Թերթ.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերթ.am
tert.am
Տեսակպարբերական
Լեզուհայերեն, ռուսերեն և անգլերեն
Ընթացիկ կարգավիճակգործող

«Թերթ.ամ», առցանց տաբլոիդային լրատվական կայք, որը տրամադրում է նորություններ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Ի սկզբանե հասանելի է եղել 3 լեզուներով՝ հայերեն (հիմնական), ռուսերեն և անգլերեն։ Ներկայումս կանոնավոր թարմացվում է միայն կայքի հայերեն բաժինը։

Թերթ.ամ լրատվական կայքում նորությունները դասակարգված են հետևյալ բաժիններով.[1]

  • Քաղաքականություն. տեղական և միջազգային քաղաքական զարգացումներ, այդ թվում՝ տարածաշրջանային նորություններ
  • Իրավունք. իրավական ոլորտի նորությունների լուսաբանում, դատական բարեփոխումներ, իրավունք և արդարադատություն
  • Տնտեսություն. տնտեսական զարգացումներ, բիզնես նորություններ Հայաստանում և աշխարհում, ֆինանսական ոլորտ, շուկաներ
  • Գիտություն և տեխնիկա – գիտական ոլորտին վերաբերող նորություններ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ
  • Մշակույթ – մշակութային անցուդարձը Հայաստանում և աշխարհում
  • Սպորտ – սպորտային կարևոր իրադարձությունները
  • Ժամանց– ժամանցային նորություններ, կենսակերպ և հարցազրույցներ

2014 թ. փետրվարի դրությամբ կայքն ունի օրական մոտ 150 000 այցելու[2], Հայաստանում այցելությունների թվով 13-րդ կայքն է[3]։

Միացել է «Պանարմենիան» մեդիա գրուպին[4]։ 2015 թ․ հոկտեմբերից կայքը գործարկում է Tert.am Medicine և Tert.am Life (ժամանց) էջերը։ 2019թ. միացել է «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ին։ Ընկերության լուծարումից հետո 2022թ. մարտից գործում է որպես առանձին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։

2023թ. հունվարի դրությամբ կայքն ունի 9 աշխատակից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «www.tert.am»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-15-ին։ Վերցված է 2020-05-25 
  2. «tert.am կայքի ինֆոն wolframalpha.com կայքում»։ Wolfram Alpha։ Վերցված է 18.02.2014 
  3. «tert.am կայքի ինֆոն alexa.com կայքում»։ Alexa Internet, Inc։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-23-ին։ Վերցված է 18.02.2014 
  4. ««Պանարմենիան մեդիա գրուպը» համալրել են Tert.am և BlogNews.am կայքերը»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 7 
  5. [tert.am/am/authors «Tert.am-ի մասին»]։ Tert.am 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]