Օուեն Կոլֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օուեն Կոլֆեր
անգլ.՝ Eoin Colfer
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1965(1965-05-14)[1][2][3][…] (55 տարեկան)
ԾննդավայրՈւեքսֆորդ, Արևելք, Իռլանդիա
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա[2]
ԵրկերԱրտեմիս Ֆաուլ և The Supernaturalist?
Մասնագիտությունգրող, վիպասան, մանկագիր և գիտաֆանտաստիկ գրող
Կայքeoincolfer.com
Ստորագրություն
Eoin colfer signature.png
Eoin Colfer Վիքիպահեստում

Օուեն( Օուին) Կոլֆեր (անգլ.՝ Eoin Colfer; մայիսի 14, 1965(1965-05-14)[1][2][3][…], Ուեքսֆորդ, Արևելք, Իռլանդիա), իռլանդացի գրող, «Արտեմիս Ֆաուլ» վեպերի շարքի հեղինակ, (2001 թվականից մինչև հիմա), որոնք թարգմանվել են նաև ռուսերեն։ 2002 թվականին «Արտեմիս Ֆաուլ» գրքի համար ստացել է Deutscher Phantastik Preis գերմանական մրցանակը «Թարգմանության լավագույն գիրք» անվանակարգում։ Գիրքը թարգմանվել է 44 լեզուներով, վաճառվել է տպաքանակի 21 միլիոն օրինակ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուեն Կոլֆերը 1986 թվականին ավարտել է համալսարանը Դուբլինում և վերադարձել հարազատ քաղաք՝ դասավանդելու հիմնական դպրոցում իր հոր նման։ Առաջին գրական փորձը եղել է «Բեննի և Օմար» ստեղծագործությունը։ Բայց նրան հայտնիություն են բերել երիտասարդ հանճար-հանցագործ Արտեմիս Ֆաուլի մասին մանկական գրքերը։ Այս շարքի առաջին վեպը լույս է տեսել 2001 թվականին, հրատարակվել է O'Brien Press- ի կողմից և ակնթարթային դարձել է բեսթսելլեր Իռլանդիայում:

Օուեն Կոլֆերը ստեղծագործական գործունեության պատճառով թողնում է դասավանդումը։

2008 թվականին Դուգլաս Ադամսի «Ոտքով գալակտիկայով» վեպերի շարքի հրապարակման հոբելյանից առաջ գրողի ժառանգները Կոլֆերին խնդրեցին գրել Արթուր Դենտի արկածների մասին վեցերորդ , եզրափակող գիրքը[5][6]։ Կոլֆերը վերջին մասն անվանեց «Ահա և էլի․․․»։

Գրողը կանգնած էր հինգերորդ հատորի եզրափակչում զոհված հերոսներին «հարություն տալու» դժվարին խնդրի առջև, որպեսզի սյուժեն չդառնար ձանձրալի կամ կանխատեսելի։ Արդյունքում Դուգլաս Ադամսի երկրպագուների մեծամասնությունը բարիացակամորեն ընդունեց գիրքը[7]։

2016 թվականի հոկտեմբերին, Marvel Comics ընկերության հետ համատեղ, Կոլֆերը թողարկեց գիրք մեծերի համար` «Երկաթե մարդ։ Լատունե ձեռնոց»[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1998 թվական Բեննի և Օմար (անգլ.՝ Benny and Omar)
  2. 2000 թվական Բեննի և Բեյբ (անգլ.՝ Benny and Babe)
  3. 2000 թվական Էդի ծիծաղելի ոտքերը (անգլ.՝ Ed's Funny Feet)
  4. 2000 թվական(անգլ.՝ Going Potty)
  5. 2000 թվական Չորս ցանկություն (անգլ.՝ The wish list)
  6. 2001 թվական Էդի անկողինը (անգլ.՝ Ed's Bed)
  7. 2001թվական Արտեմիս Ֆաուլ (անգլ.՝ Artemis Fowl)
  8. 2002 թվական Արտեմիս Ֆաուլ Առաքելություն Արկտիկայում (անգլ.՝ Artemis Fowl. The arctic indent)
  9. 2003 թվական Ատեմիս Ֆաուլ Հավերժության կոդ (անգլ.՝ Artemis Fowl. The eternity code)
  10. 2004 թվական Արտեմիս Ֆաուլ Գաղտնի նյութեր (անգլ.՝ The Artemis Fowl files)
  11. 2004 թվական Շատ վախենալու տիկին Մերֆի (անգլ.՝ The Legend of Spud Murphy 2004)
  12. 2004 թվական Կոսմո Հիլ. Супернатуралист (անգլ.՝ The Supernaturalist)
  13. 2005 թվական Արտեմիս Ֆաուլ․Պատասխան հարված (անգլ.՝ Artemis Fowl. The opal deception)
  14. 2006 թվական Արտեմիս Ֆաուլ Կորած աշխարհ (անգլ.՝ Artemis Fowl.The lost Colony)
  15. 2006 թվական Ֆլետչեր Մուն—մասնավոր դետեկտիվ (անգլ.՝ Half-Moon Investigations)
  16. 2006 թվական Կապիտան Կրոուի ատամների լեգենդը (անգլ.՝ The legend of Captain Crow's Teeth)
  17. 2007 թվական Լեգենդ աշխարհում ամենավատ տղայի մասին (անգլ.՝ Legend of the Worst Boy in the World)
  18. 2008 թվական Արտեմիս Ֆաուլ․ Ժամանակի պարադոքսը (անգլ.՝ Artemis Fowl. The Time Paradox)
  19. 2008 թվական Ավիատոր (անգլ.՝ Airman)
  20. 2009 թվական Ոտքով գալակտիկայով Ահա և էլի... (անգլ.՝ And Another Thing...)
  21. 2010 թվական Արտեմիս Ֆաուլ Անտլանտիդայի Артемис Фаул. Комплекс Атлантиды (անգլ.՝ Artemis Fowl. The Atlantis Complex)
  22. 2011 թվական (անգլ.՝ Plugged)
  23. 2012 թվական Արտեմիս Ֆաուլ,Վերջին պահապանը (անգլ.՝ Artemis Fowl. The Last Guardian)
  24. 2013 թվական Օգնության ձեռք բժշկի համար (անգլ.՝ A Big Hand For The Doctor)
  25. 2017 թվական Սարդ,Մարդասպանի աշակերտ(англ.Spider.Assassin's apprentice)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրողի սիրած գիրքը Քլայվ Քինգի «Ստիգը աղբանոցից»(«Стиг со свалки») վեպն է։ Սա մանկական վեպ է, որն առաջին անգամ լույս է տեսել 1962 թվականին և բազմիցս վերահրապարակվել։ Ստիգը քարանձավային երիտասարդ է, ով ինչ-որ հրաշքով 25 հազար տարի առաջ է տեղափոխվել և բնակություն է հաստատել լքված քարհանքում։ Ինչպես բոլոր մարդիկ քարի դարում, այնպես էլ նա համարյա խոսել չի կարողանում, ինչն ընդհանրապես չի խանգարում նրան ընկերություն անել իր հասակակցի՝ Բարնի անունով տղայի հետ։
  • Կոլֆերի սիրած երգը ամերիկյան R.E.M ռոք խմբի The Great Beyond-ն է։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Disney+ իրականացրել է Արտեմիս Ֆոուլ վեպերի շարքի էկրանավորումը, որը առաջին անգամ էկրան է բարձրացել 2020 թվականի հունիսի12-ին։ Ռեժիսոր՝ Քենեթ Բրանա[9][10][11]։ Դիսնեյը նկարահանում է լիամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով Motion Capture տեխնոլոգիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20160401152135/http://jeugdliteratuur.org/auteurs/eoin-colfer
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. ««Дисней» экранизирует приключения Артемиса Фаула»։ Информационная система ПАРАГРАФ։ Վերցված է 2020-08-19 
  5. «New Hitchhiker's author announced»։ 2008-09-16։ Վերցված է 2020-02-22 
  6. «"Hitchhiker's Guide" series to ride again»։ Reuters։ 2008-09-17։ Վերցված է 2020-02-22 
  7. Lawson Mark (2009-10-16)։ «And Another Thing . . . by Eoin Colfer»։ The Guardian։ 0261-3077։ Վերցված է 2020-02-22 
  8. «Eoin Colfer set for 2016 IRON MAN novel!» (անգլերեն)։ Artemis Fowl Confidential։ 2015-10-31։ Վերցված է 2020-02-22 
  9. «Artemis Fowl»։ Վերցված է 2020-08-19 
  10. «'Black Widow' Moves to November as Other MCU Films Shift Back to 2021, 2022»։ TheWrap (en-US)։ 2020-04-03։ Վերցված է 2020-08-19 
  11. Lenta.ru: Культура: Кино: «Дисней» экранизирует приключения Артемиса Фаула

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]