Մինիմալ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինիմալ երաժշտություն, ժամանակակից երաժշտության ուղղություն, որը հայտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 20-րդ դարի երկրորդ կեսին:

Բնութագիր[խմբագրել]

Ամերիկայի երաժշտության պատմության մեջ այս երաժշտությունը շատ կարևոր և մեծ դեր է խաղացել, հանդիսանալով այս երկրի դասական երաժշտության ուղղություններից մեկը: Առաջին մինիմալիստներ են Թերի Ռաիլին, Ստիվեն Ռաիխը, Ֆիլիպ Գլասը և Ջոն Ադամսը: Այս ուղղության առաջին ստեղծագործությունը համարվում է Թերի Ռաիլիի "Դո-ի մեջ" գործը: Մինիմալ երաժշտությունը օգտագործում է կրկնվող երաժշտության էլեմենտները: Հոգևոր և ֆոլկլոր երաժշտությունները նույնպես ունեն շատ մեծ դեր այս ուղղության համար: Երաժշտությունը հիմնված է որևէ երաժշտական փոքր մոտիվի վրա: Այդ փոքր մոտիվի վրա էլ հենց կառուցվում է բուն երաժշտությունը: Բոքր մոտիվը կրկնվող բասի դեր է տանում: Մինիմալ երաժշտությունը կարող է որպես հիմք ունենալ սիմֆոնիան կամ լարային կվարտետը: 20-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում իշխում էր սերիալիստ երաժշտությունը որի հիմնադիրը համարվում էր Առնոլդ Շյոնբերգը: Շյոնբերգի մահվանից հետո նրա երաժշտական ավանդույթները շարունակեցին Կարլհայնց Շտոքհաուզերը, Պիեռ Շաֆֆերը, Պիեռ Բուլեզը և այլոք: Մինիմալ երաժշտությունը տարբերվում է սերիալիստ երաժշտությունից նրանով, որ այն տոնալ է: Սերիալիստ երաժշտության մեջ ընդհանրապես գոյություն չունեն տոնիկան, սուբդոմինանտան և դոմինանտան: Սա մի երաժշտության տիպ է, որը չունի հիմնական տոնայնություն: Իսկ Մինիմալ երաժշտությունը վերադառնում է 19-րդ դարի երաժշտական ավանդույ̕թներին՝ օգտագործելով նաև մոդալ երաժշտությունը: Մինամալ երաժշտությունը շատ ռիթմիկ է: Հաճախ այս երաժշտությունը անվանվում է նաև հիպնոտիկ երաժշտություն: Առաջին անգամ մինիմալ երաժշտության փորձեր է արել Էրիկ Սատին: Նրա երաժշտությունը հիմք է հանդիսացել 20-րդ դարի մինիմալիստների համար: Այս երաժշտությունը իր տարացումն է գտել նաև աշխարի այլ մասերում, բայց իր հայրենիքը համարվում է Ամերիկան: Օգտագործվում են տարբեր ազգերի ազգային երաժշտություններ և շատ ազգային գործիքներ: Կարող են իրար հետ համատեղել մի քանի գործիք, որոնք իրար հետ կամված չեն՝ օրինակ համատեղել դասական գոծիքները ազգային որևէ գործիքի հետ: Գոյություն ունեն բազմաթին երաժշտական խմբեր, որոնք կատարում են մինիմալ երաժշտություն:

Այս երաժշտությունը շատ մեծ քննադատության է արժանացել և մի քանի երաժշտական քննադատներ կրկնողության կարևորությունը համարել են կոմպոզիցիայի վախճանը: