Պայթյուն Մանչեստրում 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն Մանչեստրում 2017
2017 Manchester Arena bombing
Մանչեստր արենան դրսից (այն ժամանակ Մանչեստր երեկոյան նորությունների արենա) 2010 թվականին
ՏեսակԱհաբեկչություն
ԵրկիրԱնգլիա
Գրոհի վայրՄանչեստր արենա
ՏեղադրանքՄանչեսթեր Արենա[1], Մանչեսթեր և Անգլիա
Գրոհի նպատակԱնհայտ
Տարեթիվ2017
ԶենքՌումբ
Զոհվածներ22
Վիրավորներ59
Ահաբեկիչների քանակ1
ԱհաբեկիչներՍալման Ռամադա Աբեդի
53°29′17″ հս․ լ. 2°14′34″ ամ. ե.HGЯO
 May 2017 Manchester attack Վիքիպահեստում

2017 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի Մանչեստր արենայի դրսում, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունը տեղի ունեցավ Բրիտանիայի ամառային ժամանակով 22։ 33-ին (UTC+01:00)` սպանելով 22 և վիրավորելով 59 մարդու։ Նշվում է որ ենթադրյալ ահաբեկիչը գործել է միայնակ` գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ սարքը, ենթադրվում է, որ ահաբեկիչը եղել է մահապարտ։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 22-ին Բրիտանիայի ամառային ժամանակով 22։ 33-ին (UTC+1)[2], տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի Մանչեստր արենայի դրսում։ Պայթյունը տեղի ունեցավ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո[3][4]։ Համերգին ժամանել էին մոտ 21.000 մարդ, որոնցից շատերը գտնվում էին պայթյունի վայրում[5]։

Տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոստիկանության տվյալների 23 մարդ զոհվել է, ներառյալ մահապարտ ահաբեկիչը և ամենաքիչը 120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ երեխաներ[6][7]։

Ահաբեկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչի ինքնությունը պարզվել է, նա 22 տարեկան բրիտանացի մուսուլման Սալման Ռամադա Աբեդին էր, ում մասին տեղեկացված էին եղել անվտանգության ծառայությունները[8]։ Նա ծնվել էր Մանչեստրում 1994 թվականի դեկտեմբերի 31-ին Լիբիայից ժամանած փախստականների ընտանիքում, ովքեր բնակություն էին հաստատել Մանչեստրի հարավում[9][10][11]։ Նա մեծացել էր Վալի Ռենջում և ապրել էր Մանչեստրի Ֆալովֆիլդ թաղամասում[12]։ Սալմանը և նրա եղբայրը աղոթում էին Դիդսբարի մզկիթում, որտեղ նրանց հայրը անվտանգության աշխատակից է եղել և շատ հարգված մարդ[8][12], սակայն մզկիթի հոգաբարձուն դա մերժել է` ասելով, որ երբեք նրան չի տեսել[13]։ Աբեդին աշխատել է հացթուխի մոտ և նրա ընկերները նրան հիշում են, որպես լավ ֆուտբոլիստ, ով ժամանակ առ ժամանակ կանեփ էր օգտագործում[9]։

Աբեդին ներքաշվել էր ավազակախմբերի մեջ և հետագայում պայթյունից առաջ ծայրահեղական իսլամի մեջ։ Նա իր վրա ուշադրություն է գրավել 2015 թվականին երբ քննադատում էր ահաբեկչության դեմ և կյանքի սրբության վերաբերյալ քարոզները[13]։

2014 թվականին Աբեդին դառնում է Սալֆորդի համալսարանի ուսանող, որտեղ ուսանում է բիզնես կառավարում, մինչև դուրս է մնում։ Նրա ծնողները ծնվել են Տրիպոլիում և վերադարձան Լիբիա 2011 թվականին Մուամար Քադդաֆիի սպանությունից հետո[12], իսկ Աբեդին մնաց Մանչեստրում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիանա Գրանդեն իր Թվիթթերի պաշտոնական էջում գրել է, որ «կոտրված» է իրեն զգում և նշել. «Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manchester attack: 22 dead and 59 hurt in suicide bombingBBC, 2017.
  2. «Deaths confirmed after Manchester Arena blast reports». BBC News. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. «Deaths confirmed after Manchester Arena blast reports». BBC News. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. CBS/AP 22 May 2017, 6:46 PM. «Police: "Confirmed fatalities" after reports of explosion at Manchester Arena». CBS News. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Malkin, Bonnie (2017 թ․ մայիսի 22). «Manchester attack: city mobilises to help concert-goers with offers of rooms and free rides». The Guardian (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  6. «22 dead, 120 injured in suicide bomber attack at Manchester Arena and three victims named – live updates». Manchester Evening News. 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  7. Eden, Tom (2017 թ․ մայիսի 23). «Manchester bombing attack: UK terror alert raised from 'severe' to 'critical' as 22 dead and 120 injured in atrocity». chronicle.live.com. Evening Chronicle. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  8. 8,0 8,1 «Manchester Arena attacker named by police as Salman Ramadan Abedi». The Guardian. 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  9. 9,0 9,1 «Manchester attack: Who was Salman Abedi?». bbc.com. BBC. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  10. Evans, Martin; Ward, Victoria (2017 թ․ մայիսի 23). «Salman Abedi named as the Manchester suicide bomber - what we know about him». Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին. «his parents were Libyan refugees who came to the UK to escape the Gaddafi regime»
  11. «Manchester attack: Who was the suspect Salman Abedi?». The BBC. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին. «His parents escaped to Britain as refugees from Libya.»
  12. 12,0 12,1 12,2 Evans, Martin; Ward, Victoria (2017 թ․ մայիսի 23). «Salman Abedi named as the Manchester suicide bomber - what we know about him». The Daily Telegraph. London. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  13. 13,0 13,1 Bounds, Andy (2017 թ․ մայիսի 23). «Manchester suicide bomber moved from gangs to radical Islam». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  14. «Ariana Grande Is 'Broken' After Concert Bombing: "From the Bottom of My Heart, I Am So Sorry"». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.