Դուգլաս Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Ադամս
անգլ.՝ Douglas Adams[1]
Ծննդյան անունանգլ.՝ Douglas Noël Adams[2]
Ծնվել էմարտի 11, 1952(1952-03-11)[3][4][5][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6][7][…]
Վախճանվել էմայիսի 11, 2001(2001-05-11)[3][4][5][…] (49 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][8][9][…]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն[10]
Գրական անունDavid Agnew[11]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, վիպասան, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, կատակերգու, գրող և երաժիշտ
Լեզուանգլերեն
Ազգությունսպիտակ բրիտանացի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][12]
ԿրթությունԲրենթվուդի դպրոց (1970)[13] և Սուրբ Ջոնի քոլեջ (1974)[3][14]
Ժանրերգիտական ֆանտաստիկա[15], կատակերգություն[16][17] և երգիծանք
Ուշագրավ աշխատանքներԱվտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց[3], Dirk Gently series? և The Private Life of Genghis Khan?
ԱնդամակցությունFootlights?[18] և Groucho Club?[19]
ԱշխատավայրBBC[19] և The Digital Village?[19]
Պարգևներ
ԱմուսինՋեյն Բելսոն[21]
ԶավակներՓոլի Ջեյն Ռոքեթ Ադամս[21]
Изображение автографа
Կայքdouglasadams.com
Դուգլաս Ադամս Վիքիքաղվածքում
 Douglas Adams Վիքիպահեստում

Դուգլաս Նոել Ադամս (անգլ.՝ Douglas Noël Adams, մարտի 11, 1952(1952-03-11)[3][4][5][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][6][7][…] - մայիսի 11, 2001(2001-05-11)[3][4][5][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][8][9][…]), անգլիացի գրող, դրամատուրգ և սցենարիստ է, հումորային ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործությունների հեղինակ։ Նրա ամենաճանաչված աշխատանքը «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույց» (անգլերեն՝ The Hitchhiker’s Guide to the Galaxy) հայտնի վեպերի շարքն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Ադամսը ծնվել է 1952 թվականի մարտի 11-ին, Անգլիայի Քեմբրիջ քաղաքում։ Ծնողներն են Ջենեթը (Դենովան) և Դուգլաս Ադամսը։ Դուգլաս փոքրի ծնվելուց մի քանի ամիս հետո ընտանիքը տեղափոխվել է Իսթ Անգլիա։ Այնտեղ երեք տարի անց ծնվում է նրանց քույրը՝ Սյուզանը։ 1957 թվականին Դուգլասի ծնողները բաժանվեցին։

Ավարտել է Բրենտվուրդի դպրոցը։ Սովորել է քոլեջում, 1974 թվականին ստացել բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան։ Մասնագիտացումը դարձավ անգլիական գրականությունը։

1978 թվականին BBC ռադիոյով մեկնարկեց նրա 4 սերիանոց «The Hitchhiker’s Guide to the Galaxy» (անգլերենից թարգմանաբար՝ Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը) բեմադրությունը, որը արժանացել է «Imperial Tobacco Award» (1978), «Sony Award» (1979), «Best Programme for Young People» (1980) մրցանակների։ Մի քանի տարի անց, Դուգլասը հրատարակում է համանուն գիրքը, որը 1984 թվականին մեծ հաջողությունների է հասնում՝ գլխավորելով անգլիական բեսթսելերները։ Դուգլասը դառնում է ամենաերիտասարդ գրողը, ով ստանում է «Golden Pen» մրցանակը (մրցանակը տրվում է 1 000 000 գիրք վաճառած հեղինակին)։ Ավելի ուշ Ադամսը գրում է գրքի շարունակությունները «The Restaurant at the End of the Universe» («Ռեստորան տիեզերքի վերջում») (1980) և «Life, The Universe and Everything» («Կյանք, տիեզերք և մնացած բոլորը») (1982)։

1982 թվականին նրա երկու գրքերը համապատասխանեցվում են 6 սերիանոց հեռուստաբեմադրությանը, որոնք արժանանում են մրցանակների «Best TV Graphics», «Best VTR Editing» և «Best Sound» անվանակարգերում։

1984 թվականին թողարկվել է Դուգլասի չորրորդ գիրքը՝ «So Long and Thanks for all the Fish» («Ամենայն բարիք, և շնորհակալություն ձկանը»)։

1984 թվականին[22] Ադամսը սկսում է համագործակցել Infocom կազմակերպության հետ, որը այդ թվականին արկածային խաղերի «թագավորն» էր, և ուներ անմիջական մասնակցություն «The Hitchhiker’s Guide to the Galaxy» գրքի տեքստային մշակմանը։ Գիրքը արժանացել է «Thames TV»-ի մրցանակի։ Դրանով Ադամսի և Infocom-ի համագործակցությունը չի վերջանում, որոշ ժամանակ անց նա գրում է ևս մեկ հումորային-արկածային խաղ interactive fiction ժանրով։ Այդ խաղն ուներ «Bureaucracy» անունը։

Ադամսը «Բժիշկ Ով» ֆիլմի 4-րդ բժշկի սցենարիստներից մեկն էր. էպիզոդներ՝ «Ծովահենների մոլորակ» (անգլ. The Pirate Planet) և «Շադա» (անգլ. Shada)։

1984 թվականին Դուգլաս Ադամսը Ջոն Լլոյդի հետ գրում է ոչ ֆանտաստիկ «The Meaning of Liff» գիրքը։ Գիրքն ունենում է հաջողություններ 1990 թվականին և գրվում է նաև դրա շարունակությունը՝ «The Deeper Meaning of Liff»:

1987 թվականին Ադամսը փորձում է իր ուժերը մի քանի այլ ժանրերում և հրապարակում է «Dirk Gently’s Holistic Detective Agency» (թարգմանաբար՝ «Դիրկա Ջենթլի դետեկտիվ գործակալություն») գիրքը, որտեղ ներկայացվում է միստիկայի, դետեկտիվի և հումրի խառնուրդ։ Չնայած զուսպ արձագանքներին, մի տարուց հրատարակվում է գրքի շարունակությունը՝ «Long Dark Tea-time of the Soul»:

1990 թվականին Ադամսը կենդանաբան Մարկ Կարվարդայնի հետ համատեղ թողարկում է «Last Chance to See» գիրքը, որը պատմում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների մասին։

1991 թվականին «HHGG» աուդիոգիրքը առաջադրվում է Գրեմմի մրցանակի «Լավագույն խոսող կամ առանց երաժշտության ձայնագրություն» (անգլ.՝ Best Spoken Word or Non-Musical Recording) անվանակարգում։

Եվ ևս մեկ տարուց Դուգլասը գրում է «...ուղեցույց» վիպաշարի եզրափակիչ հինգերորդ գիրքը՝ «Հիմնականում անվնասը» (անգլ.՝ Mostly Harmless) ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Ադամսը գնում է Իսլինգթոն, որտեղ սկզբից ամուսնանում է Ապպեր Սթրիթի հետ, իսկ 1980-ական թվականներին՝ Դունկան Տերրասի հետ։

1980-ական թվականներին Ադամսը սիրավեպի մեջ էր բանաստեղծուհի Սալլի Էմերսոնի հետ, ով այդ ժամանակ իր ամուսնուց բաժանված էր ապրում։ Ավելի ուշ Ադամսը Էլիսոնին է ընծայում իր «Կյանք, տիեզերք և մնացած ամենը» գիրքը։ 1981 թվականին Էմերսոնը վերադառնում է իր նախկին ամուսնու՝ Փիթեր Սթոթհարդի մոտ։

Շուտով Ադամսի ընկերները նրան ծանոթացնում են Ջեյն Բելսոնին, ում հետ հետագայում սկզբնավորվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Բելսոնը այն նույն «տնային փաստաբանն էր», որի մասին կարճ հիշատակվում է գրողի 1980-ական թվականների կեսերի կենսագրականում.

«Նա [Ադամսը] ապրում է Իսլինգթոնում տնային փաստաբանի և Apple Macintosh համակարգչի հետ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #119033364 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Wroe N. Obituary: Douglas Adams // GuardianLondon: 2001.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  6. 6,0 6,1 6,2 Wroe N. Obituary: Douglas Adams // The Guardian.com — 2001. — ISSN 1756-3224; 1354-4322
  7. 7,0 7,1 7,2 Alderson A., Foggo D. Hitch Hiker's Guide author Douglas Adams dies aged 49 // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 2001. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  8. 8,0 8,1 8,2 Lawless J. Douglas Adams, Author of 'Hitchhiker's Guide to the Galaxy,' Dies at 49 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2001. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  9. 9,0 9,1 9,2 http://www.eskimo.com/~rkj/weekly/aa051701a.htm
  10. Who’s here — 1839.
  11. https://web.archive.org/web/20200223004353/http://www.bbc.co.uk/doctorwho/classic/episodeguide/cityofdeath/detail.shtml
  12. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  13. Notable Old Brentwoods
  14. Douglas AdamsNNDB.
  15. Douglas Adams is still the king of comic science fiction // The Guardian.com — 2013. — ISSN 1756-3224; 1354-4322
  16. Douglas Adams is still the king of comic science fictionTheGuardian.com, 2013.
  17. http://www.screenonline.org.uk/people/id/1233876/index.html
  18. Cambridge holds Towel Day in honour of Douglas Adams — 2019.
  19. 19,0 19,1 19,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  20. https://www.comic-con.org/awards/inkpot
  21. 21,0 21,1 Douglas AdamsNNDB.
  22. Интервью Стива Мерецки, соавтора The Hitchhiker’s Guide to Galaxy на bbc.co.uk

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դուգլաս Ադամս հոդվածին