Google Play Music

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Տեսակmusic streaming service?, online music store? և cloud storage?
Լույս տեսավ՝նոյեմբերի 16, 2011
Կայքplay.google.com/music(անգլ.)
Commons-logo.svg Google Play Music Վիքիպահեստում

Google Play Music, երաժշտության և ձայնարկության հոսքային հաղորդման ծառայություն և երաժշտության առցանց պահոց, որը ղեկավարվում է Google-ի կողմից։ Ծառայությունը ներկայացվել է 2011 թվականի մայիսի 10-ին և հրավերների վրա հիմնված վեցամսյա բետա-ժամանակահատվածից հետո հասանելի դարձել հանրության համար նոյեմբերի 16-ից։

Ստանդարտ հաշիվ ունեցող օգտատերերը կարող են իրենց անձնական գրադարաններից անվճար բեռնել և լսել մինչև 50 000 երգ[1][2]։ YouTube Red-ի հետ համատեղ վաճառվող «Ամեն ինչ ներառված է» բաժանորդագրությունը թույլ է տալիս օգտատերերին լսել Google Play Music-ի ցանկի ցանկացած երգ։ Օգտագործողները կարող են իրենց գրադարանի համար ձեռք բերել լրացուցիչ երգեր Google Play-ի երաժշտական խանութի միջոցով։ Համացանցին միացված սարքերի համար երաժշտություն լսելուց բացի Google Play Music բջջային հավելվածները թույլ են տալիս պահպանել և լսել երաժշտությունը ավտոնոմ ռեժիմում։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ հաշիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Play Music-ը բոլոր օգտատերերին անվճար տրամադրում է մինչև 100 000 ֆայլ պահպանելու հնարավորություն։ Օգտատերերը կարող են լսել երգեր վեբ նվագարկիչի ծառայության և բջջային հավելվածի միջոցով։ Ծառայությունը ստուգում է օգտագործողի հավաքածուն և համադրում ֆայլեր Google-ի ցուցակում, որոնք կարող են փոխանցվել կամ բեռնվել մինչև 320 Կբիթ/վայրկյան արագությամբ[3][4]։ Ցանկացած ֆայլ, որը չի համադրվում, վերբեռնվում է Google-ի ծառայություն հոսքային փոխանցման կամ կրկնակի բեռնման համար։ Google Play Store-ի միջոցով ձեռք բերված երգերը չեն ենթարկվում 50 000 երգի սահմանափակմանը[5]։

Ներբեռնելու համար աջակցվող ֆայլի ձևաչափերն են՝ MP3, AAC, WMA, FLAC, Ogg կամ ALAC։ Փոխարկումից հետո ֆայլերը կարող են ունենալ մինչև 300 ՄԲ ծավալ[6]։

Օֆլայն լսելու համար երգերը կարելի է ներբեռնել բջջային հավելվածում։

Պրեմիում օգտատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Play Music-ի վճարովի բաժանորդագրության շնորհիվ[7] ստանդարտ առաջարկվող ծառայություններից բացի օգտատերերը հնարավորություն են ստանում առանց գովազդի լսելու մինչև 40 միլիոն երգ[8]։ Նոր օգտատերերին առաջարկվում է մեկանգամյա օգտագործման 30-օրյա անվճար փորձնական տարբերակ Google Play Music-ին բաժանորդագրվելու համար[9]։

Հենահարթակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչով կարելի է երաժշտություն լսել Google Play-ի կայքի Google Play Music-ի հատուկ բաժնում[10]։

Սմարթֆոններով և պլանշետներով կարելի է երաժշտություն լսել Android[11] և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված Google Play Music-ի բջջային հավելվածի միջոցով[12]։ Google Play Music-ի գրադարանից կարող է օգտվել մինչև հինգ սմարթֆոն և մինչև տասը սարքավորում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Welch Chris (February 25, 2015)։ «Google now lets you upload 50,000 songs to the cloud for free»։ The Verge։ Vox Media։ Վերցված է June 21, 2017 
  2. Etherington Darrell (February 25, 2015)։ «Google Play Music Increases Cloud Storage Limit To 50,000 Songs»։ TechCrunch։ AOL։ Վերցված է June 21, 2017 
  3. Farivar Cyrus (December 18, 2012)։ «Google’s cloud-based music-matching service has arrived… and it’s free»։ Ars Technica։ Condé Nast։ Վերցված է June 21, 2017 
  4. Kafka Peter (December 18, 2012)։ «Google’s Music Locker Now Works Like Apple’s and Amazon’s. Except It’s Free.»։ All Things Digital։ Dow Jones & Company։ Վերցված է June 21, 2017 
  5. «Google Play Music song storage limits»։ Google Play Help։ Google։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2017-ին։ Վերցված է January 18, 2017 
  6. «Google Play Music supported file types»։ Google Play Help։ Google։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2017-ին։ Վերցված է January 18, 2017 
  7. «Subscribe to Google Play Music - Google Play Music Help»։ support.google.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից May 19, 2020-ին։ Վերցված է June 21, 2018 
  8. Gordon Scott (February 24, 2017)։ «Google Play Music version 7.4 adds "recents" option, song count now stands at 40 million»։ Android Authority։ Վերցված է February 24, 2017 
  9. «Free trials for Google Play Music»։ Google Play Help։ Google։ Արխիվացված է օրիգինալից May 3, 2016-ին։ Վերցված է January 18, 2017 
  10. «Use Play Music on mobile or computer»։ Google Play Help։ Google։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2017-ին։ Վերցված է January 25, 2017 
  11. «Google Play Music»։ Google Play։ Google։ January 17, 2017։ Վերցված է January 18, 2017 
  12. «Google Play Music»։ iTunes Store։ Apple Inc.։ December 14, 2016։ Վերցված է January 18, 2017 
  13. «Use Google Play Music on multiple devices»։ Google Play Help։ Google։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2017-ին։ Վերցված է January 18, 2017