Կառլհայնց Շտոքհաուզեն
Կառլհայնց Շտոքհաուզեն (գերմաներեն՝ Karlheinz Stockhausen, օգոստոսի 22, 1928[1][2][3][…], Mödrath castle, Mödrath, Կերպեն, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[4] - դեկտեմբերի 5, 2007[5][1][3][…], Kürten, Rhein-Berg District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]), գերմանացի կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլհայնց Շտոքհաուզենը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 22-ին գերմանական Մոյդռաթ քաղաքում և մահացել 2007 թվականի դեկտեմբերի 5-ին գերմանական Քյուռթեն քաղաքում։ Նրա հիմնական երաժշտական ուղղությունը էլեկտրոակուստիկ երաժշտությունն է։
Մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտոքհաուզենը ծնվել է Մոյդռախ քաղաքի ամրոցում (առ այսօր այդ շինությունը գոյություն ունի)։ Նա մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությունով։ Նրա մայրը նվագել է դաշնամուր և երգել է։ Մայրը երեք անհաջող հղիություններից հետո ունեցել է մեծ նյարդային ցնցումներ և տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս դեպքերից հետո Շտոքհաուզենի հայրը ամուսնանում է երկրորդ անգամ։ Իր խորթ մոր հետ կոմպոզիտորը ունեցել է բավական լարված հարաբերություններ։ Յոթ տարեկանից նա բնակվել է Ալթնեբերգ քաղաքում և սովորում է դաշնամուր և երգեհոն նվագել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա մայրը մահանում է հոգեբուժարանում։ Նրանց հայտնում են, որ մահվան պատճառը եղել է արյան քաղցկեղը, բայց տարիներ անց պարզվում է, որ կոմպոզիտորի մայրը զոհվել է նացիստական հարվածների պատճառով։ Տարիներ հետո կոմպոզիտորը այս հարցը բարձրացրել է դատարանում։
1942 թվականից, շարունակելով ուսումը, նա նաև սկսում է ջութակ նվագել։ 1945 թվականին նա վերջին անգամ տեսնում է իր հորը (նա մահանում է պատերազմի ժամանակ)։
Երաժշտական կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին Կառլհայնց Շտոքհաուզենը բացահայտում է ժամանակից կոմպոզիտորներին (հիմնականում Օլիվիե Մեսսիանին)։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում Պիեռ Բուլեզի և Լուիջի Նոնոյի հետ։ Տարված լինելով ժամանակակից կոմպոզիտորական հիմունքներով, նա սկսում է ստեղծագործել սերիալիզմի կանոններով։ Հաճախում է տարբեր ստուդիաներ և խորապես ուսումնասիրում է ձայնի կառուցավածքը և տատանումները։
1953 թվականին առաջին անգամ գրում է էլեկտրոնային ստեղծագործություն։ Գերմանիայում այս ուղղությունը ստացել է «էլեկտրոնային երաժշտություն» անվանումը։ Այնուհետև գրում է մեծ ստեղծագործություններ և դրանք ղեկավարելով տարբեր նվագախմբերում՝ ձեռք բերում համաշխարհային ճանաչում։ Շտոքհաուզենը մեծ դեր է նաև խաղացել տարբեր գերմանական երաժշտական փոփ խմբերի ոճերի հարցում։ Նա ինքը ազդվել է այս երաժշտությունից և ազդել է այս երաժշտության վրա։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտոքհաուզենը գրել է շուրջ 300 ստեղծագործություն։ Ըստ նրա իր բոլոր ստեղծագործությունները մտքով շատ կապված են իրար հետ և կազմում են մեկ ընդհանուր ստեղծագործություն։ Նա գրել է հետաքրքիր կառուցվածք ունեցող գործեր, ինչպիսիք են օրինակ «ուղղաթիռային» լարային կվարտետը, որը ձայնագրվել է ուղղաթիռի մեջ։
Այլ ստեղծագործություններից են՝
- Պունկտ
- Խաղ
- Քառակուսի
- Միքստ
- Խմբեր (գրված 3 տարբեր նվագախմբերի համար)և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Karlheinz Stockhausen (նիդերլ.)
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 http://www.haus-moedrath.de/de/haus_ueber_uns.html
- 1 2 http://www.guardian.co.uk/germany/article/0,,2224071,00.html
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Allmusic(անգլերեն) — 1991.
- ↑ Revisited: Hochschule für Musik und Tanz in Köln - Selbstbewusstsein und Aufbruch (գերմ.) — 2025.
- ↑ (not translated to en) Karlheinz StockhausenKomponist (1928-2007)
- ↑ Komponisten-Porträts (գերմ.): Bilder und Daten — 1 — Reclam-Verlag, 2003. — 400 p. — ISBN 978-3-15-018268-0
- 1 2 >1 Mio. (Stand: 2025) // Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ https://www.zeit.de/zeit-magazin/2014/36/mary-bauermeister-kunst
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլհայնց Շտոքհաուզեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 2007 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Գերմանացի երաժշտագետներ
- Գերմանացի երաժիշտներ
- Գերմանացի մանկավարժներ
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի երաժշտական մանկավարժներ
- Գերմանացի դիրիժորներ