«Lolly», ամերիկացի երաժշտական պրոդյուսեր և երգիչ Մեյջոր Ալիի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի և կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Island Def Jam լեյբլի կողմից։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։
Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Մեթ Ալոնսոնը։ Տեսահոլովակում Մեյջոր Ալին, Ջուսի Ջեյը և Ջասթին Բիբերը երգը կատարում են մի քանի պարողների հետ, ստուդիայում՝ գույնզգույն ֆոնի առաջ[1]։