատարել է մուլտֆիլմի գլխավոր երաժշտական թեման, դրական է արտահայտվել ֆիլմի մասին՝ նշելով, որ Վինքսը մարմնավորում է այն կարևորագույն որակները, որոնք անհրաժեշտ էին նաև իրեն իր կարիերայի աճի համար։ Նա Վինքսի մեջ տեսնում է ժամանակակից աղջիկներին՝ ցանկացած վտանգ հաղթահարելու համար էներգիայով և վճռականությամբ լի, ովքեր չեն մոռանում ժպտալ, ինչը, ըստ երգչուհու, ոչ պակաս կարևոր է հաջողության համար[15]։

Թողարկում և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսին մուլտֆիլմը ներգրավվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ներկայացվել է միջազգային դիստրիբյուտորներին[37][38] և ստացել է պրեմիերայի ամսաթիվ[39]։ Նույն տարվա հոկտեմբերին մուլտֆիլմի հեղինակները Հռոմի կինոփառատոնի ժամանակ ներկայացրել են մուլտֆիլմի 35 րոպե տևողությամբ հատված՝ դրանից առաջ ներկայացնելով կենդանի ելույթով, երգերով և պարերով հագեցած հետաքրքրիր ծրագիր։ Սահմանակից տարածքը զարդարվել է Ալֆեայի՝ մուլտֆիլմի կախարդական դպրոցի պատկերով[40]։

Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում 2007 թվականի Նոյեմբերի 30-ին։ Ռեժիսորը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի իր ստեղծագործության համար «պատուհան» գտնի կինոթատրոնների գրաֆիկի մեջ. նա ստիպված եղավ մրցակցել ավելի մեծ բյուջե ունեցող ծրագրերի հետ[8]։ Այլ երկրներում մուլտֆիլմը թողարկվել է 2008 թվականի գարնանը, իսկ որոշ երկրներում՝ 2010 թվականին[41]։ Իտալիայում ֆիլմը հավաքել է 6,78 միլիոն դոլար, որից 2,9 միլիոնը՝ առաջին շաբաթվա ընթացքում։ Նախագծի արդյունքում հավաքված ընդհանուր գումարն ամբողջ աշխարհում կազմել է 16 688 332 դոլար[42]։ Առաջին շաբաթվա ընթացքում մուլտֆիլմը հավաքված գումարի չափով Իտալիայում զբաղեցրել է առաջին տեղը[43]։

Մրցանակներ և անվանակարգեր[44]
Մրցանակ Անվանակարգ Արդյունք
Դավիթ դի Դոնաթելլո (2008)
Լավագույն տեսողական էֆեկտներ
Նոմինացվել է

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է 2008 թվականի փետրվարի 27ին[45]։ Հաջորդ օրը` փետրվարի 28ին, լույս է ընծայվել երկսկավառակային տարբերակը, որը լրացուցիչ նյութեր է պարունակում. որոշ տեսարանների էսքիզներ, մուլտֆիլմի իմացության թեստ, «Segui Il Tuo Cuore» երգի տեսահոլովակը` կարաոկե ձևով, և «Վինքս Քլաբ» մուլտֆիլմի առաջին եթերաշրջանի առաջին սերիան[46]։ 2008 թվականի մարտի 3ին մուլտֆիլմը թողարկվել է HD DVD ֆորմատով[47]։ Որպես հրատարակիչ՝ միշտ հանդես է եկել «01 Distribution» ընկերությունը։ Ընդհանուր առմամբ, ընտանեկան թողարկումը արժանացել է գնորդների դրական արձագանքներին[48]։ Ռուսաստանում DVD թողարկումը հնչյունավորելու գործին մասնակցել է «Ռանետկի» խումբը[49]։

Թողարկման տարեթիվ DVD Թողարկման տարեթիվ HD DVD
Շրջան 1 Շրջան 2 Շրջան 4 Շրջան 5 Շրջան 1 Շրջան2 Շրջան 4 Շրջան 5
օգոստոսի և, 2012[50] փետրվարի 27, 2008[45] սեպտեմբերի 12, 2012[51] փետրվարի 19, 2010[52] Չկա տվյալ մարտի 3, 2008[47] Չկա տվյալ Չկա տվյալ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հիման վրա հրատարակվել են գրքեր.

  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Պատմություն` ֆիլմից իլուստրիացիաներով, «Fabbri», ISBN 978-8-8451-4442-4։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը, «Fabbri», ISBN 978-8-8451-4463-9։

Գաբրիելլա Սանտինիի վեպը հրատարակվել է նաև ռուսերենով (տասը մասով).

  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 1. Բլումը և ճշմարտության թուրը, «Էգմոնտ», ISBN 978-5-9539-4582-0։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 2. Վերջին զանգի երեկո, «Էգմոնտ», ISBN 978-5-9539-5270-5։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 3. Երազներ և անակնկալներ, «Էգմոնտ», ISBN 978-5-9539-4584-4։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 4. Քարե հսկան, «Էգմոնտ», ISBN 978-5-9539-4585-1։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 5. Ճակատագրի գիրքը, «էգմոնտ», ISBN 978-5-9539-4586-8։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 6. Հարձակում Ալֆեայի վրա, «էգմոնտ», ISBN 978-5-9539-4590-5։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 7. Ալֆեայի նոր ճակատագիրը, «էգմոնտ», ISBN 978-5-9539-4418-2։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 8. Պորտալների ծառը, «էգմոնտ», ISBN 978-5-9539-3768-9։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 9. Կանխատեսություն, «էգմոնտ», ISBN 978-5-9539-5277-4։
  • Գաբրիելլա Սանտինի, Վինքս ակումբ.Կորուսյալ թագավորության գաղտնիքը։ Մաս 10. Դոմինոյի նոր արքայադուստրը, «էգմոնտ», ISBN 978-5-9539-3768-9։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1206585/
  2. http://stopklatka.pl/film/winx-club-tajemnica-zaginionego-krolestwa
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.imdb.com/title/tt1206585/fullcredits
  4. 4,0 4,1 4,2 4,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 http://www.kinokalender.com/film2548_winx-club-das-geheimnis-des-verlorenen-koenigreichs.html
  6. http://www.webcitation.org/6uF3ndByT
  7. http://www.webcitation.org/6tUd6Q9jl
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Note di regia del film d'animazione "Winx Club - Il Segreto del Regno Perduto"». cinemaitaliano.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 «Note di produzione del film d'animazione "Winx Club - Il Segreto del Regno Perduto"». CinemaItaliano.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Winx, le fatine di Straffi entrano nelle sale». ilrestodelcarlino.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «Un mondo di Winx». cinematografo.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. «Sei in: Archivio > la Repubblica.it > 2007 > 09 > 13 > DIVI di CARTOON La magia ... DIVI di CARTOON La magia delle Winx in un film». la Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. Cinema 4D R11, 2009, p. 388.
  14. «Winx Club, la colonna sonora e di Natalie Imbruglia». Viva Cinema. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. 15,0 15,1 «Natalie Imbruglia per le Winx sul grande schermo». fantasymagazine.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. «Testi Winx Club - Il Segreto Del Regno Perduto Elisa Rosselli Testi Canzoni MTV». mtv.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. «Intervista a Elisa Rosselli oltre le Winx c'e di piu...» (իտալերեն). guide.supereva.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. «Colonna sonora Winx il film - Il segreto del regno perduto (2007)». mymovies.it. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. «Winx Club - Il Segreto Del Regno Perduto - EP». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. «Winx Club - Il Segreto Del Regno Perduto: Various artists». Amazon.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. «Winx Club - The Secret of the Lost Kingdom - EP». iTunes. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  22. «Winx Club - The Secret Of The Lost Kingdom: Various artists: MP3 Downloads». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «Winx Club - The Secret Of The Lost Kingdom». Google Play. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. «RECENSIONE WINX: IL SEGRETO DEL REGNO PERDUTO». everyeye.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  25. «Winx il film - Il segreto del regno perduto (2007)». MYmovies.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  26. «Recensione: Winx - Il segreto del regno perduto». cinemadelsilenzio.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  27. «Winx - Il segreto del regno perduto». cittadiariano.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  28. «Recensione Winx Club - Il segreto del Regno Perduto (2007)». Movieplayer.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  29. «Critiques Presse pour le film Winx Club : le secret du royaume perdu». AlloCine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  30. «WINX CLUB - IL SEGRETO DEL REGNO PERDUTO». Animation Italy. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  31. «Winx Club: Het geheim van het verloren rijk (2008) recensie». Сinemagazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. «Critique de Film d'animation Winx Club : le secret du royaume perdu - Sylvain T.». scifi-universe.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  33. «Winx club : Le secret du royaume perdu - Film Dvd». DvdCritiques. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  34. Giovanna Cosenza, Irene Montagnana. «WINX E BRATZ: STORIE, STEREOTIPI E RAPPRESENTAZIONE DEL CORPO PER BAMBINE E PREADOLESCENTI» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  35. Loredana Lipperini. «Moda, star system e bambine virtuali». la Repubblica.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  36. «Le Winx arrivano al cinema. Con ali e tacchi alti». mymovies.it. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  37. «Winx Fairies Head To Cannes». Life in Italy. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  38. Winx Fairies Head To Cannes. Life in Italy. Проверено 16 октября 2017. Архивировано 30 сентября 2007 года
  39. «Arriva il film delle Winx». fantasymagazine.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  40. «Un incantesimo di nome Winx». cinecitta.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  41. «Winx Club: Il segreto del Regno Perduto (2007) - Release Info». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  42. Winx club - Il segreto del regno perduto (Winx Club: The Secret of the Lost Kingdom) (2007). boxofficemojo.com. Проверено 15 сентября 2017. Архивировано 15 сентября 2017 года
  43. «BOX OFFICE: LE WINX VOLANO IN ALTO». film.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  44. «Premi e nomination Winx il film - Il segreto del regno perduto». mymovies.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  45. 45,0 45,1 «Winx Club - Il segreto del Regno Perduto: Iginio Straffi: Film e TV». Amazon.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  46. «Winx Club - Il Segreto Del Regno Perduto Special Edition 2 Dvd». Amazon.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  47. 47,0 47,1 «Winx-Il Segreto Del Regno Perduto (DVD Hd)». Amazon.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  48. Информация приведена на основании отзывов покупателей дисков с мультфильмом на Amazon
  49. Информация с обложки лицензионного DVD «Клуб Винкс: Тайна затерянного королевства».
  50. «Winx Club: The Secret of the Lost Kingdom Movie». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  51. «Winx Club The Secret Of The Lost Kingdom Movie [Region 4]». fishpond.com.a. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  52. Прокатное удостоверение № 224005510 от 19.02.2010 (обложка лицензионного DVD «Клуб Винкс: Тайна затерянного королевства»)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Массимо Карбони. Cinema 4D R11: Полное руководство по моделированию и анимации = Cinema 4D R11: guida completa alla modellazione e all'animazione. — Ulrico Hoeple Editore S.p.A., 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]