Ազիզյանները
Ազիզյանները, հայկական կատակերգական սիթքոմ: Հեռաձարկվել է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին և ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։[1]
Ազիզյանները | |
|---|---|
| Ժանր | սիթքոմ |
| Երկիր | Հայաստան |
| Լեզու | հայերեն |
| Ռեժիսոր | Արման Մարության |
| Գլխավոր դերերում | Հայկ Մարության Անի Լուպե Բորիս Բաղդասարով Մարի Պետրոսյան Ստեփան Հովհաննիսյան |
| Պրոդյուսեր | Հայկ Մարության Արման Մարության |
| Սցենարիստ | Ռոբերտ Մարտիրոսյան Վան Գրիգորյան |
| Երաժշտություն | Apricota |
| Նկարահանման վայր | Երևան |
| Եթերաշրջանների քանակ | 7 |
| Սերիաների քանակ | 143 |
| Էկրաններին է | 2016 թ․ հոկտեմբերի 31-ից 2019 թ․ դեկտեմբերի 31-ը |
| Հեռուստաալիք | Արմենիա ՀԸ |
| Ընկերություն | Կարգին ստուդիա |
| Պատկերի ձևաչափ | 1080p |
| Կարգավիճակ | ավարտված |
| Պաշտոնական կայքէջ | |
Սիթքոմը հեռարձակվել է նաև «Արմենիա ՀԸ» եթերում:
2025 թվականի հոկտեմբերի 21–ին անոնսավորվել է Ազիզյանների թատերական ներկայացումը ՝ «Ազիզյանները թատրոնում», որը պարունակում է թարմացված սյուժե, շարունակելով 7–րդ եթերաշրջանի ավարտից հետո բխող դեպքերը և մասսամբ փոխվել է դերասանական կազմը։ Ներկայացումը բեմադրվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ազիզյանների նախատիպը հանդիսանում է ամերիկյան «Married... with Children» սիթքոմը, որի հիման վրա էլ ձևավորվել է նախագիծը։ Սակայն այն չի կրկնօրինակում օրիգինալը․ սցենարը, կերպարները, դեպքերն ու իրադարձությունները գրվել են զրոյից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիթքոմը պատմում է Ազիզյանների ընտանիքի մասին, որտեղ ընտանիքի հայր Գառնիկ Ազիզյանը հանդիսանում է միակ աշխատողը։ Նա ամեն օր հոգնած վիճակում գալիս է տուն և տեսնում է իր ընտանիքի կռիվները, վեճերը, և ընդհանուր առօրյան։ Գառնիկի կինը ՝ Ռուզաննան, լինելով տնային տնտեսուհի տանը ոչինչ չի անում, և իր օրը անցկացնում է սերիալներ դիտելով։ Նրանց ընտանիքի ավագ որդին ՝ Ազատը, միշտ փորձում է ինչ–որ մասնագիտություն ձեռք բերել, փորձելով տարբեր աշխատանքներ, նրա զույգ քույրը ՝ Մարին զբաղվում է Ինստագրամում բլոգգերությամբ, իսկ կրտսեր որդի Լևոնը սովորում է դպրոցում, պարբերաբար ծաղրելով ավագ եղբորը։ Պարբերաբար իրենց այցելում են նոր հարևաններ Ալիկը և Իրինան, որոնցից Ալիկը տնփեսայի կարգավիճակով ապրում է Իրինայի հետ միասին և հաճախ գտնվում է իր ավտոտնակում, իսկ Իրինան իրենց ընտանիքի գլխավոր որոշումներ կայացնողն է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Կերպար | Եթերաշրջան | Նկարագրություն |
|---|---|---|---|
| Հայկ Մարության | Գառնիկ Ազիզյան | 1-4 | Ընտանիքի հայր, աշխատում է հագուստի խանութում որպես վաճառող։
Դյուրագրգիռ է, առանձնապես չի սիրում իր ընտանիքը անընդհատ վեճերի և կոնֆլիկտների պատճառով |
| Անի Լուպե | Ռուզաննա Ազիզյան | 1-7 | Գառնիկի կինը, տնային տնտեսուհի։
Հիմնականում իր օրը անցկացնում է հեռուստացույցով սերիալներ դիտելիս։ |
| Բորիս Բաղդասարով | Ազատ Ազիզյան | 1-7 | Ընտանիքի ավագ զավակը։
Նրան 4–րդ դասարանից հեռացրել են դպրոցից, և այդ ժամանակվանից նա ոչ մի տեղ չի սովորում։ Ամեն օր նոր մասնագիտություն է որոնում, որով նա կարող է հետագայում աշխատել։ |
| Մարի Պետրոսյան | Մարի Ազիզյան | 1-7 | Ընտանիքի ավագ դուստրը, Ազատի զույգ քույրը։
Վարում է ինստագրամյանբլոգ, հետաքրքրվում նորաձևությամբ։ |
| Ստեփան Հովհաննիսյսան | Լևոն Ազիզյան | 1-7 | Կրտսեր զավակը։
Սովորում է դպրոցում, կրթված է, օգտվելով առիթից ծաղրում է իր ավագ եղբորը։ |
| Իշխան Ղարիբյան | Ալիկ Ռշտունի | 1-7 | Ազիզյանների նոր հարևանը։
Հիմնականում անցկացնում է օրը իր ավտոտնակում, հաճախ այցելում է Ազիզյանների տուն։ |
| Սաթենիկ Հազարյան | Իրինա Ռշտունի | 1-7 | Ազիզյանների նոր հարևանը, Ալիկի կինը։
Իրենց տան գլխավոր որոշումներ կայացնողն է։ Այցելում է Ազիզյանների տուն, և այդքան էլ չի սիրում Գառնիկին։ |
| Սուրեն Առուստամյան | Էմիլ | 1-4,6-7 | Գառնիկի աշխատակիցն է։
Ունի համակրանք աղջիկների հանդեպ և հաջողությունների է հասնում այդ առումով։ Չի կորցնում առիթը կատակելու Գառնիկի մասին։ |
| Արև Սանթրոսյան | Լուսիկ | 1-7 | |
| Տարոն Իսպիրյան | Վիլեն | 2-7 | |
| Արամ Թորգոմյան | Ալեն | 3 | |
| Նարինե Ոսկանյան | Դոնարա | 4-7 | |
| Մարիա Ենոքյան | Եվա | 4 | |
| Գարիկ Պապոյան | Ջիվան | 5-7 | |
| Փառանձեմ Սահակյան | Դոնարա | 7 |
Սերիայի ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթերաշրջան | Սերիաների քանակ | Սկզբնապես հեռարձակվել և ավարտվել է | |
|---|---|---|---|
| Առաջին եթեր | Վերջին եթեր | ||
| 1 | 24 | Հոկտեմբերի 31, 2016 | Փետրվարի 1, 2017 |
| 2 | 24 | Ապրիլի 3, 2017 | Հունիսի 21, 2017 |
| 3 | 24 | Հոկտեմբերի 16, 2017 | Հունվարի 3, 2018 |
| 4 | 24 | Ապրիլի 2, 2018 | Հունիսի 20, 2018 |
| 5 | 23 | Հոկտեմբերի 15, 2018 | Դեկտեմբերի 31, 2018 |
| 6 | 12 | Մարտի 18, 2019 | Հունիսի 3, 2019 |
| 7 | 12 | Հոկտեմբերի 10, 2019 | Դեկտեմբերի 31, 2019 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ժամը» լրատվական». YouTube. Արմենիա հեռուստաընկերություն. 2016 թ․ հոկտեմբերի 26.