Ջուսի Ջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ջուսի Ջեյ
Juicy J
Ջուսի Ջեյը 2014 թվականի հունիսին Տորոնտոյում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջորդան Մայքլ Հյուսթոն
Ծնվել է ապրիլի 5, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (40 տարեկան)
Մեմֆիս[1]
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կոմպոզիտոր
Գործունեություն 1991-ներկա
Լեյբլ Kemosabe Records, Columbia Records (ներկա)
Hypnotize Minds, North North Records, Select-O-Hits (նախկին)
Կապված Three 6 Mafia, Project Pat, Վիզ Խալիֆա, Ֆրայզեր Բոյ, Թու Չեյնս, Lil Wyte, La Chat

Ջորդան Մայքլ Հյուսթոն (անգլերեն՝ Jordan Michael Houston, ծնվ. 1975թ. ապրիլի 5, Թենեսի), ավելի հայտնի է որպես Ջուսի Ջեյ (Juicy J), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգահան։ Նախկինում հանդիսացել է 1991 թվականին ձևավորված Three 6 Mafia հիփ հոփ խմբի անդամ։ Մինչև այժմ նա իր սոլո կարիերայի ընթացքում թողարկել է 4 ստուդիական ալբոմ։

Կարիերա[խմբագրել]

1991-2009: Three 6 Mafia և սոլո կարիերայի սկիզբ[խմբագրել]

2004
2004
2009
2009

1991 թվականին Ջուսի Ջեյը DJ Փոլի և Լորդ Ինֆեմսի հետ հիմնադրում է Three 6 Mafia հիփ հոփ խումբը։ Որոշ ժամանակ հետո նրանց են միանում նաև ռեփերներ Կրանչի Բլեքը, Գանգստա Բուն և Քապստա Նիկան։ Խմբի ստեղծման տարում, Ջուսի Ջեյը DJ Փոլի հետ հիմնադրում է նաև Prophet Entertainment ձայնագրման ստուդիան։ 1994 թվականին նրանք թողնում են լեյբլը իրենց բիզնես գործընկեր Նիկ Սկարֆոին, և հետագայում հիմնադրում են Hypnotize Minds ձայնագրման ստուդիան։ 2002 թվականի հուլիսի 2-ին Ջուսի Ջեյը North North Records լեյբլի միջոցով թողարկում է իր «Chronicles of the Juice Man» կոչվող սոլո դեբյուտային ալբոմը։ 2006 թվականին DJ Փոլի և Ֆրայզեր Բոյի հետ, նա ստանում է Օսկար մրցանակ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում իրենց «It's Hard out Here for a Pimp» կատարման համար։ 2009 թվականի հունիսի 16-ին Hypnotize Minds և Select-O-Hits լեյբլների միջոցով Ջուսի Ջեյը թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը, որը կոչվում է «Hustle Till I Die»։[2]

2010-ներկա։ Taylor Gang, «Stay Trippy» և «The Hustle Continues»[խմբագրել]

2009-ից 2011 թվականը, նա կենտրոնանում է իր սոլո կարիերայի վրա և այս ընթացքում համագործակցում է ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ 2011-ի դեկտեմբերին Ջուսի Ջեյը հաստատում է այն լուրերը որ նա հանդիսանում է Վիզ Խալիֆայի Taylor Gang Records ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկը։[3] 2012-ի նա իր ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկի հետ հայտնվում է The Source ամսագրի մայիսյան համարի շապիկին։ 2012 թվականին Ջուսի Ջեյը թողարկում է իր «Bandz A Make Her Dance» երգը, որը իր «Stay Trippy» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլն է։ Երգը համագործակցությամբ նա կատարում է ամերիկացի ռեփերներ Լիլ Ուեյնի և Թու Չեյնսի հետ։ Billboard Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը։[4]

2012-ի սեպտեմբերին Ջուսի Ջեյը ստորագրում է պայմանագիր Columbia Records և Kemosabe Records լեյբլների հետ։[5][6] Նույն տարվա նոյեմբերին նա իր հարցազրույցներից մեկում հայտարարում է իր «Stay Trippy» անվանումը կրող թվով երրորդ ալբոմը թողարկվելու է 2013-ին։ 2013 թվականի հունվարի 25-ին նա թողարկում է իր «Show Out» երգը համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ, որպես իր «Stay Trippy» ալբոմի երկրորդ սինգլ։ Մարտի 30-ին նա հանդես է գալիս կատարումով Paid Dues հիփ հոփ փառատոնի ընթացքում։[7] Նույն տարվա հունիս ամսին թողարկվում է «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլը, որը կոչվում է «Bounce It»։ 2013 թվականի օգոստոսի 23-ին «Stay Trippy» ալբոմը թողարկվում է։ Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 64,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում։[8]

2013 թվականի սեպտեմբերին ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Mike Will Made It-ը թողարկում է իր «23» կոչվող երգը համագործակցությամբ Ջուսի Ջեյի, Մայլի Սայրուսի և Վիզ Խալիֆայի հետ։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին համագործակցությամբ Ջուսի Ջեյի հետ թողարկում է իր «Dark Horse» երգը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2014 թվականի հունվարի 7-ին Ջուսի Ջեյը հայտարարում է, որ պատրաստվում է թողարկել իր «Pure THC: The Hustle Continues» կոչվող չորորդ ստուդիական ալբոմը 2014-ի ընթացքում[9], սակայն թողարկումը հետաձգվում է 2015 թվականին։

2014 թվականի օգոստոսի 7-ին Ջուսի Ջեյը թողարկում է իր չորրորդ ալբոմի առաջին սինգլը՝ «Low» երգը, որը համագործակցություն է ամերիկացի ռեփերներ Նիքի Մինաժի, Լիլ Բիբիի և Յանգ Թագի հետ։[10]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2006 Oscar Լավագույն օրիգինալ երգ «It's Hard out Here for a Pimp»
(Որպես Three 6 Mafia խմբի անդամ)
Հաղթանակ
2013 BET Hip Hop Awards Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «We Still in This Bitch»
(B.o.B-ի և T.I.-ի հետ)
Առաջադրված
2014 Much Music Video Awards Տարվա միջազգային տեսահոլովակ - արտիստ «Dark Horse»
(Քեյթի Փերրիի հետ)
Առաջադրված
MTV Video Music Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված
MTV Europe Music Awards Լավագույն երգ Առաջադրված
Լավագույն տեսահոլովակ Հաղթանակ
American Music Awards Տարվա սինգլ Հաղթանակ
Los Premios 40 Principales Տարվա միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Capricho Awards Միջազգային հիթ Առաջադրված
2015 Grammy Awards Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում Առաջադրված
ADG Excellence in Production Design Award Կարճ ֆորմատ։ Վեբ սերիալ, տեսահոլովակ կամ գովազդ Առաջադրված
Myx Music Award Սիրված միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Kids' Choice Awards Տարվա սիրված երգ Առաջադրված
iHeartRadio Music Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Allmusic Ստուգված է հունիսի 14-ին 2015:
  2. Greg Watkins (2009-03-10)։ «Daily News - : Juicy J, DJ Paul Prep New Solo Albums, Tour»։ Allhiphop.com։ http://allhiphop.com/stories/news/archive/2009/03/10/20959545.aspx։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին։ 
  3. «Juicy J Talks About Lord Infamous, Taylor Gang and Dr. Luke, and Upcoming Projects»։ Complex։ 2014-01-31։ http://www.complex.com/music/2014/01/juicy-j-lord-infamous-taylor-gang-interview։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 22։ 
  4. «Juicy J Chart history»։ Billboard։ http://www.billboard.com/artist/305353/juicy+j/chart։ 
  5. Horowitz, Steven J. (2012-09-12)։ «Juicy J Signs To Columbia Records & Dr. Luke's Kemosabe Records | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.21114/title.juicy-j-signs-to-columbia-records-dr-lukes-kemosabe-records։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին։ 
  6. «Juicy J Signs With Dr. Luke’s Label Via Columbia Records»։ Rapfix.mtv.com։ 2012-09-12։ http://rapfix.mtv.com/2012/09/12/juicy-j-signs-dr-luke-columbia-records/։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին։ 
  7. «2013 Paid Dues Lineup Revealed»։ Complex։ 2013-01-24։ http://www.complex.com/music/2013/01/2013-paid-dues-lineup-revealed։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին։ 
  8. Tardio, Andres (2013-09-04)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013»։ HipHopDX։ http://www.hiphopdx.com/index/news/id.25319/title.hip-hop-album-sales-the-week-ending-9-1-2013։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին։ 
  9. Tardio, Andres (2014-01-07)։ «Juicy J Announces New Album In 2014 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ http://www.hiphopdx.com/index/news/id.26933/title.juicy-j-announces-new-album-in-2014։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 22։ 
  10. «Low (feat. Nicki Minaj, Lil Bibby & Young Thug) - Single Juicy J»։ Itunes.apple.com։ 2014-08-07։ https://itunes.apple.com/us/album/low-feat.-nicki-minaj-lil/id906820185?i=906820197։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11–ին։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]