«Impossible», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգը։ Այն ընդգրկվել է նրա դեբյուտային «Rodeo» ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերին[1]։ Երգը գրվել է Թրևիս Սքոթի, Ալեն Ռիտերի և Մայք Դինի կողմից։
2015 թվականի օգոստոսի 26-ին հրապարակվեց «Rodeo» ալբոմի երգացանկը, որի 10-րդ ստեղծագործությունը կոչվում է «Impossible»[2]։ «Rodeo» ալբոմը վաճառքի դուրս եկավ նույն տարվա սեպտեմբերի 4-ին[1]։
«Empty Lighthouse» կայքի լրագրող Նևին գրել է, որ «Impossible» և «Antidote» երգերը ալբոմի այն գործերն են, որոնցում Թրևիսը «շողում է» ինքնուրույն՝ առանց որևէ այլ հյուր կատարողի մասնակցության[3]։ «Complex» ամսագրի լրագրող Ֆրեյզիեր Թարպը «Impossible»-ը համարել է ալբոմի լավագույն «պահերից» մեկը[4]։ «XXL» ամսագրի լրագրող Ռոջեր Քրասթսը գրել է, որ «Impossible» և «I Can Tell» երգերում Թրևիսը ցույց է տալիս որակյալ երգեր ստեղծելու իր կարողությունը[5]։