Քեյթլին Ջեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյթլին Ջեններ
Caitlyn Jenner.jpeg
Անձնական տեղեկություն
Սեռ`transgender female?[1]
Ամբողջական անուն`անգլ.՝ William Bruce Jenner
Բնօրինակ անուն`անգլ.՝ Caitlyn Jenner
Մասնագիտացում`կինոպրոդյուսեր, դերասան, sports commentator, թեթևատլետ, ավտոարշավորդ, մոդել, գործարար, հեռուստատեսային դերասան և մոտիվացիոն խոսնակ
Երկիր`Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`28․10.1949 (68 տարեկան)
Ծննդավայր`Մաունտ֊Կիսկո, Ուեստչեստեր,Նյու Յորք, ԱՄՆ
Հասակ`188 սմ

Քեյթլին Ջեններ (անգլ.՝ Caitlyn Jenner, Ուիլյամ Բրյուս Ջեններ անգլ.՝ William Bruce Jenner, ծնվել է 28 հոկտեմբերի 1949 թվական, ԱՄՆ, Նյու Յորք նահանգի Մաունտ Կիսկո քաղաքում) - ամերիկյան հեռուստաաստղ, թեթև ատլետիկայի հայտնի օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև ԱՄՆ ազգային հերոս (1976)[2]։ Նա տրանսգենդերային կին է։

Տղամարդու կարգավիճակով, Ջենները հայտնիություն է ձեռք բերել, որպես տեսնամարտիկ՝ 1976 թվականին Մոնրեալի Օլիմպիական խաղերին նվաճելով ոսկե մեդալ, որտեղ էլ գրանցել է աշխարհի ռեկորդ, որը պահպանվել է մինչև 1980 թվականը։ Ավելի ուշ նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստածրագրերում։ Դեռևս պատանեկության տարիներին Ջենները գտնվում էր գենդերային դիսֆորիայի մեջ, վերջինս սկսում է հորմոնների փոխարինման թերապիա, որը դադարեցնում է Քրիս Ջենների (Հոուտոն, վաղ Քարդաշյան) հետ ամուսնանալուց հետո։ Նրանց ամուսնությունը տևեց 23 տարի։ 2007 թվականին ամուսիններն իրենց զավակների հետ միասին մասնակցում են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի֊շոուին։ Կնոջ հետ ամուսնալուծվելուց հետո, 2015 թվականին Քրիսը հարցազրույցներից մեկում հայտարարում է իր տրանսգենդերային կին լինելու մասին[3]։ 2015 թվականի հունիսին, Ջենները հայտարարեց իր նոր անվան մասին՝ Քեյթլին, նշելով, որ այսուհետ հանդես է գալու, որպես իգական սեռի ներկայացուցիչ։ Մի շարք լրատվական աղբյուրների հավաստմամբ, Քեյթլին Ջեններն աշխարհի ամենահայտնի տրանսգենդերային մարդն է։ Նա Թվիթերյան իր էջում գրառում է կատարել @Caitlyn_Jenner․ «Ես այնքան երջանիկ եմ, որ երկար պայքարից հետո, ապրում եմ իմ իսկական «Ես»֊ի հետ»[4]։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին Ջենները զբաղվում էր ամերիկյան ֆուտբոլով, բայց ծնկի վնասվածքի պատճառով ստիպված էր տեղափոխվել տասնամարտ[2]։ Գրեյսլենդի համալսարանում Ջեննների թեթև ատլետիկայի մարզիչը՝ Լ․ Դ․ Ուելդոնը, առաջինն էր, ով նկատեց վերջինիս սպորտային պոտենցիալը և խորհուրդ տվեց ավելի լուրջ զբաղվել տասնամարտով[5]։ Ջեններն առաջին անգամ, որպես տասնամարտիկ հանդես է եկել 1970 թվականին Դե֊Մոյնեյում կայացած մրցույթի ժամանակ, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը[6]։ 1972 թվականին Մյունխենում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ, Ջենները գրավում է 10֊րդ տեղը տասնամարտում և 2֊րդ հորիզոնականն՝ իր հայրենակից Ջեֆ Բենետից հետո, ոչ եվրոպացի տղամարդկանց շրջանում։ Համալսարանն ավարտելուց հետո, Ջեններն աշխատատանքի է անցնում ապահովագրական ընկերությունում, որտեղ աշխատում էր գիշերները, իսկ մարզվում՝ ցերեկները[7]։ Այն տարիներին, երբ դեռևս օլիմպիական մարզիկները չէին կարող պրոֆեսիոնալ կոչվել, մարզվելու այդպիսի ռեժիմն աննախանդեպ էր։ 1974 թվականին Ջենները հաղթում է տասնամարտի տղամարդկանց ազգային առաջնությունում և հայտնվում «Թռեք էնդ ֆիլդ նյուս» ամսագրի օգոստոսյան համարի շապիկին, որը նվիրված էր թեթև ատլետիկային[8][9]։ 1975 թվականին Ջենները ևս մի հաղթանակ է արձանագրում Ֆրանսիայում կայացած ազգային առաջնությունում[10]։

1975 թվականի օգոստոսին Յուջինում (նահանգ Օրեգոն) նա ռեկորդ է սահմանում տասնամարտի տղամարդկանց շրջանում (8524 միավոր), հետևում թողելով սովետական թեթև ատլետիկայի մարզիչ՝ Նիկոլայ Ավիլովի ռեկորդը, որը վերջինս սահամանել էր Մյունխենում։ 1976 թվականի հունիսին, նույն Յուջինում Ջենները վերահաստատում է սեփական ռեկորդը (8538 միավոր)[11]։ Համաձայն միավորներ հաշվելու նոր կանոններին, Ջենների՝ Յուջինում սահամանած ռեկորդը , զիջում է Ավիլովի՝ Մյունխենում սահմանած ռեկորդին։ Մեկ ամիս անց Մոնրեալում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ընթացքում, նա վստահաբար վաստակում է ոսկե մեդալ տղամարդկանց շրջանում, այս անգամ նույնպես սահամնելով հերթական նոր ռեկորդ (8618 միավոր), ավելի քան 200 միավորով առաջ ացնելով արծաթե մրցանակակիրից։ Ջենների այդ ձեռքբերումն ավելին էր, քան Ավիլովի գրանցած արդյունքը՝ նոր կանոններով։

Օլիմպիական խաղերի ժամանակ, Մոնրեալում, Ջենները հանդիսատեսի ձեռքից վերցնում է ամերկյան դրոշը և իր հետ շրջում պատվո շրջանի ժամանակ։ Այդպիսով, նա սկիզբ է դնում նոր ավանդույթին, որն առայսօր տարածված է մարզիկների շրջանում[12][13]։ Օլիմպիական խաղերում տարած հաղթանակի շնորհիվ Ջենները դարձավ ԱՄՆ֊ի ազգային հերոս, 1976 թվականին ստանալով Ջեյմս Սալիվանի մրցանակը, որպես լավագույն սիրողական մարզիկ տղամարդը ԱՄՆ֊ում և տարվա մարզիկ կոչումը, ըստ «Ասսոշեյթեդ պրես» գործակալության[2]։

Ջենների սահմանած աշխարհի ռեկորդը խլեց բրիտանացի Դեյլի Թոմպսոնը 1980 թվականի մայիսին։ ԱՄՆ֊ի ռեկորդին, Ջենները պահել է մինչև 1991 թվականը, մինչ այն պահը, երբ Դեն Օ Բռայանը նոր ռեկորդ սահմանեց։

Կարիերա. կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Ջենները նկարահանվում է «Երգը հնարավոր չէ կանգնեցնել» ֆիլմում: Իր մարմնավորած կերպարի համար, Ջեններն անվանակարգվում է «Ոսկե ազնվամորի» մրցանակին՝ վատագույն տղամարդու դերի համար: Ջենները մրցանակը չստացավ (վատագույն էր ճանաչվել Նիլ Դեյմոնդը՝ «Ջազի երգիչ» ֆիլմի համար), բայց այնուամենայնիվ՝ «Երգը հնարավոր չէ կանգնեցնել» ֆիլմը՝ վատագույն ֆիլմ անվանակարգում հաղթեց։ Հեռուստատեսային կարիերան ընթանում էր ավելի հաջող: Ջենները նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմերում, ինչպես նաև՝ CHiPs և Learn To Read հեռուստասերիալներում: Վերջինս մասնակցել է նաև մի շարք հեռուստախաղերում և ռեալիթի-շոուներում: 2007 թվականից սկսած, Ջենները կնոջ՝ Քրիսի հետ մասնակցում է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի նկարահանումներին: Շոուում Ջեններից ու Քրիսից բացի, նկարահանվել են նաև Ջենների հոգեզավակները՝ Քորթնին, Քիմը, Քլոյին և Ռոբը, ինչպես նաև հարազատ երեխաները՝ Քայլին և Քենդալը: Հաղորդման 2-րդ եթերաշրջանը մոտ 1,6 միլլիոն հեռուստադիտող ունեցավ[14]: 2015 թվականի հոկտեմբերին «Glamour» ամսագիրը Ջեններին ճանաչեց տարվա կանանցից մեկը[15]:

Տրանսգենդերայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի վերջին, 65-ամյա Ջենները հարցազրույց է տվել, որի ժամանակ էլ քամինգ–աութ արեց, որպես տրանսգենդերային կին[16]։ Այդ ժամանակահատվածում Ջենները դեռ կրում էր Բրյուս անունը և պատկանում էր արական սեռին։ Վերջինս պատմել է, որ պատանեկության տարիներից նա տառապել է տրանսգեդերային անհավասարությամբ և երկար տարիներ կանացի շորեր էր հագնում, այնուհետև 1980-ականններին սկսում է հորմոնային փոխարինող թերապիա, որոշ ժամանակ անց դադարեցնում է, երբ արդեն հանդիպում է ապագա կնոջը՝ Քրիսին[17][18]։ 2015 թվականի հունիսին Ջենները հրապարակայնորեն հայտարարեց, որ այլևս նա կկրի Քեյթլին անունը և կդասվի իգական սեռին[3]։ Նրա տրանսգենդերային փոփոխությունների հիման վրա նկարահանվել է 8 սերիանոց փաստավավերագրական ֆիլմ՝ «Ես Քեյթն եմ» (I Am Cait) անվանումով, որը ցուցադրվում էր E! հեռուստաալիքով։ Կինոքննադատների կողմից ֆիլմը դրական արձագանքներ է ստացել և ներկայացվել է «Stunning and Brave»֊ի սերիայում։ Սեռի փոփոխման շրջանակում, Քեյթլինը մի շարք կոսմետոլոգիական և վիրաբուժական պրոցեդուրաներ է անցել ու չի հերքում նաև վիրաբուժական սեռի շտկում անելու փաստը։ Ջենները կարծում է, որ կյանքը՝ կանացի մարմնում, դա առաջին հերթին ինքնազգացողության հարց է, ինչպես նաև ապրելու ոճ[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթլինը քրիստոնյա է, հավատարիմ է պահպանողական քաղաքական տեսակետներին և սատարում է ԱՄՆ֊ի Հանրապետական կուսակցությանը[20][21]։ Ջենները, դեռևս լինելով արական սեռի ներկայացուցիչ, ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին կինը՝ Քրիսթի Սքոթն էր (1972֊1981 թվականներին[22][23][24], ամուսնության ընթացքում ծնվել է որդին՝ Բյորտը և դուստրը՝ Կասանդրան։ Ամուսնալուծությունից անմիջապես հետո, Քրիսթի Ջեններն ամուսնանում է 30-ամյա դերասանուհի՝ Լինդա Թոմփսոնի հետ, ով անցյալում Էլվիս Փրեսլիի ընկերուհին է եղել[25][26][27]։ Զույգը ամուսնության ընթացքում ունեցել է երկու որդի՝ Բրենդոնին և Բորդին։ Ջենները և Թոմփսոնը ամուսնալուծվել են 1980-ականների սկզբին։ Ջենների 3-րդ կինը դարձավ՝ Քրիս Քարդաշյանը, 1991 թվականի օգոստոսին[28][29]։ 1995 և 1997 թվականներին զույգը երկու աղջիկ է ունենում՝ Քենդալին և Քայլիին։ 2015 թվականին Քրիսը և Ջեններն ավարտում են ամունալուծության գործընթացը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vanity Fair / G. Carter, R. JonesCondé Nast, 1913. — ISSN 0733-8899
  2. 2,0 2,1 2,2 Holst Don, Popp Marcia S. (December 8, 2004)։ American Men of Olympic Track and Field: Interviews with Athletes and Coaches։ McFarland & Company։ էջեր 53–62։ ISBN 978-0-7864-1930-2։ Վերցված է July 13, 2014 
  3. 3,0 3,1 Leibovitz Annie (June 1, 2015)։ «Introducing Caitlyn Jenner»։ Vanity Fair։ Վերցված է June 1, 2015 
  4. Зовите меня Кейтлин История олимпийского чемпиона Брюса Дженнера, который стала самой известной транссексуалкой в мире: The Vanity Fair
  5. Jenner Bruce (April 1, 1999)։ Finding the Champion Within: A Step-by-Step Plan for Reaching Your Full Potential։ Simon and Schuster։ էջ 45։ ISBN 978-0-684-87037-3։ Վերցված է July 13, 2014 
  6. Murry R. Nelson, ed. (May 23, 2013)։ American Sports: A History of Icons, Idols, and Ideas: A History of Icons, Idols, and Ideas։ ABC-CLIO։ էջ 611։ ISBN 978-0-313-39753-0։ Վերցված է July 13, 2014 
  7. Dooley, Sean; Dawson, Margaret; Zak, Lana; Ng, Christina; Effron, Lauren; Keneally, Meghan (April 24, 2015). «Bruce Jenner’s Journey Through the Years». ABC News
  8. «1974 Covers (18-issue year)». Track & Field News. Retrieved April 25, 2015.
  9. «USA Outdoor Track & Field Hall of Fame»։ USA Track & Field։ Վերցված է April 2, 2014 
  10. «French Championships»։ gbrathletics.com։ Վերցված է February 7, 2015 
  11. Richard Hymans (2008). «The History of the United States Olympic trials — Track and Field». USA Track and Field
  12. Caple Jim։ «Revisiting Bruce Jenner's historic Olympic moment»։ ESPN։ Վերցված է June 10, 2015 
  13. Murry R. Nelson, American Sports: A History of Icons, Idols, and Ideas (2013, ISBN 0313397538), page 612.
  14. Frankel, Daniel (July 17, 2008)։ «'Kardashians' gets third season»։ Variety (չաշխատող հղում)
  15. McBee Thomas Page (October 29, 1015)։ «Caitlyn Jenner, Olympic Hero and Trans Champion: "Maybe This Is Why God Put Me on Earth"»։ Glamour 
  16. «Bruce Jenner: 'I'm a Woman'» (անգլերեն)։ abcnews.go.com։ 24 апреля 2015։ Վերցված է 2015-06-01 
  17. Dooley Sean, Dawson Margaret, Zak Lana, Ng Christina, Effron Lauren, Keneally Meghan։ «Bruce Jenner: 'I'm a Woman'»։ 20/20/ABC News։ Վերցված է April 25, 2015 
  18. Allen Nick։ «Bruce Jenner 'started transgender journey in 1980s'»։ The Daily Telegraph 
  19. Diane Sawyer, (April 24, 2015). «Bruce Jenner — The Interview». ABC News.
  20. Silverstein Jason (April 25, 2015)։ «Bruce Jenner admits to being Republican during '20/20' interview, shocking some on social media»։ Daily News (New York) 
  21. Schwarz Hunter (April 24, 2015)։ «Bruce Jenner said he's Republican. Only 21 percent of LGBT Americans are.»։ The Washington Post։ ISSN 0190-8286 
  22. Jenner Chrystie (January 12, 1981)։ «An Olympic Hero's Ex-Wife Finds Out Who She Is in the Wreckage of Her Marriage» 15 (1)։ Արխիվացված օրիգինալից September 11, 2013-ին։ Վերցված է January 29, 2015 
  23. Ottum, Bob (November 3, 1980)։ «Hey, Mister Fantasy Man»։ Sports Illustrated (SI Vault)։ Վերցված է May 16, 2015 
  24. «Burton William Jenner, Born 9/6/1978 in California»։ California Birth Index։ Վերցված է April 28, 2015 
  25. «Notes on People; Bruce Jenner Married 'Hee Haw' Entertainer; Hawaiian Wedding»։ The New York Times։ January 7, 1981։ Վերցված է January 29, 2015 
  26. Saad Nardine (March 5, 2013)։ «Brody Jenner joins 'Keeping Up With the Kardashians'»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից April 3, 2013-ին։ Վերցված է January 29, 2015 
  27. «After Five Years, Bruce Jenner and Second Wife Linda Find Happiness Is Not Working Out»։ People 25 (6)։ February 10, 1986 
  28. «Jenner-Kardashian»։ The Day (New London, Connecticut)։ April 23, 1991։ էջ A2։ Վերցված է April 25, 2015 
  29. Bacardi Francesca (December 18, 2014)։ «Kris Jenner and Bruce Jenner's Divorce Finalized»։ E!։ Վերցված է January 29, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]