Արվո Պյարտ
Արվո Պյարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1935[1][2][3][…] (88 տարեկան) Պաիդե, Էստոնիա |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանրեր | սիմֆոնիա, ժամանակակից դասական երաժշտություն, Մինիմալ երաժշտություն և կրոնական երաժշտություն |
Մասնագիտություն | classical composer, երաժիշտ և կոմպոզիտոր |
Լեյբլ | ECM Records |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[4], Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա[5] և Pontifical Council for Culture?[6] |
Ամուսին | Nora Pärt?[7][8] |
Պարգևներ | |
Կայք | arvopart.ee |
![]() |
Արվո Պյարտ (էստոներեն՝ Arvo Pärt, սեպտեմբերի 11, 1935[1][2][3][…], Պաիդե, Էստոնիա), էստոնացի կոմպոզիտոր։ Համարվում է ներկայումս ստեղծագործող ժամանակակից երաժշտության ամենանշանակալի կոմպոզիտորներից մեկը։ Ստեղծագործում է դասական և հոգևոր երաժշտության ոլորտում։ 1970-ական թվականների վերջերից ստեղծագործում է մինիմալիստական երաժշտության ոճում։ Նրա երաժշտությանը բնորոշ է ինքնատիպ երգաստեղծման տեխնիկան՝ տինտինաբուլին՝ հայտնագործված հենց իր կողմից։ Նրա երաժշտությունը մասամբ ներշնչված է Գրիգորյան երգեցողությունից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Էստոնիայի Յարվամաա նահանգի Պաիդե քաղաքում։ Նրան դաստիարակել են մայրը և խորթ հայրը։ 1957 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Հ. Էյլերի ղեկավարությամբ։ 1968 թվականին աշխատել է Էստոնական ռադիոյում՝ որպես ձայնային ռեժիսոր։ 1964 թվականից Պյարտն իր ստեղծագործություններում առաջին անգամ կիրառել է կոլաժի տեխնիկան։ Մոտավորապես նույն ժամանակ նրա երաժշտության մեջ սկսում են նկատվել կրոնական եղանակներ։
1979 թվականին թողել է ԽՍՀՄ-ը՝ սկզբում ապրելով Վիեննայում, այնուհետև՝ Բեռլինում, որտեղ էլ այժմ բնակվում է՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով Տալլին։ Ընդունել է ուղղափառություն, ունի ուղղափառ կրոնավորի աստիճան։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև Պյարտը փորձարարություն է արել տարբեր տեխնիկաներով ու ոճային մոդելներով, որոնցից են իզոմետրիան, մինիմալիզմը, սերիականությունը, նեոդասականությունն ու կոլաժը, սոնորիկան և այլն, նա ամբողջությամբ չի հարել ավանգարդ դպրոցներից ոչ մեկին։ Կոմպոզիտորն իր ոճն այլաբանորեն բնորոշում է որպես tintinnabuli՝ բառացի՝ "զանգակներ" (ակնարկվում են եկեղեցական զանգերը)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ http://epl.delfi.ee/news/kultuur/arvo-part-valiti-ameerika-kunstiakadeemia-auliikmeks?id=50729538
- ↑ http://www.akadeemia.ee/et/liikmeskond/_liikmed/part/
- ↑ http://visnews-en.blogspot.com.ee/2011/12/other-pontifical-acts_12.html
- ↑ https://interlude.hk/art-deal-eternal-questionsarvo-nora-part/
- ↑ https://www.arvopart.ee/en/arvo-part/article/i-seek-a-common-denominator/
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Էստոնիայում ծնվածներ
- Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Էստոնացի կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ