Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց
The Hitchhiker's Guide to the Galaxy
ՀեղինակԴուգլաս Ադամս և Eoin Colfer?
Տեսակmedia franchise?, literary pentalogy? և վեպերի շարք
Ժանրհումորային ֆանտաստիկա
Կազմված էThe Hitchhiker's Guide to the Galaxy?, The Restaurant at the End of the Universe?, Life, the Universe and Everything?, So Long, and Thanks for All the Fish?, Mostly Harmless? և And Another Thing...?
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էThe Hitchhiker's Guide to the Galaxy universe?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1979
Կայքbbc.co.uk/radio4/hitchhikers/ և bbc.co.uk/cult/hitchhikers/
Hitchhiker's Guide to the Galaxy Վիքիպահեստում

Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցը գիտաֆանտաստիկ կատակերգության շարք է, որի հեղինակն է Դուգլաս Ադամսը. Ի սկզբանե «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցը» ռադիո կատակերգություն էր, որը BBC-ով առաջինը հեռարձակվել է 1978 թվականին։ Այնուհետև այն ներկայացվել է այլ ձևաչափերով․ ֆիլմ է նկարվել, 1979-ից 1992-ը հինգ գրքով «եռապատում» է գրվել,1981-ին նկարվել է հեռուստանովել, 1984-ին դուրս է եկել համակարգչային խաղ։ «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցը» ֆիլմը արտադրվել է և նկարահանվել Միացյալ թագավորությունում, հրապարակվել 2005-ի ապրիլին իսկ 2004-ից 2005-ը հեռարձակվել է ռադիո շարքի նոր տարբերակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն զանազան տարբերակներ, որոնց հիմնական սյուժեները նույնն են, սակայն շատ տեղերում միմյանց հակասում են, քանի որ Ադամսը ամեն նոր ադապտացման համար պատմությունը վերարտագրում էր։ Բոլոր տարբերակներում ներկայացվում է ձախորդ անգլիացի Արթուր Դենթի արկածները, ինչպես նաև պատմությունը ներկայացնում է հիմնական կերպարների արկածները՝ Ֆորդ Պրեֆեկտ, որը անվանել էր իրեն Ֆորդ Պրեֆեկտ մեքենայի պատվին, ում անունը անհնար էր ասել, որը Բեթելջուս փոքրիկ մոլորակից օտար էակ էր, որը ուղեցույցի համար հետազոտություններ էր անում, Զափոդ Բիբլբրոքս, որը Ֆորդի կիսակուզենն է և Գալակտիկայի Նախագահը, Մարվին, որը ճնշված ռոբոտ է՝ Marvin the Paranoid Android և Տրիլիան, նախկինում հայտնի որպես Տրիշիա ՄաքՄիլլան, որին Արթուր Դենթը հանդիպել էր խնջույքին։