Three 6 Mafia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Three 6 Mafia
Խմբի անդամներ Ջուսի Ջեյը (առջևում) և DJ Փոլը (ետևում) 2004 թվականին
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
Գործունեություն1991-2011
ԼեյբլSony Music Entertainment, Hypnotize Minds, Columbia Records
Պարգևներ
Կայքthree6-mafia.com
Նախկին անդամներ
DJ Փոլ
Կուպստա Նիկա (մահացել է)
Ջուսի Ջեյ
Լորդ Ինֆեմս (մահացել է)
Քրանչի Բլեք
Գանգստա Բու
 Three 6 Mafia Վիքիպահեստում

Three 6 Mafia, ամերիկյան հիփ հոփ խումբ Մեմֆիսից, Թենեսի։ Խումբը հիմնադրվել է 1991 թվականին DJ Փոլի, Լորդ Ինֆեմսի, Ջուսի Ջեյի և Կուպստա Նիկայի կողմից, իսկ այնուհետև խմբին միացել են նաև Քրանչի Բլեքը և Գանգստա Բուն։ 2011 թվականից խումբը այլևս չի շարունակում իր գործնեությունը։

Խումբը իր դեբյուտային՝ «Mystic Stylez» կոչվող ստուդիական ալբոմը թողարկել է 1995 թվականին, իսկ ընդհանուր թողարկել է 9 ստուդիական ալբոմ։

2006 թվականին խումբը իր «It's Hard out Here for a Pimp» երգի համար ստացել է Օսկար մրցանակ «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։

Gangsta Boo-ին մահացած են գտել իր տանը 2023 թվականի հունվարի 1-ին, 43 տարեկանում։ Դիջեյ Փոլը հաստատել է նրա մահը Instagram-ի միջոցով։ Մահվան պատճառն անմիջապես չի նշվում։[1].

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mystic Stylez» (1995)
  • «Chapter 1: The End» (1996)
  • «Chapter 2: World Domination» (1997)
  • «When the Smoke Clears: Sixty 6, Sixty 1» (2000)
  • «Choices: The Album» (2001)
  • «Da Unbreakables» (2003)
  • «Choices II: The Setup» (2005)
  • «Most Known Unknown» (2005)
  • «Last 2 Walk» (2008)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]