Մարկ Էնթոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Էնթոնի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Marc Anthony
Ի ծնե անունMarco Antonio Muñiz Ruiz
Նաև հայտնի է որպեսMarc Anthony
Ծնվել էսեպտեմբերի 16, 1968(1968-09-16)[1][2] (55 տարեկան)
Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերլատինոամերիկյան երաժշտություն, սալսա, փոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, դերասան, երգահան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն1988-ից մինչ այսօր
ԼեյբլRMM Records & Video, Sony BMG
ԿապվածGente de Zona
ԱմուսինDayanara Torres?, Ջենիֆեր Լոպեզ, Shannon de Lima? և Nadia Ferreira?
Պարգևներ

Billboard-ի լատինական երաժշտության փառքի սրահ (2012)

,

Latin Recording Academy Person of the Year? (2016)

,

Grammy Award for Best Tropical Latin Album? (1999)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն լատինաամերիկյան փոփ և ուրբան ալբոմի համար (2005)

,

Լատինական Գրեմմի տարվա լավագույն երգի համար (2000)

,

Latin Grammy Award for Best Salsa Album? (2005)

,

Latin Grammy Award for Best Salsa Album? (2008)

,

Լատինական Գրեմմի մրցանակ տարվա լավագույն ձայնագրության համար (2013)

,

Latin Grammy Award for Best Salsa Album? (2014)

,

Լո Նուեստրո գերազանցության մրցանակ (2014)

,

Lo Nuestro Award for Tropical Album of the Year? (1997)

,

Lo Nuestro Award for Tropical Album of the Year? (2005)

,

Lo Nuestro Award for Tropical Album of the Year? (2014)

,

Grammy Award for Best Tropical Latin Album? (2020)

,

Billboard Music Award for Top Latin Album? (2014)

,

Billboard Latin Music Award for Top Latin Album of the Year? (2014)

,

Billboard Spirit of Hope Award? (2010)

,

Latin Grammy Award for Best Short Form Music Video? (2021)

,

Latin Grammy Award for Best Salsa Album? (2022)

և

Latin Grammy Award for Best Tropical Song? (2022)

Կայքwww.marcanthonyonline.com
 Marc Anthony Վիքիպահեստում

Մարկ Էնթոնի (անգլ.՝ Marc Anthony, իսկական անունը Մարկո Անտոնիո Մունյիս Ռուիս, իսպ.՝ Marco Antonio Muñiz Ruiz, սեպտեմբերի 16, 1968(1968-09-16)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), երաժիշտ, սալսա ոճի հայտնի երգիչ, երգահան, դերասան։ Ճանաչված է ինչպես Լատինական Ամերիկայի երկրներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Էնթոնին ծնվել է պուերտոռիկացիների ընտանիքում։ Նրա մայրը՝ Գիլյերմինան տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ Ֆիլիպ Մունյիսը՝ հոսպիտալում երաժիշտ էր և ճաշարանի աշխատակից։ Մարկ Էնթոնին իր անունը ստացել է Պուերտո Ռիկոյում հայտնի մեքսիկացի երգիչ Մարկո Անտոնիո Մունյիսի պատվին։

Էնթոնին ունի Արիաննա անունով դուստր, որը ծնվել է 1994 թվականին նրա նախորդ կնոջից, որը Նյու Յորքի ոստիկանության սպա էր։

Մարկ Էնթոնին ամուսնացել է նախկին Միսս Տիեզերք Դայանարա Տոռեսի հետ 2000 թվականի մայիսի 9-ին, Լաս Վեգասում։ Այդ ամուսնությունից նա ունի երկու որդի՝ Քրիստիան Էնթոնի Մունյիս (ծնվ. 2001 թվականի փետրվարի 5) և Ռայան Էնթոնի Մունյիս (ծնվ. 2003 թվականի օգոստոսի 16)։ 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են, սակայն նույն թվականի դեկտեմբերին կրկին միացել։ 2003 թվականի հոկտեմբերին զույգը կրկին որոշեց բաժանվել։ 2004 թվականին Տոռեսը սկսեց ամուսնալուծության գործընթացը։

Այդ ընթացքում Մարկ Էնթոնին սկսեց հանդիպել դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ։ Նրանք ամուսնացել են 2004 թվականի հունիսի 5-ին՝ Տոռեսի հետ ամուսնալուծությունից մոտ մեկ շաբաթ անց։

2007 թվականի նոյեմբերի 8-ին Մայամիում համերգի ժամանակ Մարկը և Ջենիֆերը հայտնել են, որ սպասում են իրենց առաջնեկին։ 2008 թվականի փետրվարի 22-ին Լոնգ Այլենդի հիվանդանոցում լույս աշխարհ են եկել նրանց երկվորյակները։ Աղջիկը ծնվել է գիշերվա ժամը 00:12-ին, իսկ տղան՝ 00:23-ին։

2011 թվականի հուլիսի 15-ին Էնթոնին և Լոպեսը հայտնել են իրենց ամուսնալուծության մասին։ «Այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր մեզ համար։ Մենք եկել ենք փոխշահավետ համաձայնության բոլոր հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ[4]։ 2012 թվականի սկզբին Մարկը հանդիպում էր վենեսուելացի մոդել Շենեն Դե Լիմայի (Shannon De Lima) հետ, սակայն մոտ 10 ամիս անց հայտնել է իրենց բաժանության մասին։ Այնուհետև նա 2 ամիս հանդիպել է Ռուսաստանից 19-ամյա աղջկա հետ,որի մասին ոչինչ հայտնի չէ։ 2013 թվականի փետրվարից Մարկ Էնթոնին հանդիպում է բրիտանացի միլիարդատիրոջ դուստր Խլոե Գրինի դստեր հետ։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնին իր կարիերան սկսել է որպես ֆրիսթայլ և հաուս ոճի երաժշտության մենակատար։ Իր անվանակցի հետ չշփոթելու համար նա փոխում է իր անունը, այնուհետև սկսում աշխատել արպես երգահան և բեք վոկալիստ Մենուդոի և Լատին Ռասկալսի համար։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմ Դիրքը հորիզոնականներում[5]
US 200 Top Latin Top Trop Top Heat Top I-Net
1991 When the Night Is Over - - - - -
1993 Otra Nota - 30 2 - -
1995 Todo a Su Tiempo - 6 1 21 -
1997 Contra la Corriente 74 1 1 - -
1999 Marc Anthony 8 - - - 16
1999 Desde un Principio: From the Beginning 151 1 1 - -
2001 Libre 57 1 1 - -
2002 Mended 3 - - - 3
2003 Éxitos Eternos - - - - -
2004 Amar Sin Mentiras 26 1 - - -
2004 Valió la Pena 122 1 1 - -
2006 Sigo Siendo Yo (Grandes Exitos) 101 2 1 - -
2007 Կաղապար:Нп4 55 - - - -
2010 Iconos 11 1 - - -
2013 3.0 5 1 1 - -

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կինոնկար Դեր
1975-2008 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Musical Guest
1988 East Side Story (1988) Flaco
1993 Կարլիտոյի ճանապարհը Latin Band at Disco
1994 Բնական պատճառներ Marine Guard
1995 Ցանցահեններ SS Special Agent Ray
1996 Մեծ գիշեր Cristiano
1996 Փոխարինում Juan Lacas
1999 Վերակենդանացնելով մեռյալներին Noel
1999 Con la musica por dentro -
2000 Guitarra mia -
2001 Թիթեռնիկների ժամանակները Lio
2004 Զայրույթ Samuel
2004 Wyclef Jean: All Star Jam at Carnegie Hall
2006 Երգիչ Լավո Հեկտոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #134315723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Jennifer Lopez & Marc Anthony End Marriage | Celebrity-gossip.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Album Chart Positions

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]