Jump to content

Թերի Ռայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերի Ռայլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTerry Riley
Ի ծնե անունԹերենս Միթչել Ռայլի
Ծնվել էհունիսի 24, 1935(1935-06-24) (89 տարեկան)
Կոլֆաքս, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրերմինիմալիզմ
Մասնագիտություներաժիշտ, երգահան
Գործիքներսաքսոֆոն, դաշնամուր
Գործունեությունսկսած 1964
ԱշխատավայրՄիլս քոլեջ
ԼեյբլCBS Records, Elision Fields, Cortical Foundation
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սան Ֆրանցիսկոյի համալսարան և New Hope Christian College?
Պարգևներ
Կայքterryriley.net
 Terry Riley Վիքիպահեստում

Թերենս Միթչել Ռայլի[2] (անգլ.՝ Terry Riley, հունիսի 24, 1935(1935-06-24)[3][4][5][…], Colfax, Փլեյսեր շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի երգահան ու երաժիշտ, որի ստեղծագործությունը դասվում է մինիմալիզմին[7]։ Նրա վրա զգալի ազդեցություն են ունեցել ջազն ու հնդկական դասական երաժշտությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերի Ռայլին ծնվել է ԱՄՆ–ի Կոլֆաքս քաղաքում։ Կրթություն է ստացել Շաստայի քոլեջում (անգլ.՝ Shasta College), Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում և Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում, ապա Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան (ԱՄՆ

Մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի Tape Music Center-ի փորձարարական աշխատանքներին (անգլ.՝ San Francisco Tape Music Center)՝ աշխատելով Մորտոն Սաբոտնիկի, Սթիվեն Ռայխի, Պոլին Օլիվերոսի և Ռեյմոն Սենդերի հետ։ Սակայն նրա վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել Պրան Նաթ Պանդիթը (անգլ.՝ Pandit Pran Nath)։ Վերջինիս մոտ սովորելու ընթացքում, Ռեյլին բազմիցս շրջագայել է Հնդկաստանում, սովորել խաղալ և նվագակցել տաբլաով, տամպուրայով և երգել։ 1960–ականներին նա նաև շատ շրջագայել է Եվրոպայում[8][9]։ 1971 թվականից հնդկական դասական երաժշտություն է դասավանդել Միլս քոլեջում (անգլ.՝ Mills College), Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում (California Institute of Arts), Նյու Դելիում։ 2007 թվականին Ռայլին ստացել է երաժշտության պատվավոր դոկտորի աստիճան Չապմենի համալսարանում (անգլ.՝ Chapman University

1960-ականներին Ռայլին տալիս էր իր հայտնի «ամենազոր համերգները», որոնցում կատարում էր առավելապես իմպրովիզացիա, երեկոյից մինչև լուսաբաց՝ օգտագործելով հին ֆիսհարմոն, ինչպես նաև սաքսոֆոն։ Երբ նվագելուց հետո նա ընդմիջում էր պահանջում, միացնում էր սաքսոֆոնի ձայնագրման դրվագները դիլեյով։ Ռայլին նման համերգներ է տվել մի քանի տարի շարունակ։ Հանդիսատեսներն այցելել են իրենց ընտանիքներով՝ իրենց հետ բերելով ծալովի աթոռներ և քնապարկեր։

Ռայլին հիշատակում է Ջոն Քեյջին, Ջոն Քոլթրեյնին, Մայլս Դևիսին, Չարլզ Մինգուսին, Բիլ Էվանսին և Գիլ Էվանսին[10], որոնք ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործության վրա, ինչը ցույց է տալիս Արևելքի, Արևմտյան ավանգարդի և ջազի երաժշտության համակցված ազդեցությունը նրա գործի վրա։

Իր առաջին Jade Palace ստեղծագործությունը նվագախմբի համար գրել է 1991 թվականին։ Իսկ հետագայում գրել է նվագախմբի համար մի քանի ստեղծագործություններ։

Ներկայումս Ռեյլին կատարում և դասավանդում է, որպես մենակատար դաշնամուր կատարող և որպես հնդկական Raga երգիչ։ 2011 թվականի մայիսին նա հրավիրվել էր Animal Collective խմբի կողմից ելույթ ունենալու «վաղվա բոլոր երեկույթները» փառատոնում (անգլ.՝ All Tomorrow's Parties)[11]։

Թերի Ռեյլին ունի որդի Ջիան անունով, որը կիթառ է նվագում[12]։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վաղ ստեղծագործությունը եղել է Կառլհայնց Շտոքհաուզենի ազդեցության տակ, բայց Լա Մոնտե Յանգի գործերի հետ առաջին ծանոթությունից հետո, ում Հավերժական երաժշտության թատրոնում (անգլ.՝ Theatre of Eternal Music) նա խաղացել է ավելի 1965-1966 թվականներին, նրա ոճը փոխվել է։ «Լարային քառյակ»–ը (անգլ.՝ The String Quartet) (1960) դարձել է առաջին աշխատանքը արդեն նոր ոճով։ Ավելի ուշ հաջորդեց լարային եռյակը, որտեղ նա առաջին անգամ օգտագործեց ցիկլային կարճ երաժշտական արտահայտություններ։ Այս շարադրանքը համարվում է առաջինը, որում առաջին անգամ նոտագրված տեքստում ներդրվել է կարճ արտահայտությունների փորձը՝ որպես մինիմալիզմի տեխնիկայի տարր[13]։

1950-ականներին նա արդեն աշխատել է tape loops–ում, այն ժամանակ դեռ նոր տեխնոլոգիայով, և հետագայում չի դադարել աշխատել մագնիսական ժապավենով երաժշտական էֆեկտների ստեղծման համար ինչպես ստուդիայում, այնպես էլ կենդանի ելույթներում։ Նրա վաղ The Gift («Дар», 1963) պիեսում հնչում է Բեյքերի շեփորը։

Բացի Լարային քառյակի հետ համատեղ աշխատանքից, Ռեյլին տարբեր ժամանակներում համագործակցել է Rova Saxophone Quartet–ի, Պոլին Օլիվերոսի (անգլ.՝ Pauline Oliveros) և ARTE Quartett։

Թերի Ռայլիի ստեղծագործությունն ու բազմաթիվ գաղափարներն ազդել են բազմաթիվ այլ երաժիշտների վրա, այդ թվում՝ Ջոն Ադամսը, Բրայան Ինոն, Ռոբերտ Ֆրիփը, Ֆիլիպ Գլասը, Մայք Օլդֆիլդը, Ֆրեդերիկ Ռժևսկին (անգլ.՝ Frederic Rzewski), ինչպես նաև Tangerine Dream և The Who խմբերը։

In C (1964 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայլիի երաժշտությունը տարբերվում է տարբեր երկարությունների երաժշտական արտահայտությունների իմպրովիզացիայով։ Այսպես, օրինակ, In C (1964) պիեսը, որի գաղափարը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում ավտոբուսով աշխատանքի գնալիս[14], բաղկացած է 53 առանձին մասերից (արտահայտություններց)։

Կատարողներից մեկը, տեմպ տալով, պատասխանատու է դաշնամուրի ստեղնաշարում «դո» նոտայի հարթ բաբախման համար։ Մյուս երաժիշտները, որոնց քանակը, ինչպես և գործիքների քանակը, միտումնավոր չի նշվում, նվագում են վերոնշյալ երաժշտական հաջորդականությունները՝ հետևելով միայն տեքստի ժլատ ծանոթագրություններին։ Մեկը մյուսի հետևից կատարվող 53 արտահայտությունները պարտադրում, միաձուլվում և արձագանքում են ստեղծագործության կատարման ընթացքում։

Առաջին անգամ In C պիեսը կատարվել է Սթիվեն Ռայխի, Ջոն Գիբսոնի, Պոլին Օլիվերոսի և Մորտոն Սաբոտնիկի կողմից։

1968 թվականին Columbia Records լեյբլում հրատարակված In C պիեսը հիմք դարձավ, որի վրա կառուցվեց մինիմալիզմը երաժշտության մեջ[14]։

A Rainbow in Curved Air (1967)

[խմբագրել | խմբագրել կոդը]

A Rainbow in Curved Air (ձայնագրվել է 1967-1968 թվականներին, թողարկվել է 1969 թվականին) հայտնի էլեկտրոնային ալբոմը ոգեշնչել է էլեկտրոնային երաժշտության ավելի ուշ ստեղծագործություններից շատերին, ներառյալ The Who խմբի Պիտ Թաունսենդի սինթեզային հատվածները Baba O'Riley և Won't Get Fooled Again երգերում, որոնք նվիրված են եղել Թերի Ռայլիին և Մեհեր Բաբեին[15], ինչպես նաև Մայք Օլդֆիլդի Tubular Bells (1973) կոմպոզիցիային։

Օգտագործելով «միավորում» էֆեկտը (անգլ.՝ overdubbing)՝ գլխավոր պիեսում Ռայլին օգտագործում է electroorgan, կլավեսին, դարբուկա և տամբուրին։ Սկսած մինիմալիստական ձայնը, կոմպոզիցիան արագորեն վերածվում է երաժշտական արտահայտությունների և նկարների հետաքրքիր, բարդ խաղի։ Ալբոմի երկրորդ Poppy Nogood and the Phantom Band պիեսում, Ռեյլին նվագում է սաքսոֆոն-սոպրանո։

Ալբոմը զգալի ազդեցություն է ունեցել մինիմալիստական երաժշտության կայացման, էմբիենտի, պրոգրեսիվ ռոքի, նյու Էյջի զարգացման վրա, նախորդել է Մայլս Դևիսի, Հերբի Հենքոքի և այլոց էլեկտրոնային ջազ-ֆյուժնին։

Ալբոմի գլխավոր կոմպոզիցիան հնչում է Grand Theft Auto IV համակարգչային խաղում։ Ալբոմի երաժշտությունը մասամբ օգտագործվել է BBC Radio 4 ռադիոյում Դուգլաս Ադամսի «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց»–ում։

  • 1963։ Music for The Gift
  • 1965։ Reed Streams
  • 1969։ A Rainbow in Curved Air
  • 1968։ In C
  • 1970։ Church of Anthrax
  • 1972։ Persian Surgery Dervishes
  • 1975։ Descending Moonshine Dervishes, Kuckucku Records
  • 1978։ Shri Camel
  • 1984։ Terry Riley: Cadenza on the Night Plain
  • 1985։ No Man's Land
  • 1986։ The Harp of New Albion
  • 1987։ Chanting the Light of Foresight
  • 1989։ Salome Dances for Peace
  • 1998։ Piano Music of John Adams and Terry Riley (անգլ.՝ en:Gloria Cheng)
  • 2002։ Sun Rings
  • 2004։ The Cusp of Magic
  • 2008։ Banana Humberto (անգլ.՝ en:Paul Dresher)
  • 2010։ Two Early Works (անգլ.՝ Calder Quartet)
  • 2012։ Aleph

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  2. «Family Tree Legends». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  6. 6,0 6,1 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  7. Б.Гребенщиков считает Райли основателем минимализма. См. Борис Гребенщиков (2007 թ․ հունիսի 17). «Серьезная Музыка». «Аэростат» № 109. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link).
  8. A virtuoso keyboard player, Riley supported himself as a composer until the late 1960s mostly by playing in piano bars. Цит. по: Strickland E. Riley // The New Grove Dictionary of Music and Musicians. Vol. 21. L.; N.Y., 2001.
  9. Unable to win any prizes or grants to study in Europe, Riley went there, nevertheless, in 1962. He lived briefly in Spain and then for almost two years in Paris, composing little, playing in bars and air force officers' clubs and serving as a driver and accompanist for carnival-like variety shows. ibidem
  10. «Like a Rainbow in Curved Air. Terry Riley». Bluefat.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  11. ATP: All Tomorrow's Parties
  12. «Terry And Gyan Riley: Together IN C : NPR». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  13. ...the String Trio (1961), in which the repetition of short phrases was for the first time introduced into notated minimalism. ibidem
  14. 14,0 14,1 Kristen Grimshaw. «Terry Riley». AllMusic.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  15. Կաղապար:Cite album-notes

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերի Ռայլի» հոդվածին։