Կոնցեպտուալ արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հիշեք, որ ամեն ինչ մոռացվելու է» („Don’t forget that everything will be forgotten“),, Սեբաստիան Բիենեկի հայեցակարգային արվեստը (Sebastian Bieniek), 2014.

Կոնցեպտուալ արվեստը կամ կոնցեպտուալիզմը(լատ.conceptus-միտք, պատկերացում), XX դարի արվեստի ուղղություններից է։ Ստեղծվել և զարգացել է Ամերիկայում և Եվրոպայում՝ 60-ականների վերջին, 70-ականների սկզբին։ Կոնցեպտուալ արվեստի շատ ստեղծագործություններ, որոնք երբեմն անվանում են ինստալիացիաներ, կարող են կառուցվել ցանկացածի կողմից՝ որոշակի պարզ ինստրուկցիաների հետևելով։ Այդ մեթոդը հիմնային է Ամերիկացի նկարիչ Սոլ Լեվիթսի՝ կոնցեպտուալ արվեստի նկարագրի մեջ։

Կոնցեպտուալ արվեստում միտքը կամ կոնցեպտը աշխատանքի կարևորագույն մասն են կազմում։ Երբ արվեստագետը ընտրում է արվեստի կոնցեպտուալ օգտագործումը, դա նշանակում է, որ բոլոր պլանները և որոշումները արվում են նախօրոք, իսկ կատարումը մակերեսային բնույթ ունի։ Դրանում միտքը դառնում է այն «մեքենան» որը արվեստ է ստեղծում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]