Լեոնիդ Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Լեոնիդ Ենգիբարյան
Լեոնիդ Ենգիբարյան.jpeg
Ծնվել էմարտի 15, 1935(1935-03-15)[1]
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհուլիսի 25, 1972(1972-07-25) (37 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԿրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, ծաղրածու, կրկեսի արտիստ, բռնցքամարտիկ, միմոս, գրող, թատերական ռեժիսոր և սցենարիստ
Ակտիվ շրջան1952-1972
ԸնտրանիՃանապարհ դեպի կրկես
Ամուսին(ներ)Յարմիլա Գալամկովա
Երեխա(ներ)Բարբարա Ենգիբարյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Լեոնիդ Ենգիբարյան (մարտի 15, 1935(1935-03-15)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 25, 1972(1972-07-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ծաղրածու, հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, հայազգի խոհարար Գեորգի Ենգիբարովի (եղել է «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարը) և ռուս Անտոնինա Անդրիանովնայի ընտանիքում։ Դա եղել է Գեորգի Ենգիբարովի երրորդ ամուսնությունը․ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր (հոր նախորդ երկու ամուսնություններից)՝ Միխայիլը, որը հայտնի քանդակագործ է դարձել Օդեսայում, և Հրաչյան (Ղափլանյան), որը հետագայում դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր[2]։ Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։

Մանկուց սիրել է Պուշկինի բանաստեղծությունները, Անդերսենի հեքիաթները և տիկնիկային թատրոն։ Դպրոցական տարիներին սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։

1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

Գործունեությունը կրկեսում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվել են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։

Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971), «Վերջին ռաունդ» (1984) գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։

1971 թվականին Ենգիբարյանը հեռացել է «Սոյուզգոսցիրկից» այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրել իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի հուլիսին Ենգիբարովը, պաշտոնապես գտնվելով արձակուրդում, ժամանել է Մոսկվա՝ նոր ներկայացման աշխատանքները սկսելու համար։ Մերձմոսկվայում տիրում էր աննախադեպ շոգ ու երաշտ, այրվում էին տորֆային ճահճներ, և առանձին օրերին օդն այնպիսին էր, որ մի քանի մետր հեռավորության վրա անհնար էր տեսնել մարդուն։ Հուլիսի 24-ին Ենգիբարովը տուն է վերադարձել Կանաչ թատրոնում անցկացված համերգից հետո։ Անգինայի պատճառով, որը Ենգիբարովը տարել է ոտքի վրա, նա իրեն վատ է զգացել։ Նրա մայրը՝ Անտոնինա Անդրիանովնան, որդու համար ընթրիք է պատրաստել և գնացել է ընկերուհու մոտ, որպեսզի չխանգարի։ Երբ հաջորդ առավոտյան նա վերադարձել է, Ենգիբարովը դեռ պառկած է եղել մահճակալին, և մայրը նրան չի անհանգստացրել իր հարցերով։ Երեկոյան մոտ Ենգիբարովը հանկարծակի վատացել է, և նա մորը խնդրել է «շտապօգնություն» կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն Անտոնինա Անդրիանովնային հարցրել են, թե ինչ հիվանդություններով է հիվանդ եղել իր որդին և ինչպես է իրեն զգացել նախօրեին։ Ենգիբարյանը շտապօգնության ժամանելու պահին իրեն ավելի լավ է զգացել և սկսել է բուժքրոջը հաճոյախոսություններ ասել։ Բժիշկները հեռացել են, իսկ երկու ժամ անց Ենգիբարյանը կրկին վատացել է։ Մայրը կրկին շտապօգնություն է կանչել, իսկ Ենգիբարյանը խնդրել է իրեն սառը շամպայնի բաժակ տալ։ Սակայն շամպայնը նեղացրել է անոթները, և Ենգիբարովն ավելի է վատացել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները Ենգիբարյանին օգնություն են ցույց տվել, բայց արդեն ուշ էր․ նրա սիրտը կանգ է առել։ Մահվան վկայականում գրված է. «սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն»։ Արտիստի մայրը բացատրել է, որ մահվան պատճառը թրոմբն է եղել, որն առաջացել է այն պատճառով, որ որդին հյուրախաղերից վերադարձել է հիվանդ և շարունակել է փորձեր անել։

Հուլիսի 28-ին Լեոնիդ Ենգիբարյանը թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։ Նրա շիրմին տեղադրված հուշարձանը հեղինակել է Նիկոլայ Նիկողոսյան։

Չեխ երգիչ Կարել Գոտը, որը մտերիմ է եղել Լեոնիդ Ենգիբարյանի հետ, 1974 թվականին ձայնագրել է «Byl jak já» երգը, որը նվիրված է ծաղրածուի հիշատակին։

1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։

2008, 2010 և 2012 թվականներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։ 7-րդ փառատոնը տեղի ունեցել է 2019 թվականի օգոտստոսին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային կինո
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1957 ֆ Կոմունիստը Коммунист ավազակ
1963 ֆ Ճանապարհ դեպի կրկես Путь на арену Լյոնյա Ենգիբարյան, ծաղրածու (կամեո)
1964 ֆ Մոռացված նախնիների ստվերները Тени забытых предков Միքո, հովիվ
1965 ֆ Եկե՛ք ծանոթանանք․ մայիս ամիս Давайте знакомиться: месяц Май մնջկատակ
1965 ֆ Голубой огонёк: «Новогодний календарь», «В первый час» հեռուստաօպերատոր
1966 ֆ Այբոլիտ-66 Айболит-66 ուրախ ծաղրածու
1968 ֆ Հարվա՛ծ։ Էլի՛ հարված Удар! Ещё удар! թղթակից
1969 ֆ Պատանեկության ափը Берег юности ծաղրածու
1969 ֆ Երազներ, երազներ Мечты, мечты (կարճամետրաժ) ծաղրածու
1970 ֆ 2-Լեոնիդ-2 2-Леонид-2 Լյոնյա (կամեո)
1971 ֆ Վզնոց իմ սիրելիի համար Ожерелье для моей любимой Սուգուրի, ակրոբատ
1972 ֆ Դիմակահանդես Карнавал ծաղրածու
1972 ֆ Վառարան-նստարաններ Печки-лавочки ծաղրածու, հյուր պրոֆեսորի մոտ (կամեո)
Վավերագրական կինո
  1. 1966 - Մեծ ծաղրածուները (ռուս.՝ Великие клоуны)
    1. Սա շատ, շատ կարևոր է (ռուս.՝ Это очень, очень серьёзно…, կարճամետրաժ)
    2. Լեոնիդ Ենգիբարով, ծանոթացե՛ք (ռուս.՝ Леонид Енгибаров, знакомьтесь!, կարճամետրաժ)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Ենգիբարյանի անունն է կրում Ենգիբարովի անվան «Սոֆիտ» մշակույթի կենտրոնը Մոսկվայում։
  • 2011 թվականից Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում պարբերաբար անցկացվում է Լ. Ենգիբարովի անվան արվեստների փառատոն[3], իսկ Ծաղկաձորում անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը[4]։

Ֆիլմեր Ենգիբարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վառարան-նստարաններ», ռեժիսոր՝ Վասիլի Շուկշին, 1975
  • «Մեր մանկության կրկեսը», ռեժիսոր՝ Ալեքսեյ Գաբրիլովիչ, 1983
  • «Լեոնիդ Ենգիբարով», ռեժիսոր՝ Լիլիան Ստեփանյան,1984
  • «Մարդը՝ դեղին մոլորակից», թողարկում Իգոր Կիոյի «Բոլորը ծաղրածու են։ 4-րդ եթերաշրջան։ Լեոնիդ Ենգիբարով»,1986
  • «Լեոնիդ Ենգիբարյան։ Հեռուստամեմուարներ։ Նա արևոտ ծաղրածու էր...» Ռոլան Բիկովը Լեոնիդ Ենգիբարյանի մասին
  • «Լեոնիդ Ենգիբարյան-բոլոր ռեպրիզները», Մարիետա Ռուդինա, 1993
  • «Լեոնիդ Ենգիբարյան», Վլադիմիր Օրենով, 1997
  • «Գրպանահատների արքան»։ Լեոնիդ Ենգիբարյան
  • «Լյոնյա, մեզ մի բան ցույց տուր», ռեժիսոր՝ Տատյանա Վիլկինա
  • «Աստղային ծաղրածուն», անիմացիոն կինոնկար, ռեժիսոր՝ Կսենիա Կռատովա, սցենարի հեղինակ՝ Մարիա Ռոմանուշկո, 2003
  • «Ծիծաղի արքաները։ Ենգիբարյան», ռեժիսոր՝ Դմիտրի Լյուտիկով, 2003
  • «Լեոնիդ Ենգիբարյան(Ինչպես գնացին կուռքերը)» 2006
  • «Սիրտը՝ ափի մեջ», նվիրվել է Լեոնիդ Ենգիբարյանի 70 ամյակին, 2005
  • «Լեոնիդ Ենգիբարյան. ժպիտ՝ արցունքների միջից», ռեժիսոր՝ Սերգեյ Խալոդնիյ, 2005
  • «Պոետն ու ծաղրածուն», ռեժիսոր՝ Օլեգ Վասին, 2008
  • «Ճանապարհ դեպի կրկես», ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, 1963

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ենգիբարյանին են նվիրված Վլադիմիր Վիսոցկու «Четыре четверти пути» (Канатоходец) երգը և 1972 թվականի «Ենգիբարովին՝ հանդիսատեսից» (ռուս.՝ «Енгибарову — от зрителей») բանաստեղծությունը[5]

«…Ну а он, как будто в воду канув,
Вдруг при свете, нагло, в две руки
Крал тоску из внутренних карманов
Наших душ, одетых в пиджаки…»

Ռուս գրականագետ-բանաստեղծ և արձակագիր Մարիա Ռոմանուշկոն գրել է Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հինգ գիրք՝ «Լեոնիդ Ենգիբարով։ Մնջկատակը, որը խոսում է հավերժության հետ» (ռուս.՝ «Леонид Енгибаров: Мим, говорящий с вечностью», 2010), «Լեոնիդ Ենգիբարով. բանաստեղծի աչքերով ծաղրածուն» (ռուս.՝ «Леонид Енгибаров: Клоун глазами поэта», գեղարվեստական կենսագրություն, 2008), «Քեզ հրաժեշտ չեմ տալիս» (ռուս.՝ «Не прощаюсь с тобой», վիպակ կրկեսի մասին, 1997), «Սուրոժյան տետր» (ռուս.՝ «Сурожская тетрадь», բանաստեղծություններ, 1996), «Ամենգիշերյա» (ռուս.՝ «Еженощное», բանաստեղծություններ, 1995)։

Նամականիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին թողարկվել է Հայաստանի փոստային նամականիշ՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանում և Ծաղկաձորում (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան) տեղադրվել են Լեոնիդ Ենգիբարյանի արձանները[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Славский Р. Е. Леонид Енгибаров. — М.: Искусство, 1989. — 304 с. — 50 000 экз.
  • Романушко М. С. Леонид Енгибаров: Мим, говорящий с вечностью. — 2010.
  • Романушко М. С. Леонид Енгибаров: Клоун глазами поэта. — 2008.; 2-е изд. — 2011.
  • Романушко М. С. Не прощаюсь с тобой. — 1997.
  • Росин, Александр. Клоун без грима. Глава третья Леонид Енгибаров // Библиотека журнала «Флорида». — 2012.
  • Раззаков Ф. И. Самый добрый клоун: Юрий Никулин и другие… — М.: Эксмо, 2012. — 416 с., ил. — («Книги Ф. Раззакова о великих артистах»). — 3000 экз. — ISBN 978-5-699-53770-9. Клоун с осенью в душе — Леонид Енгибаров. — С. 161.
  • Аудиокнига «Одиночество в толпе». Составлена по новеллам Л. Енгибарова, автор проекта, режиссёр и продюсер Талгат Байгужинов, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 514 CC BY-SA icon 80x15.png