Ջադա Փինքեթ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջադա Փինքեթ Սմիթ
անգլ.՝ Jada Pinkett Smith
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան
ԵրկերEnter the Matrix?, Մադագասկար, Գոտեմ, Collateral?, Մատրիցա. Հեղափոխություն, Ալի, Hawthorne? և Շատ վատ մայրիկները
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, գրող, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային դեմք, գործարար, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՈւիլ Սմիթ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAlpha Kappa Alpha և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա
ԵրեխաներՋեյդեն Սմիթ և Ուիլոու Սմիթ
Կայքjadapinkettsmith.com
 Jada Pinkett Smith Վիքիպահեստում

Ջադա Կորեն Փինքեթ Սմիթ (անգլ.՝ Jada Koren Pinkett Smith, սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)[4], ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ձեռնարկատեր։

Նա իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ նկարահանվելով «Բնակական գույներ» կատակերգության երկրորդական դերում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում՝ տարբեր ժանրերում, այդ թվում՝ «Ճիչ 2», «Ալի», «Մատրիցա։ Վերալիցքավորում», «Մատրիցա. Հեղափոխություն», «Հանցակից» և այլն։

Փինքեթ Սմիթը նաև երաժշտական կարիերայով է զբաղվում 2002 թվականից, երբ նա ստեղծել է «Wicked Wisdom» մետալ խումբը, որում նա վոկալիստ և կոմպոզիտոր է։ Նաև ստեղծել է երաժշտական ընկերություն[5] և հրապարակել է իր հեղինակային գիրքը 2004 թվականին[6]։

1997 թվականին ամուսնացել է ռեփեր և դերասան Ուիլ Սմիթի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեյդենը, Ուիլոուն և Թրեյը (Ուիլի նախորդ ամուսնությունից)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինքեթ Սմիթը 1997 թվականի ամուսնացել է Ուիլ Սմիթի հետ և նրա հետ նկարահանվել է «Ալի» ֆիլմում։

Փինկեթ Սմիթը 1990 թվականին հանդիպել է Ուիլ Սմիթի հետ «Բևեռլի Հիլզի արքայազնը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ նա եղել է գլխավոր հերոսի ընկերուհու՝ Լիզա Ուիլքսի դերի համար նախատեսված քասթինգին։

Ջադան և Ուիլը դարձել են ընկերներ և սկսել են հանդիպել 1995 թվականին։ Մոտավորապես 100 հյուր ներկա է եղել նրանց հարսանիքին[7][8]։

Զույգն ունի երկու երեխա՝ Ջեյդենը[7] (ծնվել է 1998 թվականի հուլիս 8-ին)[9], Ուիլոուն[7] (ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին) և Թրեյը (Ուիլի առաջին ամուսնությունից, ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 11-ին)[10][11]։

2008 թվականին Ուիլն ասել է․ «Մենք խիստ չենք, բայց մենք որոշակիորեն կարծում ենք, որ խստությունը շատ կարևոր որակ է երեխաների դաստիարակության հարցում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում խստություն։ Նրանք պետք է հասկանան, որ նրանք կառավարման կարիք ունեն»[12]։

2011 թվականի օգոստոսին տարածվել են լուրեր, որ Ջադա Փինքեթ Սմիթը և Ուիլ Սմիթը որոշել են ամուսնալուծվել 13 տարվա ամուսնությունից հետո[13], այն պատճառով, որ Փինքեթ Սմիթը սիրավեպ է սկսել «Հոթորն» սերիալի գործընկեր Մարկ Էնթոնիի հետ[14]։ Ընտանիքը հերքել է այդ լուրերը[15][16]։

Տվյալ պահին ընտանիքը ապրում է Մալիբուում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My Story (2004)
  • Wicked Wisdom (2006)
  • Wrath of the Wicked (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  4. «Jada Pinkett-Smith - Biography». MSN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Turner Newsroom: Jada Pinkett Smith to Star and Executive Produce as a Nurse and Single Mother in TNT Drama Pilot Time Heals». Turner Network Television. Turner Broadcasting System. 2008 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Jada Pinkett Smith's List of Books». Schoolastic.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Will Smith Biography». People Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Dani, Sarika. «Jada Pinkett Smith on the Adventures of Love & Marriage to Will Smith». Tango Magazine. Tango Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «Jaden Smith bio». Tribute.ca. Tribute Entertainment Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «Biography for Trey Smith». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «Trey Smith Style & Fashion». Coolspotters.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  12. Messer, Lesley (2008 թ․ սեպտեմբերի 18). «Jada Pinkett Smith: I'm a Stricter Parent Than Will». People Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  13. Staff, Andpop (2011 թ․ օգոստոսի 23). «Is Will Smith Divorcing Jada Pinkett?». Andpop.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  14. «Jada Pinkett Smith got close to Marc Anthony». Showbizspy.com. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  15. Hawks, Ava (2011 թ․ օգոստոսի 23). «Are Will Smith and wife Jada Pinkett Smith separating?». Starcasm.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  16. Hazlett, Courtney (2011 թ․ օգոստոսի 23). «Will and Jada Pinkett Smith say they are still together». Scoop.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]