Թայգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայգա
Ի ծնե անունանգլ.՝ Micheal Ray Stevenson[1]
Նաև հայտնի է որպեսTyga և T-Raww
Ծնվել էնոյեմբերի 19, 1989(1989-11-19) (34 տարեկան)
Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, փոփ-ռեփ, Ուեսթ քոսթ հիփ-հոփ, փոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլYoung Money Entertainment, Crush Management, Def Jam Recordings, GOOD Music, Cash Money Records, Last Kings Records?, Էմփայը դիսթրիբյուշն և Columbia Records[2]
ԿրթությունGardena High School?
ԱնդամակցությունYoung Money?
ԱմուսինJordan Craig?
Կայքtygamusic.com
 Tyga Վիքիպահեստում

Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոն (անգլ.՝ Michael Ray Nguyen-Stevenson, նոյեմբերի 19, 1989(1989-11-19), Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Թայգա (Tyga [Thank You God Always]), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել 2008 թվականին իր «Coconut Juice» դեբյուտային սինգլի թողարկումից հետո, որին հաջորդում է նրա դեբյուտային «No Introduction» ստուդիական ալբոմի թողարկումը նույն տարվա հունիսին։ 2012 թվականի փետրվարին նա թողարկում է իր «Careless World: Rise of the Last King» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը, որին հաջորդում է նրա «Hotel California» երրորդ ալբոմը 2013 թվականի ապրիլին։ Իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The Gold Album: 18th Dynasty», թողարկվել է 2015 թվականի հունիսին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Կոմպտոն քաղաքում, 1989 թվականի նոյեմբերի 19-ին։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2010: «No Introduction» և առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայգան 2008 թվականի մայիսին

Մինչև իր դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումը, Թայգան արդեն որոշակի հայտնիություն էր ձեռք բերել իր միքսթեյպ թողարկումների շնորհիվ։ 2008 թվականի հունիսի 10-ին նա թողարկում է իր «No Introduction» դեբյուտային ստուդիական ալբոմը[3]։ Ալբոմի «Diamond Life» երգը, հետագայում հնչել է Need for Speed: Undercover և Madden NFL 2009 համակարգչային խաղերում, ինչպես նաև «Կռիվ» (2009) ֆիլմում։ Թայգան ավելի մեծ ճանաչավածություն ձեռք բերեց 2010 թվականին, երբ ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը իր «Deuces» երգի համար համագործակցեց նրա և երգիչ Քևին Մակքոլի հետ։ Երգը Բիլբորդի Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ հաջորդ տարի այն նաև առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ համագործակցություն» անվանակարգում[4]։

2011-2012: «Careless World: Rise of the Last King»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ընթացքում Թայգան ավելի շատ կենտրոնանում է իր «Careless World: Rise of the Last King» երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2011 թվականի մայիսի 17-ին թողարկվում է ալբոմի առաջին սինգլը՝ «Far Away» երգը[5], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը։ «Still Got It» երգը, որը ալբոմի երկրորդ սինգլն է[6], թողարկվում է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին և Billboard Hot 100-ում զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Նույն տարվա դեկտեմբերի 6-ին թողարկվում է ալբոմի երրորդ՝ «Rack City» սինգլը[7], որը նախկինում նաև ընդգրկվել էր Թայգայի «Well Done 2» միքսթեյպում, սակայն որոշակի կոմերցիոն հաջողություններ գրանցելուց հետո նաև ընդգրկվում է նրա երկրորդ ստուդիական ալբոմի երգացանկում։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում է մտնում 91-րդ հորիզոնականով, սակայն որոշ ժամանակ անց բարձրանում է 7-րդ հորիզոնական։ 2012 թվականի հունվարի 13-ին թողարկվում է ալբոմի չորրորդ սինգլը՝ «Faded» երգը[8], որը Billboard Hot 100-ում 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

2012 թվականի փետրվարի 21-ին «Careless World: Rise of the Last King» ալբոմը պաշտոնապես թողարկվում է։ Այն առաջին շաբաթում 61,000 օրինակի վաճառք է ունենում Միացյալ Նահանգներում և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով[9][10][11]։ Նույն տարվա հունիսի 23-ին թողարկվում է նաև ալբոմի հինգերորդ՝ «Make It Nasty» սինգլը[12]։

2012-2013: «Hotel California»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայգան ռեփեր The Game-ի հետ ելույթ ունենալիս (դեկտեմբեր, 2013)

2012 թվականի օգոստոսին Թայգան հայտարարում է, որ իր երրորդ ստուդիական ալբոմը կոչվելու է «Hotel California»[13][14]: 2013 թվականի հունվարի 15-ին թողարկվում է ալբոմի առաջին սինգլը՝ «Dope» երգը[15], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը։ Ալբոմի երկրորդ՝ «For the Road» սինգլը, թողարկվում է 2013 թվականի ապրիլի 4-ին[16]։ Մի քանի օր անց՝ ապրիլի 9-ին, «Hotel California» ալբոմը թողարկվում է։ Առաջին շաբաթում ալբոմը ունենում է 54,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգերում և Billboard 200 է մտնում 7-րդ հորիզոնականով[17]։ Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց՝ օգոստոսի 27-ին, թողարկվում է ալբոմի երրորդ սինգլը՝ «Show You» երգը[18]։

2013-ներկա։ «The Gold Album: 18th Dynasty»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 21-ին Թայգան թողարկում է իր «Wait for a Minute» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Ջասթին Բիբերը[19]։ 2014 թվականի ապրիլի 9-ին թողարկվում է «Hookah» երգը համագործակցությամբ ռեփեր Յանգ Թագի հետ[20]։ 2015 թվականի հունիսի 23-ին Թայգան թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «The Gold Album: 18th Dynasty» անվանումը։ Այդ ալբոմը ունենալով վաճառաքի շատ ցածր վարկանիշ (ընդամենը 2,200 օրինակի վաճառք առաջին շաբաթում), անգամ որևէ հորիզոնական չի զբաղեցնում Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերին Թայգան Մայամիում ծանոթացել է մոդել/մերկապարուհի Բլեք Չայնայի հետ[22][23], ով հետագայում նկարահանվում է Թայգայի «Rack City» տեսահոլովակի գլխավոր հերոսուհու կերպարում[24]։ 2012 թվականի մարտին նրանք միասին նկարահանվում են Urban Ink ամսագրի շապիկի համար[25], իսկ նույն ամսում տարածվում են լուրեր, որ Բլեք Չայնան սպասում է Թայգայի երեխային[26]։ Մի քանի ամիս անց՝ հուլիսին, ադ լուրերը հաստատվում են լուսանկարիչների կողմից[24]։ Նրանց որդին՝ Քինգ Կաիրո Սթիվենսոնը, ծնվում է հոկտեմբերի 16-ին, 2012 թվականին[27]։ Նույն տարվա դեկտեմբերին Բլեք Չայնան ինքն է հաստատում իր և Թայգայի միության մասին[28]։ 2014 թվականի օգոստոսին հայտնի է դառնում, որ զույգը բաժանվել է[29]։ 2015 թվականին նա սկսեց հանդիպել ամերիկացի հեռուստատեսային դեմք Քայլի Ջենների հետ[30]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

Համատեղ ալբոմներ

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2011 Grammy Awards Լավագույն ռեփ համագործակցություն «Deuces»
(Քրիս Բրաունի և Քևին Մակքոլի հետ)
Առաջադրված
BET Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված
2012 BET Awards Լավագույն համագործակցություն «The Motto»
(Դրեյքի և Լիլ Ուեյնի հետ)
Առաջադրված
Կոկա Կոլայի հեռուստադիտողների ընտրություն Առաջադրված
BET Hip Hop Awards Ռիզի կատարյալ կոմբո մրցանակ Առաջադրված
Լավագույն ակումբային երգ Առաջադրված
MuchMusic Video Awards MuchVIBE տարվա հիփ հոփ տեսահոլովակ Հաղթանակ
MTV Europe Music Awards Ամերիկացի արտիստ, ով համաշխարհային դառնալուն մոտ է - Առաջադրված
American Music Awards Սիրելի ռեփ/հիփ հոփ արտիստ Առաջադրված
2014 MTV Video Music Awards Լավագույն համագործակցություն «Loyal»
(Քրիս Բրաունի և Լիլ Ուեյնի հետ)
Առաջադրված
Soul Train Awards Տարվա լավագույն հիփ հոփ երգ Հաղթանակ
Տարվա լավագույն երգ Առաջադրված
Լավագույն պարային կատարում Հաղթանակ
Լավագույն համագործակցություն Հաղթանակ
2015 iHeartRadio Music Awards Տարվա լավագույն հիփ հոփ/R&B երգ Առաջադրված
Billboard Music Awards Լավագույն R&B երգ Առաջադրված
BET Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված
Տարվա տեսահոլովակ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.californiabirthindex.org/birth/micheal_ray_stevenson_born_1989_19549775
  2. Tyga Signs Multi-Million Dollar Deal With Columbia RecordsNYC: 2002. — ISSN 1538-6848
  3. (April 7, 2008). Tyga: No Introduction Album Cover Art Արխիվացված 2008-04-09 Wayback Machine ProHipHop. Accessed May 9, 2008.
  4. «53rd Annual Grammy Awards nominees list». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «iTunes - Music - Far Away (feat. Chris Richardson) - Single by Tyga». Itunes.apple.com. 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  6. «Still Got It (feat. Drake) - Single». iTunes. 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
  7. «iTunes - Music - Rack City - Single by Tyga». Itunes.apple.com. 2011 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  8. «iTunes - Music - Faded (feat. Lil Wayne) - Single by Tyga». Itunes.apple.com. 2012 թ․ հունվարի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  9. «Hip Hop Album Sales: The Week Ending 2/26/2012». Hip Hop DX. Hip Hop DX. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  10. Langhorne, Cyrus (2012 թ․ փետրվարի 29). «Whitney Houston Still Dominates, Tyga Roars at No. 4, Chiddy Bang Land in Top 10». Sohh.Com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  11. Jacobs, Allen (2012 թ․ ապրիլի 25). «Hip Hop Album Sales: The Week Ending 4/22/2012 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX.
  12. «Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Tyga Announces Upcoming "Hotel California" Album». Complex. 2012 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  14. Posted by: koryplease Tags: Hotel California, Tyga (2012 թ․ օգոստոսի 20). «Tyga Announces New Album "Hotel California" At Rock The Bells». KarenCivil.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  15. «iTunes - Music - Dope (feat. Rick Ross) - Single by Tyga». Itunes.apple.com. 2013 թ․ հունվարի 15. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Tyga ft. Chris Brown "F*ck For The Road" - XXL». Xxlmag.com. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  17. Paine, Jake (2013 թ․ ապրիլի 24). «Hip Hop Album Sales: The Week Ending 4/21/2013». HipHop DX. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  18. «Top 40 Rhythmic Future Releases | R&B Song and Hip-Hop Music Release Dates |». Allaccess.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  19. «iTunes - Music - Wait For a Minute - Single by Tyga & Justin Bieber». Itunes.apple.com. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  20. «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga». Itunes.apple.com. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  21. Tharpe, Frazier. «Here's How Many Copies Tyga's 'The Gold Album' Sold Since It Hit iTunes on Friday». Complex. Complex Media.
  22. Langhorne, Cyrus (2013 թ․ ապրիլի 16). «Tyga Wants Three-Way W/ Nicki Minaj & Blac Chyna: "At The End Of The Day, I'm A Rapper" [Video». Sohh.Com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  23. India, Lindsey (2012 թ․ մարտի 13). «Tyga And Blac Chyna Still Together!». Global Grind. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  24. 24,0 24,1 «Tyga And 'Rack City' Star Blac Chyna Expecting First Child». Rapfix.mtv.com. 2012 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  25. «Tatted Up Love: Tyga And Blac Chyna Featured In Urban Ink Magazine». Necole Bitchie.com. 2012 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  26. Popular right now:     (2012 թ․ մարտի 9). «Tyga To Become Father After Stripper Girlfriend Falls Pregnant?». TaleTela. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  27. Bobb, Maurice (2012 թ․ հոկտեմբերի 16). «Tyga Welcomes His First Baby - Music, Celebrity, Artist News». MTV.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  28. Popular right now:     (2012 թ․ ապրիլի 11). «Tyga's Girlfriend Blac Chyna Tattoos His Name On Body». TaleTela. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  29. Tyga Breaks Up With Blac Chyna
  30. Kylie Jenner Stars in Tyga's "Stimulated" Music Video, Couple Puts Their Romance (and PDA) on Display

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]