Մնջախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մնջախաղացներ, 1950 թ․

Մնջախաղ (հունարեն՝ παντόμῑμος), բեմարվեստի տեսակ է, որում գերակշռող դեր են կատարում միմիկան (դիմախաղը) ու ժեստերը (մարմնի շարժումները)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ մնջախաղը նկարագրել է Քսենոֆոնն իր «Խնջույքում»։ Հին Հունաստանում մնջախաղն սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, հետագայում, հատկապես հելլենիզմի դարաշրջանում, կատարելագործվել է որպես ինքնուրույն արվեստ (հայտնի են Բաֆիլոս Ալեքսանդրացու և Պիլադես Կիլիկեցու անունները, I դարՀին Հռոմում մնջախաղի արվեստը նույնանում է բալետին, վերարտադրում է դիցաբանական սյուժեներ ու կերպարներ («Վեներա», «Մարս», «Հերկուլես» և այլն)։
Մնջախաղը տարածվել է նաև առաջավորասիական երկրներում. IV–VII դարերում Կապադովկիայում, Բյուզանդիայում, Ասորիքում, Հայաստանում դարձել է պրոֆեսիոնալ թատրոնի տեսակ։ Հին Արևելքի երկրներում, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, մնջախաղը դրսևորվել է խիստ յուրահատուկ և խորհրդանշական ձևերով։ Բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ են մնջախաղի տարրերով։ XVI–XVIII դարերի կեսերին մնջախաղը վերածնվել է իտալական կոմեդիա դելլ’արտե թատրոնում։ XIX դարում այն, որպես ինքնուրույն թատերաձև, զարգացրել են Ջոզեֆ Գրիմալդին (Մեծ Բրիտանիա), Ժան-Բատիստ Դեբյուրոն (Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակներում մնջախաղը թատերական, էստրադային, կրկեսային ժանր է, որի արտահայտչամիջոցներից օգտվում են նաև բալետը և կինոն (հիմնականում՝ համր)։
XX դարի սկզբին մնջախաղի տարրերը թափանցել են նաև դրամատիկական թատրոն (Մաքս Ռայնհարդ, Վսեվոլոդ Մեյերհոլդ, Եվգենի Վախթանգով, Ալեքսանդր Թաիրով և ուրիշներ)։ Սկզբունքորեն մնջախաղային է նաև Չառլզ Չապլինի արվեստը կինոյում։ 1930–70-ական թվականների մնջախաղի վարպետներից են Ժան-Լուի Բառոն, Մարսել Մարսոն (Ֆրանսիա, 1966 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Երևանում), Լադիսլավ Ֆիալկան (Չեխոսլովակիա), Հենրիկ Տոմաշևսկին (Լեհաստան), Մոդրիս Տենիսոնը (Լիտվա) և ուրիշներ։
Ժամանակի ընթացքում մնջախաղի տարրերը թափանցում են բալետ, կրկես, էստրադա, կինո (Չառլզ Չապլին) և թատրոն։ Մնջախաղի հայ խոշորագույն վարպետ է համարվում Լեոնիդ Ենգիբարյանը։

Ժամանակակից եվրոպական շարժման թատրոնի վառ ներկայացուցիչներից մեկն է ֆրանսիացի ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ Զարյանը՝ ծագումով հայ, որն իր կարիերայի ընթացքում իր մեծ ներդնումն է ունեցել արդի թատերական արվեստի և ժամանակակից մնջախաղի զարգացման մեջ։ Վահրամ Զարյանը Մարսել Մարսոյի վերջին աշակերտն է[1][2], նրա արվեստի արժանի ժառանգորդն ու նորովի շարունակողը։

Պաբլո Զիբես

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կա Երևանի մնջախաղի պետական թատրոն, այն մնջախաղի ժանրի պետական թատրոնն է։ Թատրոնը ստեղծվել է 1974 թ․ և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թ․։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]