Սփյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփյուռ
Տեսակ ՍՊԸ
Հիմնադիր 1992
Վայր {{{2}}} Հայաստան, ՀՀ, Երևան, 0033, Կիևյան 19 (Բարեկամության հրապարակ ում)
Ծառայություններ տեղեկատվական ծառայություններ
Աշխատողների թիվ 75
Սեփականատեր Աշոտ Գրիգորյան
Կայք www.spyur.am

«Սփյուռ», տեղեկատվական ընկերություն, որը 1992 թվականից իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և տարածում։

Պատմություն, գործունեություն[խմբագրել]

1992 թվականին հիմնադրվել է Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը, 1993 թվականին կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագրքի հրատարակմանը, որը լույս է տեսել 1994 թվականին: 1996 թվականին հրատարակվել է «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն), 1997 թվականին մշակվել են տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով:

2001 թվականին «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վերանվանվել է «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվեց 2 գրքի:

2003 թվականին «Kompass International»-ի հետ կնքվեց բացառիկ իրավունքի պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկատվությունը «Kompass» համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու մասին:

2010 թվականին «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվեց որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում:

Մրցանակներ[խմբագրել]

2006 թվականին «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» անկախ հետազոտության համաձայն www.spyur.am վեբ-կայքը 2005 թվականի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը‌[փա՞ստ]:

2007 թվականին «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թվականի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]