Յանգ Թագ
Յանգ Թագ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Young Thug |
Ի ծնե անուն | Ջեֆրի Վիլյամս |
Նաև հայտնի է որպես | Young Thug |
Ծնվել է | օգոստոսի 16, 1991[1] (32 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ | 300 Entertainment, 1017 Brick Squad Records, Asylum Records, Atlantic Records |
Կրթություն | Հարավային Ատլանտայի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց |
Կապված | Գուչի Մեն, Վակա Ֆլոկա Ֆլեյմ, Rich Homie Quan, T.I., Թրևիս Սքոթ |
Կայք | yslthug.com |
![]() |
Ջեֆրի Վիլյամս (անգլ.՝ Jeffrey Williams, օգոստոսի 16, 1991[1], Sylvan Hills, Ատլանտա և Ատլանտա[2]), ավելի հայտնի է որպես Յանգ Թագ (Young Thug), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ որոշակի հայտնիություն է ձեռք բերել 2013 թվականին թողարկված իր «1017 Thug» միքսթեյպի շնորհիվ։ 2014 թվականին ձեռք բերել համաշխարհային հայտնիություն, իր մասնակցությունն ունենալով այնպիսի հիթային երգերում, ինչպիսիք են՝ Թայգայի «Hookah»[3], T.I.-ի «About the Money»[4] և Rich Gang-ի «Lifestyle»[5] երգում։ Բայցի այդ, բազմաթիվ անգամներ համագործակցել է ամերիկացի ռեփերներ Վակա Ֆլոկա Ֆլեյմի և Rich Homie Quan-ի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2012 թվականների ընթացքում «I Came From Nothing» միքսթեյպի առաջին, երկրորդ և երրորդ մասերը թողարկելուց հետո, 2013 թվականին Յանգ Թագը ստորագրում է պայմանագիր ռեփեր Գուչի Մենի 1017 Brick Squad Records ձայնագրման լեյբլի հետ և դառնում է անդամ։ Այնուհետև այդ լեյբլի օգնությամբ նա թողարկում է իր «1017 Thug» անվանումը կրող միքսթեյպը, որը արժանանում է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ Միքսթեյպը ընդգրկվում է Pitchfork Media-ի «Տարվա ալբոմներ․ Պատվավոր հիշատակություն»[6], Complex ամսագրի «2013-ի լավագույն 50 ալբոմներ»[7], Rolling Stone ամսագրի «2013-ի լավագույն 10 միքսթեյպներ»[8], The Guardian-ի «2013-ի հինգ լավագույն միքսթեյպներ»[9] ցանկերում, իսկ բրիտանական FACT ամսագիրը այն համարում է 2013 թվականի լավագույն միքսթեյպը[10]։ Երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների է արժանանում նաև միքսթեյպի «Picacho» երգը, որը ընդգրկվում է Pitchfork Media-ի[11] և Rolling Stone-ի[12] 2013 թվականի ընթացքում թողարկված 100 և Spin[13] ամսագրի 50 լավագույն երգերի ցանկում։ 2013 թվականի հուլիսին Complex ամսագիրը Յանգ Թագին նաև ընդգրկեց իր 25 նոր ռեփերների ցանկում[14]։
Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանգ Թագը հայտնի է իր էքսցենտրիկ[15] և տարբեր ձայներով երգելու կարողությամբ[10]։ XXL ամսագիրը նրա կատարողական ոճը անվանել է «տարօրինակ ռեփ»[16], իսկ Pitchfork Media կայքը այն նշել է որպես «աննախադեպ տարբերվող»[17]։ The Fader ամսագիրը Յանգ Թագի երաժշտական ոճը նկարագրելիս գրում է, որ նա իր բոլոր երգերում սովորաբար բղավում և նվնվում է[18], իսկ Billboard ամսագիրը գրել է, որ ոչ ոք չի կարող որևէ բան հասկանալ երբ նա երգում կամ ռեփ է կարդում[19]։ Իր երգերի մեծ մասում Յանգ Թագը սովորաբար օգտագործում է Auto-Tune[20]:
Ոգեշնչող կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր հարցազրույցներում Յանգ Թագը նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող և իր երաժշտության վրա ամենամեծ ազդեցությունը թողած կատարողն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը[21]։ Complex ամսագրի հետ հարցազրույցում նա նշում է․ «Ես ուզում եմ ձայնագրման ստուդիայում լինել Ուեյնի հետ ավելի շատ, քան որևէ մեկի այս աշխարհում։»[21]
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | BET Hip Hop Awards | Ով պայթեցրել է | Յանգ Թագ | Առաջադրված |
Ստիպում է քեզ նայել (Լավագույն հիփ հոփ ոճ) | Առաջադրված | |||
Լավագույն ակումբային երգ | «Stoner» | Առաջադրված | ||
2015 | BET Awards | Հեռուստադիտողների ընտրություն | «Throw Sum Mo» (Rae Sremmurd-ի և Նիքի Մինաժի հետ) |
Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2014-04-09։ Վերցված է 2014 թ․ հունիսի 22
- ↑ «About the Money (feat. Young Thug) – Single by T.I.»։ iTunes Store։ Apple։ Վերցված է հունիսի 5, 2014
- ↑ «iTunes - Music - Lifestyle (feat. Young Thug & Rich Homie Quan) - Single by Rich Gang»։ iTunes (US)։ Apple։ հունիսի 5, 2014։ Վերցված է հոկտեմբերի 24, 2014
- ↑ «Albums of the Year: Honorable Mention»։ Pitchfork Media։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «The 50 Best Albums of 2013»։ Complex։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «10 Best Mixtapes of 2013: Young Thug, '1017 Thug'»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «The five best mixtapes of 2013»։ The Guardian։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ 10,0 10,1 «The 20 best mixtapes of 2013»։ FACT Magazine։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «100 Best Songs of 2013: Young Thug, Picachu»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-08-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «The Top 100 Tracks of 2013»։ Pitchfork։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «Young Thug – "Picacho" - SPIN's 50 Best Songs of 2013»։ Spin։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «25 New Rappers to Watch Out For»։ Complex։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «The 10 Best Hook Artists in the Game Right Now»։ Complex։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1
- ↑ «Young Thug Releases New Mixtape "1017 Thug"»։ XXL։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «Young Thug I Came From Nothing 3»։ Pitchfork Media։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «GEN F: Young Thug»։ The Fader։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- ↑ «The 10 Best Rap Songs of 2014»։ Billboard։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26–ին
- ↑ «Why Kanye West, Drake, and Everyone Else Are Talking About Young Thug»։ Complex։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1
- ↑ 21,0 21,1 «Lil Wayne's Influence On Young Thug»։ Complex։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10
|
|
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ատլանտա քաղաքում ծնվածներ
- 1992 ծնունդներ
- Օգոստոսի 9 ծնունդներ
- Ամերիկացի ռեփերներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի հիփ հոփ երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Բեմական կեղծանուններ