Jump to content

Գրագողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրագողություն, ժուռնալիստիկայում, գրականությունում հանդիպող երևույթներից մեկը, երբ առանց հեղինակին հղում կատանելու օգտագործում են տվյալ հեղինակի մտավոր աշխատանքը։

Գրագողությունը կամ հեղինակային իրավունքի խախտումը նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք և կարգավորվում է Հայաստանի Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով, այն է՝ «Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի»[1]։

2006 թվականի հուլիսի 15-ին ընդունված «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի օրենքը կարգավորում է այդ իրավունքներին առնչվող հարաբերություններն ու դրանց խախտումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 192