Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլում
Bloom
Կերպարփերի
Սեռիգական
Տարիք16 (1-ին եթերաշրջան)
Մազերշիկակարմիր
Աչքերերկնագույն
ԾնողներՕրիտել և Մարիոն
ԲարեկամներԴաֆնա (քույր)
Նախասիրություններընթերցանություն, խոհարարություն[1]
ԿարողություններՎիշապի կրակ
ՍտեղծողԻջինիո Ստրաֆի

Բլում (Bloom), «Վինքս ակումբ» ֆանտաստիկ մուլտսերիալի գլխավոր կերպարներից մեկը, մուլտսերիալի առաջին երեք եթերաշրջանների[2], «Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը»[3] և «Վինքս ակումբ։ Կախարդական արկածներ»[4] մուլտֆիլմերի պրոտագոնիստ, Վինքս Ակումբի հիմնադիր և առաջնորդ[5]։ Հերոսի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում գաղափարի հեղինակ և ռեժիսոր Իջինիո Ստրաֆիի անցյալից, որն ստեղծել է կերպարը իր դասընկերոջ պատմությունից տպավորված։ Բլումի կերպարն ունի Բրիթնի Սփիրսի արտաքին հատկանիշները և Ստրաֆիի կնոջ բնույթը։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը հիանում է իր ստեղծած հերոսով և նրա այն հատկանիշներով, որոնցով շնորհել է։ Սակայն մի շարք մեդիավարներ արտահայտել են բացասական կարծիք՝ անվանելով հերոսուհուն կարծրատիպային սպիտակամաշկ աղջիկ-առաջնորդ, որը պրոպագանդում է միջնադարյան իդեալներ, անհամբերություն, ագրեսիա և ծուլություն։

Ստեղծում և հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիթնի Սփիրս

«Վինքս ակումբի» հիմնադիր Իջինիո Ստրաֆիի խոսքերով՝ Բլումի արտաքին տեսքը մասամբ վերցված է Բրիթնի Սփիրսի կերպարից[6][7][8]։ Բլումի կերպարը նմանակում է իր համալսարանից մի աղջկա, որն ուներ խնամատար ծնողներ[7]։ Այդ աղջկա պատմությունը և իրական ծնողներին տեսնելու նրա մեծ ցանկությունը ոգեշնչել են ռեժիսորին Բլումի կերպարն ստեղծելիս։ Այս պատմությունը համարվում է առաջին երեք եթերաշրջանների և «Վինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը» մուլտֆիլմի հիմնական սցենարային գիծը[2]։ Այս ամենից բացի, Բլումը կրում է Ջոան Լիի՝ Իջինիոյի կնոջ բնավորության և անհատականության հատկանիշները։ Նա նկարագրված է որպես առատաձեռն, դրական, էներգիայով լի և վճռական կին, որի որակներն անցել են գլխավոր հերոսուհուն[6]։ Ինքը՝ Ստրաֆին, ասել է, որ չի կարող դիմակայել Բլումի հմայքին[9], ինչպես նաև հիանում է նրա ուժով, նպատակասլացությամբ և սուր մտքով[10]։

Բլումի իտալերեն բնօրինակ ձայնը հնչյունավորել է իտալացի դերասանուհի Լետիցիա Չամպարուիտը, որը կրկնօրինակել է նաև «Հարի Փոթեր» ֆիլմաշարի Հերմայոնիի և «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի Ալիսա Բերթոնի ձայները։ Իր խոսքով՝ Բլումի դերը դերասանուհին համարում է հեռուստատեսությամբ իր երկու կարևորագույն աշխատանքներից մեկը՝ Lizzie Maguaier սերիալի Միրանդայի կերպարի կրկնօրինակման հետ մեկտեղ[11]։ Միջազգային անգլերեն տարբերակում նրան կրկնօրինակել են Հելենա Էվանջելիուն և Անժելա Գալուպպոն, իսկ 4Kids TV-ի տարածաշրջանային տարբերակում՝ Լիզա Ժակլինը։ Առաջին երկու լիամետրաժ ֆիլմերի հիման վրա անիմացիոն շարքի համար միջազգային անգլախոս վարձույթի հերոսին հնչեցրել է Սինդի Ռոբինսոնը։ Ամերիկյան Nickelodeon-ի կրկնօրինակում Բլումին հնչեցրել է ամերիկյան հեռուստատեսության հայտնի դերասանուհի Մոլլի Քուինը[12]։

Բնավորություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումը ծնվել է դեկտեմբերի 10-ին[13][14] վիշապի նշանի տակ[15][16]։ Նա սիրում է կարդալ և զբաղվել խոհարարությամբ, իսկ նրա համար գլխավոր արժեքն ընտանիքն է[13]։ Նրա ընկերն արքայազն Սքայն է[17], որի հետ նա նշանադրված է[18][19]։ Բլումը նաև փերի պահապան է[20] և Դոմինո մոլորակի արքայադուստրը[5], ինչպես նաև Winx Rock Band խմբի մեներգչուհին[21]։ Նա ունի սիրելի ընտանի կենդանի՝ կապույտ նապաստակ, որի անունը Կիկո է[5]։ Ըստ պաշտոնական բնութագրի՝ Բլումը շռայլ, անկեղծ, ազնիվ, խարիզմատիկ և իսկական առաջնորդ է[15][16]։ Նա անշահախնդիր է, անկախ, անհամբեր և համառ[22]։ Լինելով Վիշապի կրակի տիրակալը, ինչից առաջացել է կախարդական տիեզերքը՝ Բլումը Վինքս ակումբի ամենաուժեղ անդամն է[5]։ Մինչ Վինքս ակումբի մյուս անդամները ստացել է Էնչանտիքսի ուժը այլ մարդկանց (հիմնականում իրենց մոլորակներից) համար անձնուրաց արարքներ կատարելով, Բլումը նման հնարավորություն չուներ, ու ստացել է կամքի ուժ՝ հավատալով չարի նկատմամբ հաղթանակին[23]։

Բլումը ծնվել է Դոմինո մոլորակում՝ թագավորական ընտանիքում։ Երբ մոլորակի վրա հարձակվում է երեք վհուկ, նրա մեծ քույրը՝ Դաֆնան, պորտալի միջոցով ուղարկում է փոքրիկ Բլումին Երկիր մոլորակ[24]։ Հրշեջ Մարքը հայտնաբերում է փոքրիկին կրակի մեջ, որը նրան չէր վնասում։ Աղջնակի ծնողները չեն գտնվում, և Մարքը կնոջ՝ Վանեսսայի հետ որդեգրում է Բլումին և մեծացնում նրան իր աղջկա պես։ Բլումը մեծանում է՝ չիմանալով իր հնարավորությունների մասին և այդ պատճառով չի զարգացնում դրանք, թեև սիրում է կարդալ հեքիաթներ փերիների մասին[25]։ 16 տարեկանում նա իր մեջ բացահայտում է մոգական կարողություններ, երբ փորձում է փրկել Ստելլա անունով մի աղջկա։ Նա առաջարկում է Բլումին իր հետ ուղևորվել Ալֆեա՝ փերիների դպրոց, և հերոսուհին մեծ հաճույքով համաձայնում է[25]։ Այնտեղ Բլումը հանդիպում է ևս երեք աղջկա, որոնց հետ հիմնում է Վինքս ակումբը՝ բարին պաշտպանելու համար[26][27]։ Սերիալի սկզբում վտանգների բախվելով՝ Բլումը վստահ չէր, որ պատրաստ է կախարդական աշխարհի կյանքին[28], բայց իմանալով ավելին մոգության մասին և ստանալով իր ընկերուհիների աջակցությունը՝ Բլումը նրանց հետ պաշտպանում է Մոգական աշխարհը չար ուժերից[29]։ Բլումի հիմնական սցենարային գիծը գտնելն ու վերամիավորելն է իր իրական ծնողների՝ Դոմինոյի թագավորի և թագուհուն հետ, ինչպես նաև չար ուժերին դիմակայելը[30]։

Քննադատություն և մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումի կերպարը քննադատական գնահատականի է արժանացել մուլտֆիլմերում գենդերային կարծրատիպերի հետազոտողների, բանասերների և սոցիոլոգների կողմից։ Բազելի համալսարանի մեդիագիտության պրոֆեսոր Էլկե Շլոտեն Բլումի կերպարը նկարագրում է որպես տիպիկ խմբի առաջնորդ[31]՝ բաց երանգի մաշկով և կարմիր մազերով, որի լույսի ներքո «նսեմացվում» են պակաս բաց մաշկի երանգ ունեցող կերպարները[32]։ Իտալացի նշանագիտության պրոֆեսոր Ջովանա Կոզենցան նույնպես հաստատում է այն միտքը, որ «Կորուսյալ թագավորության գաղտնիքը» մուլտֆիլմի շապիկին Բլումը կենտրոնում է և առաջին պլանում։ Կոզենցան նաև նշում է կերպարի ընդգծված կանացիությունը՝ արտահայտված հագուստով և թևերի զարդարվածությամբ[33]։ Հերոսուհու՝ տարբեր ուղղություններով բացած թևերը համեմատում են Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, ինչի արդյունքում կերպարն ընկալվում է որպես միսիա, աշխարհի փրկիչ[34]։ Կերպարի թևերի վերաբերյալ Կոզենցան նշում է, որ նրանք մարմնավորում են թիթեռի գեղեցկությունը և ճպուռի փխրունությունը։ Բլումի հագուստը պրոֆեսորի կարծիքով «նախատեսված է մարմնի տարբեր մասերը ցույց տալու, այլ ոչ թե թաքցնելու համար», ինչի արդյունքում հերոսուհին դառնում է «հասանելի, գրեթե անպաշտպան և նրբագեղ»[35]։

Բանասերներ Դոխովան և Չեպրակովան սերիաների «անսպասելի իրադարձությունների» հիման վրա[36] նշում են, որ «հերոսուհին պրոպագանդում է ծուլություն, անհնազանդություն և ծնողների դեմ անհամաձայնության բարձրաձայնում»։ Նաև, ըստ բանասերների, հերոսուհու կարծիքը Վալտորին ուղղված արտահայտություններից մեկի ժամանակ («Վալտոր, մենք արդեն հաղթել ենք քեզ և նորից կանենք, մեկընդմիշտ») արտահայտում է «զայրույթ և ատելություն»[37]։ Այն տեսարանում, երբ Բլումը մենամարտի է կանչում սև մոգերին, բանասերները նկատել են «անհանդուժողականություն և ագրեսիա» հերոսուհու «Բավական է՝ կռվեք մեզ հետ» խոսքերում[38]։

Բանասերներ Անտոնովն ու Լակտյուխինան Վոլգոգրադի պետական համալսարանի ամսագրում հրապարակված հոդվածում նշում են, որ դիտարկում են հերոսուհուն որպես դրական կերպար, ում քայլերի դրդապատճառ է հանդիսանում «վրեժը» (հանցագործի մոտոցիկլետը խոզի վերածելը, կախարդական ուժերը վերադարձնելու ցանկությունը նրանց խլած վհուկներից)[29], ինչպես նաև նշում են իր կենդանու հանդեպ խնամքի պակասը, որովհետև նա «հրեշներից պաշտպանվում է ինքնուրույն»[39]։

Ռոդսի համալսարանի պրոֆեսոր Ժաննա Պրինսլուն կարծում է, որ Սքայի հետ հերոսուհու հարաբերությունները «Ստացեք և պահեք ձեր տղամարդուն» հրամայականի օրինակ են, որը նկարագրված է Meenakshi Gigi Durem-ի «Լոլիտայի էֆեկտը» գրքում։ Պրոֆեսորը մեջբերում է մի քանի բացահայտող հատված Winx Club-ի երկրորդ եթերաշրջանից։ Երբ Սքայը իր ընկերուհուն ծանոթացնում է ծնողների հետ, նրան հաջողվում է շահել նրանց բարեհաճությունը միայն իր նախկին հարսնացուին փրկելով։

Ըստ հետազոտողի՝ մեկ այլ օրինակ է երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ մասը, երբ Լորդ Դարկարի ենթարկեցնող կախարդանքը հանվում է միայն Սքայի «ես քեզ սիրում եմ» խոսքերից հետո։ Ջովաննա Կոզենցան գտնում է, որ Սքայի հետ ամուսնանալու Բլումի ցանկությունը «2000-ականների աղջիկների մեջ սերմանում է միջնադարյան իդեալներ»[40], իսկ հերոսուհու հանգիստ (ըստ հետազոտողի) վերաբերմունքը «Կորուսյալ թագավորության գաղտնիքը» մուլտֆիլմում մեկ այլ աղջկա հետ Սքայի հանկարծակի անհետացմանը, Կոզենցայի կարծիքով, խոսում է ինքնագնահատականի պակասի մասին[40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Блум на сайте WinxClub.com (дополнительно)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 Straffi, Iginio (2007 թ․ նոյեմբերի 2). «Intervista ad IGINIO STRAFFI creatore del Winx Club» (Interview) (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  3. «Note di regia del film d'animazione "Winx Club - Il Segreto del Regno Perduto"». cinemaitaliano.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Note di regia del film d'animazione "Winx Club 3D - Magica Avventura"». Cinema Italiano. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Olivieri, 2019, էջ 9
  6. 6,0 6,1 Straffi, Iginio (2011 թ․ հուլիսի 9). «Iginio Straffi racconta le sue Winx ambientaliste» (Interview). Interviewed by Nicoletta Pennati. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 Patrizia Chimera (2015 թ․ հունիսի 14). «La storia di Winx Club, come e nato il cartone italiano». Bebeblog.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Straffi, Iginio (2010 թ․ մարտի 31). ««Девочки понимают, что наши Winx — настоящие»» (Interview) (ռուսերեն). Interviewed by Еленой Виноградовой. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  9. Straffi, Iginio (2011-04). «Intervista a Iginio Straffi» (Interview) (իտալերեն). Interviewed by Sabrina Barbieri. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «"Ecco le avventure delle mie Winx"» (Interview) (իտալերեն). Interviewed by Stefano Fabrizi. 2014 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  11. «Letizia Ciampa, doppiatrice di Hermione Granger». fantasymagazine.it. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  12. «Voice Compare: Winx Club - Princess Bloom». Behind The Voice Actors. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. 13,0 13,1 Olivieri, 2019, էջ 8
  14. «Блум на сайте WinxClub.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. 15,0 15,1 «Winx Club 3D: Magical Adventure. Press book» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  16. 16,0 16,1 «2007 » Winx Club - Il Segreto del Regno Perduto: attore». Cinema Italiano (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  17. Olivieri, 2019, էջ 44
  18. Straffi, Iginio (режиссёр). Winx Club: Il segreto del Regno Perduto (HD-DVD). Италия: 01 Distribution. Event occurs at 01:27:20. Վերցված է 18.09.2019-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  19. Straffi, Iginio (режиссёр). Клуб Винкс: Волшебное приключение (Blu-ray). Россия: Новый Диск. Event occurs at 00:17:50. Վերցված է 18.09.2019-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  20. Straffi, Iginio (режиссёр). Winx Club: Il segreto del Regno Perduto (HD-DVD). Италия: 01 Distribution. Event occurs at 01:27:31. Վերցված է 18.09.2019-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  21. Olivieri, 2019, էջ 129
  22. «Winx Power Music Show». Trieste (Press release). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. Rainbow S.r.l. (2007-03-05). «Из пепла». Клуб Винкс. Season 3. Սերիա 16. Rai 2.
  24. Rainbow S.r.l. (2004-03-15). «Корона мечты». Клуб Винкс. Season 1. Սերիա 21. Rai 2.
  25. 25,0 25,1 Rainbow S.r.l. (2004-01-28). «Неожиданное событие». Клуб Винкс. Season 1. Սերիա 1. Rai 2.
  26. Rainbow S.r.l. (2004-01-30). «Добро пожаловать в Магикс!». Клуб Винкс. Season 1. Սերիա 2. Rai 2.
  27. Olivieri, 2019, էջ 6
  28. Rainbow S.r.l. (2004-03-08). «Хранительница силы дракона». Клуб Винкс. Season 1. Սերիա 21. Rai 2.
  29. 29,0 29,1 Антонов, Лактюхина, 2013, էջ 94
  30. Montagnana, 2009, էջ 13
  31. Schlote, 2012, էջ 140
  32. Schlote, 2012, էջ 142
  33. Montagnana, 2009, էջ 15
  34. Montagnana, 2009, էջ 16
  35. Montagnana, 2009, էջ 17
  36. Дохова, Чепракова, 2013, էջ 87
  37. Дохова, Чепракова, 2013, էջ 88
  38. Дохова, Чепракова, 2013, էջ 89
  39. Антонов, Лактюхина, 2013, էջ 97
  40. 40,0 40,1 Montagnana, 2009, էջ 14

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]