Բրայան Ինո
Բրայան Ինո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Brian Eno |
Ի ծնե անուն | Բրայան Պիտեր Ջորջ Սենտ Ջոն լե Բատիստ դե լա Սալ Ինո |
Նաև հայտնի է որպես | Eno |
Ծնվել է | մայիսի 15, 1948 (76 տարեկան) Վուդբրիջ քաղաք, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | էմբիենտ, արթ փոփ, արտ ռոք, դրոն և էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, գրող, նկարիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, երգիչ, լուսանկարիչ, երաժիշտ, վիդեոնկարիչ և կոնցեպտուալ արվեստագետ |
Գործիքներ | սինթեզատոր |
Լեյբլ | Astralwerks, E.G. Records?, Warp?, Island Records, Obscure Records?, Polydor Records, All Saints Records?, Thirsty Ear Recordings? և Hannibal Records? |
Կրթություն | Սաութհեմփթոնի համալսարան, Winchester School of Art? և St Joseph's College, Ipswich? |
Անդամակցություն | Fripp & Eno? և Roxy Music? |
Պարգևներ | |
Կայք | brian-eno.net |
Brian Eno Վիքիպահեստում |
Բրայան Պիտեր Ջորջ Սենտ Ջոն լե Բատիստ դե լա Սալ Ինո (անգլ.՝ Brian Peter George St. John le Baptiste de la Salle Eno, մայիսի 15, 1948[2][3][4][…], Melton, Suffolk Coastal, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Woodbridge, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երաժիշտ, երաժշտության տեսաբան, երաժշտական պրոդյուսեր։ Ավելի հայտնի է ինչպես շրջակա երաժշտության հայր։ Իր կարիերան սկսել է ստեղնաշարային գործիքներ նվագելով և 1970-ական թվականներից ձայնային էֆեկտների ձայնագրմամբ Roxy Music խմբում։ Հետագայում բացի իր սոլո կարիերայից համագործակցել է այնպիսի երաժիշտների և խմբերի հետ ինչպիսիք են, U2, Talking Heads և Դեյվիդ Բիրն, Դեյվիդ Բոուի, Ռոբերտ Ֆրիպպ, Էլվիս Կոստելլո, Ջոն Քեյլ, Նիկո, Փոլ Սայմոն, My, Genesis, Cluster, Slowdive, Coldplay, Natalie Imbruglia։ Ինոն ձայնային թեմա գրել է Windows 95-ի համար, որը օգտագործվում է տվյալ համարկ մուտք գործելու մեջ։ Բացի դրանից, Ինոն հայտնի «Թեմաների մարգարեություն» գործի հեղինակը իր ընկերոջ՝ Դեյվիդ Լինչի «Ուժեղ պոռթկում» ֆիլմում, որը նկարահանվել է 1984 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայան Ինոն ծնվել է Վուդբրիջ քաղաքում, որը գտնվում է Սուֆֆոլկում(Անգլիա), 1948 թվականի մայիսի 15-ին։ Մկրտությունից առաջ նրան տվել էին Բրայան Պիտեր Ջորջ Սենտ-Ջոն լե Բատիստ դե լա Սալլե Ինո անունը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 16 տարեկանը Բրայանը սովորել է Սուրբ Հովսեփի քոլեջում, որը պատկանում էր կաթոլիկ վանականի «De La Selle» կարգի։ Քոլեջից հետո Բրայանը ընդունվում է Իպսվիչի արվեստի դպրոց։ Ինչպես շուտով պարզ դարձավ, պատահական կատարված ընտրությունը շատ ճիշտ էր։ Դպրոցը հիմնադրվել էր մանկավարժ Ռոյ Էսկոտի կողմից և զգալիորեն տարբերվում էր մնացած անգլիական դպրոցներից։ Դասավանդման պրակտիկան ուղղված էր ինքնակառավարման զարգացման և ընդլայման միջոցների ընկալման վրա։ Բրայանը ինքնորոշման կիրառության կարիք ուներ, որը չէր ցանկանում դառնալ գրասենյակի աշխատող և հայտնվել էր ճիշտ տեղում. «Ուղղակի նստելու և նկարչությամբ զբաղվելու փոխարեն մենք սովորեցինք հայտնվել բուռն քննարկումների և տարբեր ծրագրերի կենտրոնում, որի նպատակն էր ինքնաճանաչողության և ինքնակառավարման փոխըմբռնումը»։
Այս շրջանում Ինոյին մեծ ուշադրություն հատկացրեց նկարիչ և երաժիշտ Թոմ Ֆիլիպսը։ Նրա ուսման 2 տարիների ընթացքում դպրոց է հյուրընկալվում հայտնի ավանգարդ կոմպոզիտոր Կորնելիուս Կարդյեն, որը Բրայանի մեջ հետարքրություն առաջացրեց երաժշտության հանդեպ։ 1965 թվականին Ինոն հեռանում է Իպսվիչի դպրոցից և ընդունվում է Վինչեստերների արվեստի դպրոց՝ ավանդական հաստատություն, որտեղ իրականացվող փորձարկումները պետք է գաղտնի մնային, որի պատճառով Ինոյին որոշ ուսանողներ տարօրինակ էին համարում։ Դասավանդողները Ինոյին համարում էին տաղանդավոր և խելացի երիտասարդ մարդ, ովքեր փորձում էին մտափոխել Ինոյին, ասելով, որ նա պետք է թողնի իր «հիմար» փորձերը և զբաղվի ավելի լուրջ գործով։ Սակայն Ինոն իր մի քանի կուրսեցիների և գիթարիստ Էնտոնի Գրեֆտոնի հետ հիմք է դնում «Maxwell Demon» խմբին։ «Ellis B. Compton Blues» երգը, որը գրվել էր Ամանորին, երկար ժամանակ մնում է նրա միակ երգը։
Ներդրումը երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայան Ինոյին համարում էն էմբիենտ տեսակի հիմնադիր, իսկ նրա վաղ ալբոմները՝ այդ երաժշտական ժանրի սահմանումներ։ 1978 թվականին Ինոյի կողմից գրված «Ambient 1: Music for Airports» ալբոմը ճանաչվել է, որպես արևմտյան քննադատների պատկերը, որոնք մեծ ազդեցություն ունեին շրջապատի վրա։ Այս աշխատանքը գրավեց առաջին տեղը The 25 Most Influential Ambient Alubums Of All Time:
The Microsoft Sound
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Microsoft-ի դիզայներներ Մարկ Մալամուդը և Էրիկ Գավրիլուկը դիմել են Ինոյին՝ Windows 95-ի համար երաժշտություն գրելու առաջարկով[5]։ Արդյունքում ստեղծվել է Windows 95 օպերացիոն համակարգի վեցվայրկյանանոց մեկնարկային երաժշտական հնչյունը՝ «The Microsoft Sound»-ը: San Francisco Chronicle-ում Ջոել Սելվինի հետ հարցազրույցում Ինոն ասել է.
Այս գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ ես լիովին զուրկ էի գաղափարներից: Ես որոշ ժամանակ աշխատում էի իմ սեփական երաժշտության վրա և ինձ իսկապես կորած էի զգում: Եվ իսկապես գնահատեցի, երբ մեկը եկավ ու ասաց. «Ահա կոնկրետ խնդիր․ լուծի՛ր այն»:
Գործակալությունից եկած առաջադրանքում ասվում էր. «Մենք ուզում ենք մի երաժշտություն, որը ոգեշնչող է, համընդհանուր, բլա-բլա, դա-դա-դա, լավատեսական, ապագայամետ, սենտիմենտալ, հուզական»․ ածականների մի ամբողջ ցանկ, և վերջում ասվում էր՝ «և այն պետք է լինի 3¼ վայրկյան երկարությամբ»[† 1]։ Ես մտածեցի, որ սա շատ զվարճալի է, և հիանալի միտք է՝ փորձել ստեղծել երաժշտության մի փոքրիկ կտոր: Դա նման է մի փոքրիկ թանկարժեք քար ստեղծելուն: Իրականում ես ութսունչորս գործ ստեղծեցի: Ես լիովին տարվեցի երաժշտության այս փոքրիկ գործերի աշխարհով: Վերջում ես այնքան զգայուն էի դարձել միկրովայրկյանների նկատմամբ, որ դա իսկապես կոտրեց իմ աշխատանքի մեռյալ կետը: Հետո, երբ ավարտեցի դա և վերադարձա երեք րոպե տևողությամբ գործերի վրա աշխատելուն, դա թվում էր ժամանակի օվկիանոս[6]: |
BBC Radio 4-ի The Museum of Curiosity հաղորդման ժամանակ Ինոն լրացուցիչ մանրամասներ է հայտնել The Microsoft Sound-ը ստեղծելու մասին՝ խոստովանելով, որ այն ստեղծել է Apple Macintosh համակարգչով` նշելով. «Ես այն գրել եմ Mac-ով: Ես երբեք PC չեմ օգտագործել. ես դրանք չեմ սիրում»[7]:
Բրայան Ինոյի ստեղծագործական կանոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոռանալ չափանիշների մասին
- Օգտվել դժբախտ դեպքերից և սխալներից
- Մտածել դիագրամներով՝ դա հավերժական արվեստի և նորաձև միտումների միջև տարբերության բացահայտումն է
- Չվախենալ սխալներից և նոր տեխնոլոգիաներից։ Պետք է ձգտել տեխնիկական սխրանքների։
- Մնալ արվեստի մեջ՝ մեծամասնության կարծիքով։ Եթե քեզ հավանում են միայն «ընտրյալները», ապա դա քո մեղքն է։ Հասարակության պատասխանը լավագույն խրախուսանքն է նոր բարձրությունների հասնելու համար։ «Մի հոգու լացը» լսում են միայն օձերը։
- Հավատալ նրան, որ արվեստը ազդեցություն ունի իրական կյանքի վրա։ Արվեստը հրաշալի միջոց է հասկանալու համար, թե ինչպես են կառուցված մեզ շրջապատող և մեր ներքին աշխարհները։
- Համոզել ոչ թե ագրեսիվ, այլ մոլորեցնելով։ Արվեստի գործառույթներից մեկը ցանկալի աշխարհի պատկերումն է։ Պատկերացնելով բարեկեցություն, գեղեցկություն և ներդաշնակություն հասկանում ես իրական կյանքի թերությունները և ձգտում ես ջնջել խոչընդոտները, որոնք հեռացնում են մարդուն իր երազանքից։
- Պահպանել մշակույթը, բայց փորձել, ստեղծել նորը և չվախենալ այլ մշակույթների հետ հիբրիդացումից։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 — Here Come The Warm Jets
- 1974 — Taking Tiger Mountain (By Strategy)
- 1975 — Another Green World
- 1975 — Discreet Music
- 1977 — Before and After Science
- 1978 — Music for Films
- 1978 — Ambient 1։ Music for Airports
- 1980 — Ambient 2։ The Plateaux of Mirror
- 1981 — Ambient 3։ Day of Radiance
- 1982 — Ambient 4։ On Land
- 1983 — Apollo։ Atmospheres and Soundtracks
- 1985 — Thursday Afternoon
- 1983-1988 — Music for films III
- 1990 — The Shutov Assembly
- 1992 — Nerve Net
- 1993 — Neroli
- 1997 — The Drop
- 2005 — Another Day on Earth
- 2010 — Small Craft on a Milk Sea
- 2012 — Lux
Համագործակցային ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- No Pussyfooting (1973) — Ռոբերտ Ֆրիպպ
- Air Structures (1975) — Ռոբերտ Ֆրիպպ
- Evening Star (1975) — Ռոբերտ Ֆրիպպ
- 801 Live (1976) — Ֆիլ Մանզաներ
- Fourth World 1 - Possible Musics (1980) — Ջոն Հասսել
- The Plateaux Of Mirror (1980) — Հարոլդ Բադդ
- My Life In The Bush Of Ghosts (1981) — Դեյվիդ Բիրն
- The Pearl (1984) — Հարոլդ Բադդ
- Hybrid (1985) — Մայքոլ Բրուկ և Դանիել Լանուա
- Wrong Way Up (1990) — Ջոն Քեյլ
- In A Land Of Clear Colours (1993) — Պիտեր Սինֆիլդ
- Souvlaki (1993) — Slowdive
- Wah Wah (1994) — James
- Original Soundtracks 1 (1995) — U2-Passengers
- Spinner (1995) — Ջա Ուօբբլ
- Drawn from Life (2001)— Պետեր Շվալմ
- The Equatorial Stars (2004) — Ռոբերտ Ֆրիպպ
- Everything That Happens Will Happen Today — (2008) — Դեյվիդ Բիրն
- Drums Between the Bells (2011) — Ռիկ Հոլլանդ
- Panic of Looking (2011) — Ռիկ Հոլլանդ
- Everyday Robots (2014) — Դեյմոն Ալբարն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Rohrlich, Justin (25 May 2010). «Who Created The Windows Start-Up Sound?». Minyanville's Wall Street. Արխիվացված է օրիգինալից 4 November 2013-ին. Վերցված է 18 June 2013-ին.
- ↑ Joel Selvin, Chronicle Pop Music Critic (2 June 1996). «Q and A With Brian Eno». San Francisco Chronicle. Վերցված է 19 June 2012-ին.
- ↑ Adam Bunker, Technology Journalist (23 November 2011). «Brian Eno spills Windows start-up sound secrets». Electricpig. Արխիվացված է օրիգինալից 24 May 2019-ին. Վերցված է 23 November 2011-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Ինո» հոդվածին։ |
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "†", but no corresponding <references group="†"/>
tag was found
- Ապրող անձինք
- 1948 ծնունդներ
- Մայիսի 15 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի երաժիշտներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի երգիչներ
- Անգլիացի արվեստագետներ
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Pages with reference errors that trigger visual diffs