Հովհաննես Հաջինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Հաջինյան
Ծնվել էապրիլի 10, 1981(1981-04-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 20, 2020(2020-10-20) (39 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2000-2020
ԺանրերԿատակերգություն,
Դրամա

Հովհաննես Աշոտի Հաջինյան (ապրիլի 10, 1981(1981-04-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 2020(2020-10-20), Արցախ), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան, մնջախաղաց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում 1981 թվականի ապրիլի 10-ին[1]։ 1996 թվականից պարել է հիպ-հոպ ոճի պարեր և մասնակցել մի շարք փառատոների։ 1998 թվականին «Կանազ» մշակույթի տանը ծանոթացել է մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, որից հետո ընդունվել է նրա պարի խումբ։ 2001-2006 թվականներին բնակվել է Մոսկվայում, սակայն պարբերաբար եկել է Հայաստան։

2003 թվականին եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել 1-ին մրցանակների։ 2006 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժին։ 2013 թվականից աշխատել է Երևանի մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան։

2020 թվականին որպես կամավոր մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, զոհվել է հոկտեմբերի 20-ին[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջալալյան, Լուսանե. «Հովհաննես Հաջինյան. փաստեր». VNews. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  2. «AV Production - Հովհաննես Հաջինյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  3. Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 40 զինծառայողների անուններ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]