Փերիս Հիլթոն
Փերիս Հիլթոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1981[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Marywood-Palm Valley school?, Dwight School?, Provo Canyon School?[5], CEDU?, Cascade School?, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, գործարար, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դիջեյ և նորաձևության դիզայներ |
Ժանրեր | փոփ |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Հիլթոն, մայր՝ Քեթի Հիլթոն |
Ամուսին(ներ) | Քարթեր Ռեում[6] |
Համատեղ ապրող(ներ) | Ռիվեր Վայփերի[7], Էդվարդ Ֆերլոնգ, Ստավրոս Նիարխոս, Թոմաս Գրոս, Ռիք Սալոմոն[8], Ջեյսոն Շոու, Նիկ Քարթեր, Պարիս Կասիդոկոստաս-Լացիս, Քրիս Զիլկա, Դագ Ռայնհարդտ, Քարթեր Ռեում և Բենջի Մեդդեն |
Պարգևներ և մրցանակներ | |
parishilton.com | |
Փերիս Ուիթնի Հիլթոն (անգլ.՝ Paris Whitney Hilton, փետրվարի 17, 1981[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])՝ ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, մոդել և դիզայներ։
Փերիս Հիլթոնը իր նախնիներից ժառանգել է աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը՝ «Hilton Hotels»[9]: Նա առավել հայտնի դարձավ «The Simple Life» ռեալիթի շոուում (2003—2007), որտեղ նա խաղում էր իր ընկերուհու՝ Նիկոլ Ռիչիի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փերիս Հիլթոնը ծնվել է 1981 թվականի փետրվարի 17-ին՝ Ռիկ և Քեթի Հիլթոնների ընտանիքում։ Նա համարվում է Կոնրադ Հիլթոնի թոռնուհին, ով հիմնադրել է Hilton հյուրանոցային ցանցը։ Փերիսը ընտանիքի ամենամեծ զավակն է։ Նա ունի կրտսեր քույրիկ՝ Նիկի Հիլթոն և երկու եղբայր՝ Բարոն և Կոնրադ Հիլթոնները։
Հիլթոնի մանկությունն անցել է տարբեր վայրերում՝ Վալդորֆ-Աստորիա հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենում, Բևեռլի Հիլզում, Հեմփթոնում և այլն։ Հիլթոնը ընդունվում է Նյու-Յորքի Dwight School, որտեղից նրան հեռացրին, սակայն հետո նա ստանում է միջնակարգ կրթության իր վկայականը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Փերիս Հիլթոնը ստորագրեց պայմանագիր՝ Դոնալդ Թրամփի մոդելային գործակալության հետ և դարձավ պրոֆեսիոնալ մոդել։ Ավելի ուշ նա սկսեց աշխատել այլ մոդելային կազմակերպությունների հետ. Ford Models Management՝ Նյու-Յորքում, Models 1 Agency՝ Լոնդոնում, Nous Model Management՝ Լոս-Անջելեսում և Premier Model Management՝ Լոնդոնում։ Հիլթոնը սկսեց նկարահանվել հանրահայտ բրենդային գովազդներում, որոնց մեջ են մտնում Iceberg, GUESS, Tommy Hilfiger, Christian Dior и Marciano:
Կինոյի և հեռուստատեսության կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլթոնի առաջին հեռուստատեսային նախագիծը՝ The Simple Life ռեալիթի շոուն նրան մեծ հաջողություններ է բերում։ Շոուն եթեր է հեռարձակվել 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Fox ալիքով։ Հիլթոնի և նրա ընկերուհու՝ Ռիչիի վեճը պատճառ դարձավ այն բանի, որ երեք սեզոն նկարահանելուց հետո ռեալիթի շոուն դադարեց եթեր հեռարձակվել։ Հաջորդ չորրորդ և հինգերորդ սեզոնները դուրս եկան E! ալիքով։ 2006 թվականին Հիլթոնը խաղացել է գլխավոր դերերը «Ոճային իրեր» և «Շեկահերը շոկոլադում» ֆիլմերում։ 2008 թվականին դուրս է եկել «Գեղեցկուհին և այլանդակը» ֆիլմը, որի համար Փերիսը ստացել է երեք մրցանակ՝ «Ոսկե ազնվամորի»։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paris (2006, Փերիս Հիլթոնի ալբոմ)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
1992 | Ջինը առանց շշի | Wishman | աղջիկը լողափում |
2001 | Zoolander | Կամեո | |
2002 | Ինը կյանքեր | Nine Lives | Ջո |
2002 | QIK2JDG | սուպերմոդել | |
2003 | Պոլի Շորը մահացած է | Pauly Shore Is Dead | Կամեո |
2003 | Ուոնդերլենդ | Wonderland | Կամեո |
2003 | Կատու | The Cat in the Hat | Կամեո |
2003 | Լոս-Անջելեսի ասպետները | L.A. Knights | Սեդի |
2004 | Ժամադրություն աստղի հետ | Win a Date with Tad Hamilton! | Հիզեր |
2004 | Լաս-Վեգաս | Las Vegas | Մեդիսոն |
2004 | Ջորջ Լոպես | George Lopez | Էշլի |
2004 | Միայնակ սրտեր | The O.C. | Քեյթ |
2004 | Նորաձև մայրիկը | Raising Helen | Էմբեր |
2004 | Բևերլի-Հիլզ | The Hillz | Հիզեր Սմիթ |
2004 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Քեյթլին Ֆորդ |
2005 | Ամերիկյան երազանքներ | American Dreams | Բարբարա Էդեն |
2005 | House of Wax | Պեյջ Եդվարդս | |
2006 | Ոճային իրեր | Bottoms Up | Լիզա Մանչինի |
2006 | Շիկահերը շոկոլադում | Pledge This! | Վիկտորիա Ինգլիշ |
2007 | Ամերիկայի պատմությունը | Stories USA | Սեդի |
2008 | Գեղեցկուհին և այլանդակը | The Hottie & the Nottie | Քրիստաբել Էբոտ |
2008 | Repo! The Genetic Opera | Էմբեր Սվիթ | |
2009 | Ռեքս | Rex | Փերիս |
2009 | Գերբնական | Supernatural | Կամեո |
2010 | Շուն, ով փրկել է Սուրբ Ծնունդը | The Dog Who Saved Christmas Vacation | Բելա |
2013 | The Bling Ring | Կամեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135460468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.usatoday.com/story/entertainment/celebrities/2020/12/10/paris-hilton-fighting-abuse-provo-canyon-school-this-is-paris/6475425002/
- ↑ Owoseje T. 'My forever begins today': Paris Hilton marries Carter Reum — CNN.
- ↑ https://www.yahoo.com/entertainment/blogs/jaunt/paris-hilton-hits-hawaii-boyfriend-003904823.html?guce_referrer=aHR0cHM6Ly9maS53aWtpcGVkaWEub3JnLw&guce_referrer_sig=AQAAADcS4Z3r5BXrJtw7yuztITlN8SWo6O_fnYJxosfGpPSMpj3fNgm291T2lfb3bPgzdRbRL86imufdqxMeTpj7Thk5X1uHsAB2koXA_j_kNnYHQMVfRmxY_0wivuisHsinbcDDUlIN6L1nozxCLycwCcNtyrnOb4dPulyYmIbyupXW
- ↑ 1 Night in Paris — 2004.
- ↑ «Пэрис Хилтон лишили наследства» (ռուսերեն). Лента.Ру. 30.07.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փերիս Հիլթոնի օրիգինալ կայք
- Փերիս Հիլթոն Թվիթթերում
- Փերիս Հիլթոն Ֆեյսբուքում
- Փերիս Հիլթոն Ինստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերիս Հիլթոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի երգիչներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի դիջեյներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կին ինքնակենսագիրներ