Մետրո Բումին
Մետրո Բումին | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Leland Tyler Wayne |
Նաև հայտնի է որպես | Metro Boomin |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1993 (29 տարեկան) Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | երաժշտական պրոդյուսեր, գործարար, կոմպոզիտոր, երաժիշտ, դիջեյ, ռեփեր և երգերի հեղինակ |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Republic Records |
Կրթություն | Մորհաուս քոլեջ և Parkway North High School? |
Կայք | boominatiworldwide.com |
Լելանդ Թայլեր Ուեյն (անգլ.՝ Leland Tyler Wayne, սեպտեմբերի 16, 1993, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ, որը առավել հայտնի է Մետրո Բումին (անգլ.՝ Metro Boomin) բեմական անվամբ։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լելանդ Թայլեր Ուեյնը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Սովորել է Փարկուեյ Նորթ դպրոցում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից ամենաավագն է[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրո Բումինն 13 տարեկանից սկսել է բիթեր ստեղծել և դրանք տեղադրել համացանցում[1]։ Նա շատ հաճախ գնում էր Ատլանտա՝ համագործացկելու տարբեր արտիստների հետ, որոնց հետ ծանոթացել էր օնլայն։ Նա սկզբում համագործակցում էր Bricksquad լեյբլի ռեփեր Թեյ Դոնի հետ, իսկ այնուհետև նաև այդ լեյբլի ռեփերներ Գուչի Մենի և OJ Da Juiceman-ի հետ[1]։ Դպրոցն ավարտելուց հետո, նա վերջնական տեղափոխվել է Ատլանտա[2]։
Մետրո Բումինն հետագայում ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց ռեփեր Future-ի հետ իր համագործակցությունների շնորհիվ[1]։ Նա ստեղծել է բիթեր այնպիսի հիթային երգերի համար, որոնցից են՝ «Tuesday» (iLoveMakonnen), «Jumpman» (Դրեյք և Future), «Bad and Boujee» (Migos), «Bounce Back» (Բիգ Շոն), «Congratulations» (Փոստ Մալոն), «Tunnel Vision» (Կոդակ Բլեք), «Mask Off» (Future) և այլն[3]։ Նա տարբեր մրցանակաբաշխություններում բազմիցս ստացել է «Տարվա լավագույն պրոդյուսեր» մրցանակը[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «How Metro Boomin Became The Most Trusted Guy In Rap»։ The Fader։ Ապրիլի 12, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2017
- ↑ «11 Atlanta Producers Who Are Killing it Right Now»։ Pigeons & Planes։ Ապրիլի 21, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2017
- ↑ «Super Producer Metro Boomin Might Be The Next Big Star In Hip-Hop (As A Frontman This Time)»։ Forbes։ Հունիսի 29, 2017։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2017
- ↑ «Here Are All The Winners From The 2016 BET Hip Hop Awards»։ The Fader։ Հոկտեմբերի 5, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2017
- ↑ «Patti LaBelle Saluted as Icon at BMI R&B/Hip-Hop Awards»։ Billboard։ Սեպտեմբերի 1, 2017։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|