Վիզ Խալիֆա, Ջուսի Ջեյ, Dr. Luke, Baby E, Crazy Mike, Cirkut, Danny Boy Styles, Nineteen85, ID Labs, J-Bo, Լեքս Լյուգեր, Mike Will Made It, Recollect, Ռիտց Ռեյնոլդս, SAP, Supa Dups, Թիմբալենդ, Young Chop
«Stay Trippy», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 23-ին Kemosabe Records և Columbia Records լեյբլների կողմից։ Սա Ջուսի Ջեյի առաջին սոլո ալբոմն է իր Three 6 Mafia խմբից հեռանալուց հետո և ամերիկացի ռեփեր Վիզ ԽալիֆայիTaylor Gang Records լեյբլին միանալուց հետո, ում հետ Ջուսի Ջեյը այս ալբոմում ունի նաև 3 զուգերգ։
Ալբոմի թողարկումից հետո, այն արժանացել է հիմնականում դրական կարծիքների և գնահատականների երաժշտական քննադատների կողմից։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ է մտել 4-րդ հորիզոնականով, և առաջին շաբաթում ունեցել է 64,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[1]։ Ալբոմի 4 սինգլներն են՝ «Bandz A Make Her Dance», «Show Out», «Bounce It» և «Talkin' Bout» երգերը։ Առաջին երեք սինգլները Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել են հորիզոնականներ։ Ջուսի Ջեյը ալբոմը գովազդելու համար նաև ունեցել է շրջագայություններ ASAP Ferg-ի հետ 2013 թվականի ապրիլի 20-ից մինչև նույն տարվա սեպտեմբերը[2]։