Ռոբ Քարդաշյան
Ռոբ Քարդաշյան |
|
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1987 (31 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկահայ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, socialite, մոդել և գործարար |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ |
Երեխաներ | Q48016876? |
Ռոբերտ Արթուր «Ռոբ» Քարդաշյան (անգլ.՝ Robert Arthur "Rob" Kardashian, մարտի 17, 1987, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և բիզնեսմեն։ Dancing With The Stars հաղորդման տասներեքերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։
Բովանդակություն
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբ Քարդաշյանը ծնվել է 1987 թվականին մարտի 17-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Ռոբի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է։ Նա ունի երեք քույր՝ Քորթնին, Քիմը և Քլոյին։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին՝ քաղցկեղից։
Քարդաշյանը 2009 թ.-ին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Բիզնեսի դպրոցը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարդաշյանը 2011 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հաղորդման տասներեքերորդ եթերաշրջանին։ Նրա զույգը երկակի չեմպիոն, ամերիկացի պարուհի և մոդել Շերիլ Բերկն էր։ Եթերաշրջանի ընթացքում Ռոբերտը դարձավ ամենալավ պարողը։ Զույգը գրավեց երկրորդ տեղը։
2012 թվականի Օգոստոսին Քարդաշյանը հայտարեց, որ նա կվերադառնա Հարավային Կալիֆորնիայի համալսարան և կսովորի իրավագիտություն: Սակայն ՀԿՀ-ի Իրավագիտության դպրոցը իր Թվիթերյան էջով ժխտեց և տեղեկացրեց, որ Ռոբը անգամ չի դիմել դպրոցին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականից մինչև 2009 թվականը Ռոբը հանդիպել է դերասանուհի Էդրիենա Բեյլոնի հետ։ 2012 թվականին Ռոբը Թվիթերով հայտարարեց, որ հանդիպում է երգիչ Ռիտա Օրայի հետ։ Սակայն նույն թվականի հոկտեմբերին պարզվեց, որ հարաբերությունները ավարտվել են։ 2016 թվականին Քարդաշյանը սկսեց հանդիպել մոդել Բլաք Չայնայի հետ։
2015 թվականին հաղորդվեց, որ Ռոբ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Respers France Lisa (December 30, 2015)։ «Rob Kardashian reportedly hospitalized with diabetes»։ CNN։ Վերցված է January 12, 2016