Իջինիո Ստրաֆի
Իջինիո Ստրաֆի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Գուալդո, Մաչերատա, Մարկե, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | University of Macerata? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ձեռնարկատեր, կոմիքսների արտիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Կայք | iginiostraffi.com |
Iginio Straffi Վիքիպահեստում |
Իջինիո Ստրաֆի (իտալ.՝ Iginio Straffi, մայիսի 30, 1965[1][2], Գուալդո, Մաչերատա, Մարկե, Իտալիա), իտալացի ռեժիսոր և մուլտիպլիկատոր։ Rainbow իտալական անիմացիոն ստուդիայի գործադիր տնօրեն և հիմնադիր։ Հայտնի «Վինքս Ակումբ» անիմացիոն սերիալի գաղափարի հեղինակը, սցենարիստն ու ռեժիսորը, ինչպես նաև ուղեկցող մեդիա ֆրանշիզայի սեփականատերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իջինիոն իր կարիերան սկսել է Իտալիայում՝ որպես տարբեր ամսագրերի և հրատարակչությունների դիզայներ։ Սկզբում նա եղել է Սերջիո Բոնելիի կողմից հրատարակված «Նիկ Ռայդեր» կոմիքսների դիզայներներից մեկը։ Հետո Ստրաֆին որոշեց նվիրվել անիմացիային։ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում նա աշխատել է մի քանի անիմացիոն նախագծերի վրա։ Վերադառնալով Իտալիա՝ նա որոշեց գործնականում կիրառել իր փորձը և հիմնեց Rainbow ընկերությունը՝ նպատակ ունենալով ստեղծել երեխաների համար մուլտիմեդիա։
Բացի «Վինքս Ակումբ»-ից, Ստրաֆին ղեկավարել է այլ անիմացիոն նախագծեր, որոնք հաջողությամբ են պսակվել 2000-ականներին՝ «Թոմի և Օսկար», «Պետրուշկա», «Ալերգիա հրեշներին և Խանտիկ»,«Գաղտնիքներ փնտրողները»։ Ստրաֆին Սիլվիա Բրենայի հետ հեղինակել է նաև «Մայա Ֆոքս» գրքերի շարքը, որի հիման վրա Իտալիայում լույս է տեսել համանուն ամսագիր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 30 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի արվեստագետներ
- Գործարարներ
- Գրողներ այբբենական կարգով
- Իտալացի արվեստագետներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հեռուստատեսային պրոդյուսերներ
- Պատկերազարդողներ
- Սցենարիստներ այբբենական կարգով