Վիզ Խալիֆա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Վիզ Խալիֆա | |
|---|---|
Վիզ Խալիֆան 2012 թվականին Տորոնտոյում | |
| Հիմնական տվյալներ | |
| Ի ծնե անուն | Քեմերոն Ջիբրիլ Թոմազ |
| Նաև հայտնի է որպես | Wiz Khalifa[1] |
| Ծնվել է | սեպտեմբերի 8, 1987 (38 տարեկան) Մայնոտ, Հյուսիսային Դակոտա, |
| Երկիր | Պիտսբուրգ, Փենսիլվանիա, |
| Ժանրեր | Հիփ հոփ |
| Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ-երգահան, դերասան |
| Գործունեություն | 2005-ներկա |
| Լեյբլ | Rostrum Records, Taylor Gang Records, Atlantic Records, Warner Bros. Records |
| Կրթություն | Taylor Allderdice High School? |
| Կապված | Ջուսի Ջեյ, Սնուփ Դոգ |
| Ամուսին | Էմբեր Ռոուզ |
| Պարգևներ | |
| Կայք | wizkhalifa.com |
| Ստորագրություն | |
Քեմերոն Ջիբրիլ Թոմազ (անգլերեն՝ Cameron Jibril Thomaz, սեպտեմբերի 8, 1987[2][1], Մայնոտ, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Վիզ Խալիֆա (Wiz Khalifa), ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան։ Իր «Show and Prove» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմը նա թողարկել է 2006 թվականի սեպտեմբերին, որը վաճառվում է 10,000 օրինակով։ Նրա հաջորդ՝ «Deal or No Deal» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվում է 2009 թվականի նոյեմբերին և առաջին շաբաթում ունենում է 5,900 օրինակի վաճառք։ «Deal or No Deal» ալբոմին հաջորդում է 2011 թվականի մարտին թողարկված «Rolling Papers» ալբոմը, որը իր թողարկման առաջին շաբաթում ունենում է ավելի քան 197,000 օրինակի վաճառք ԱՄՆ-ում։ Վիզի չորրորդ ալբոմը, որը կոչվում է «O.N.I.F.C.», լույս է տեսնում 2012 թվականի դեկտեմբերին։ Ալբոմը առաջին շաբաթում 148,000 օրինակի վաճառք է ապահովում և Billboard 200 ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Blacc Hollywood» կոչվող ալբոմը, որը նրա թվով հինգերորդ ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2014 թվականի օգոստոսին։ Այն իր թողարկման առաջին շաբաթում գրանցել է 90,000 օրինակի վաճառք և գլխավորել է Billboard 200-ը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական սոլո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ |
|---|---|
| «Show and Prove» |
|
| «Deal or No Deal» |
|
| «Rolling Papers» |
|
| «O.N.I.F.C.» |
|
| «Blacc Hollywood» |
|
| «Khalifa» |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիզ Խալիֆա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի երգիչ-երգահաններ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի հիփ հոփ երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ