What a Wonderful World

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«What a Wonderful World»
«What a Wonderful World» սինգլի շապիկը (Լուի Արմսթրոնգ, 1967)
Լուի Արմսթրոնգի սինգլը
«What a Wonderful World» ալբոմից
«Բ» կողմ Cabaret
Թողարկված հոկտեմբերի 18, 1967
Ֆորմատ 7”
Ձայնագրված օգոստոսի 16, 1967
Ժանր փոփ երաժշտություն
Երգահան Բոբ Թիել
Ջորջ Վայս
Տևողություն 02:21
Լեյբլ ABC Records
His Master’s Voice
Պրոդյուսեր Բոբ Թիել
Լուի Արմսթրոնգի սինգլների ժամանակագրություն
«Mi va de cantare»
(1967)
«What a Wonderful World»
(1967)
«Hello Brother»
(1968)

«What a Wonderful World!» («Ի՜նչ հրաշալի է աշխարհը»), Բոբ Թիելի և Ջորջ Վայսի գրած երգն է։ Այն գրել են 1967 թվականին։ Երգը համաշխարհային ճանաչում ստացավ Լուի Արմսթրոնգի կատարմամբ։ 1999 թվականին «What a Wonderful World» երգը Լուի Արմսթրոնգի կատարմամբ հնչել է Գրեմմիի փառքի սրահում։ Այն հաճախ անվանում են Արմսթրոնգի լավագույն երգերից և աշխարհի ամենասիրված երգերից մեկը[1]:

Երգի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրվել է 1967 թվականին՝ Բոբ Թիելի (անգլ.՝ Bob Thiele), ով նաև երգի պրոդյուսերն է ու Impulse Records ջազային լեյբլի նախկին տնօրենն էր և հայտնի կոմպոզիտոր Ջորջ Դեյվիդ Վայսի (անգլ.՝ George David Weiss.) կողմից։ Սկզբում երգն առաջարկել էին Թոնի Բենեթին, բայց նա հրաժարվեց։ Այդ ժամանակ մեկ այլ պրոդյուսեր՝ Արտի Բաթլերը ճիշտ համարեց, որպեսզի երգն առաջարկեն Լուի Արմսթրոնգին, բացի այդ նա այդ ժամանակ աշխատում էր իր նոր ալբոմի վրա։ Արմսթրոնգը համաձայնվեց և 1967 թվականի օգոստոսի կեսին Թիելը, Վայսը և Բաթլերը ուղևորվեցին Լաս Վեգաս: Օգոստոսի 15-ի ուշ գիշերը երգչախմբի հետ միասին նրանք հավաքվեցին Bill Porter’s United Studios-ում և կեսգիշերվա 2-ին ձայնագրեցին երգը։

Սակայն չհաջողվեց մեկ անգամից ձայնագրել։ Ձայնագրությունը երկու անգամ խախտվեց՝ ստուդիայի մոտով անցնող գնացքի ձայների պատճառով։ Հետո խանգարեց ABC Records-ի տնօրեն Լարի Նյուտոնը։ Լուի Արմսթրոնգը դրանից կարճ ժամանակ առաջ պայմագիր էր կնքել այդ լեյբլի հետ և Նյուտոնը եկել էր Լաս Վեգաս, որպեսզի լուսանկարի իր լեյբլի նոր աստղին։ Բայց Նյուտոնը հաշվի առնելով նրա «Hello, Dolly!» երգի մեծ հաջողությունը, չէր սպասում, որ նրա այդ երգը կլինի դանդաղ բալլադ և այդքան էլ ուրախ չէր այդ լուրից։ Այդ իսկ պատճառով նա պահանջեց դադարեցնել ձայնագրությունը, ինչի պատճառով նրան դուրս հանեցին շենքից։ Մթնոլորտը դրական լիցքերով լցրեց Արմսթրոնգը՝ բարձր ծիծաղելով և ներկա գտնվողների տրամադրությունը բարձրացնելով։ Առավոտյան 6-ին երաժիշտները հասան իրենց պահանջած արդյունքին։ Երգչախմբին և Արմսթրոնգին պետք է երկակի վճարեին, քանի որ այդքան հետաձգվեց ձայնագրությունը, բայց Արմսթրոնգը բավարվեց իր 250 դոլարով, որպեսզի երգչախմբին ավելի շատ վճարեին։

Արտի Բաթլերը հիշում է, որ անքուն գիշերից հետո նրանք գնացին նախաճաշելու, որտեղ Արմսթրոնգը «բռնեց իմ ուսերից, քաշեց իրեն, համբուրեց ճակատս և ասաց „Արտի, դա մեծագույն հաճույք էր քեզ հետ աշխատելը և ծիծաղելը: Արի դա ավելի շատ անենք“»:

Լարի Նյուտոնը իրականցրեց իր վրեժը, նրա հրամանով գործակալությունը չզբաղվեց երգի տարածմամբ և ԱՄՆ-ում երգի պատճենների օրինակը չէր գերազանցում 1000-ը: Միայն 1968 թվականի սկզբին ձայնագրությունը հանձնեցին իրենց բրիտանական գործընկերոջը՝ His Master's Voice-ին, որտեղ սինգլը վաճառքի հանվեց այդ տարվա փետրվարին: UK Singles Chart-ում այն զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը, իսկ ապրիլ ամսին այն հասավ առաջին հորիզոնականը, այդ դիրքում մնալով չորս շաբաթ: Բացի այդ երգը դարձավ ամենավաճառվածը Բրիտանիայում:

1978 թվականին այն հնչել է BBC«Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» ռադիոալիքում, ինչպես նաև նույնանուն հեռուստաալիքում: 1988 թվականին հնչել է «Բարի լույս Վիետնամ» ֆիլմում։ Երգը այնքան մեծ հայտնիություն ձեռք բերեց ԱՄՆ-ում, որ հայտնվեց «Billboard Hot 100» հիթ շքերթի 32-րդ հորիզոնականում։ 1995 թվականին այն, որպես սաունդթրեք հնչել է «12 կապիկ» ֆիլմում, ինչպես նաև «Ընտանեկան գործեր» սիթքոմում։

2001 թվականին ռեփերներ Ghostface Killah-ը, Raekwon-ը և The Alchemist-ը թողարկեցին «The Forest» երգը, որը սկսվում էր «What a Wonderful World» երգի առաջին երեք տողերով, նկատի ունենալով, թե ինչքան հիանալի է աշխարհը մարիխուանա ընդունելուց հետո։ Երգի հեղինակային իրավունքների սեփականատերը՝ «Abilene Music»-ը հայց է ներկայացրել ռեփերների և նրանց ձայնագրման ստուդիայի՝ Sony Music Entertainment 9-ի դեմ, բայց գործը չընդունեց, քանի որ դատարանը համարեց, որ նրանք երգի բառերը օգտագործել են որպես ծաղրերգություն։

Երգը կատարել են շատ այլ երաժիշտներ, օրինակ՝ Թոնի Բենետը մի քանի անգամ 2003 թվականին այն կատարել է k.d. lang-ի հետ, կատարել են նաև Սելին Դիոնը, Սառա Բրայթմանը, Լեսլի Գարետը, Եվա Կեսիդան, Իսրաել Կամակավիվոլեն (1993), դուետով կատարել են Շեյն Մակգոուենը և Նիկ Քեյվը (1992), Ռամոն Ջոուին (2002), Քեննի Ջին (2004) և Coldplay-ը (2001)։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 1968 թվականին, դա այն տարին էր, երբ ԱՄՆ-ում ռասայական խռովությունները հասել էին գագաթնակետին՝ Նյու Ջերսիից հասնելով Դետրոյթ, ներառելով ավելի քան 100 քաղաք, վտանգ կար, որ շուտով կսկսվեր քաղաքացիական պատերազմ։ Դրան նաև ավելացավ Վիետնամի պատերազմի դեմ բողոքները[2]: Արմսթրոնգը կարծում էր, որ հասարակությունը ունի այդ երգի կարիքը, այն մարդկանց օպտիմիզմով և հույսով կներշնչեր։ Իր ելույթներից մեկի ժամանակ, նա ասաց այս խոսքերը.

Aquote1.png Ձեզանից մի քանի երիտասարդներ ինձ ասում էին «Հե՜յ հայրիկ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հիանալի աշխարհ: Իսկ ի՞նչ կասես այս պատերազմների մասին, դու դրանք նույնպե՞ս անվանում ես հիանալի…» Իսկ դուք կարո՞ղ եք մեկ րոպե լսել խիստ հայրիկին: Ինձ թվում է, որ աշխարհը չէ վատը, այլ այն ինչ մենք անում ենք նրա հետ, ինչ եմ ուզում ասել՝ նայիր, թե աշխարհը ինչ հիանալի կլիներ, եթե մենք նրան շանս տայինք: Սեր, երեխաներ, սեր: Դրանում է անմբողջ գաղտնիքը:
Aquote2.png


2012 թվականին The Daily Telegraph թերթի քննադատ Նեյլ Մակկորմիկին հարց տվեցին, թե որ երգն է նա համարում ամբողջ ժամանակների ամենաերջանիկը, նա պատասխանեց այսպես.

Aquote1.png …Ինչքան էլ ակնհայտ թվա, ես իմ ձայնը տալիս եմ «What A Wonderful World» եգրին Լուի Արմսթրոնգի կատարմամբ: Այն հոսուն, պարզ և կենսահաստատ մեղեդիներով ստեղծագործություն է, բայց երգը հիանալի է դարձնում Լուի Արմսթրոնգի վոկալը, որը ինքնավստահ կամ հովանավորական չէ: Նրա ձայնը այնքան հին է, որ դրանում կա կորուստի և դառնության զգացմունքներ, նա այն մարդն է, ով ապրել է շատ երկար կյանք և հետ նայելով հասկանում, որ դա շատ թանկ է: Երգում կա մելամաղձության աննշան երանգ, որը իրականում այն երջանկությամբ է շողում: Դուք այդ երգը կարող եք միացնել ցանկացած իրավիճակում, և մարդիկ որքան էլ տխուր լինեն, կժպտան:
Aquote2.png


Նշվում է, որ երգը շատ ընտանիքներում կապված է կարևորագույն իրադարձությունների հետ։ Այն շատ հայտնի է հարսանիքներում, հատկապես հարսի և նրա հոր դանդաղ պարի ժամանակ։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1967/68) Զբաղեցրած հորիզոնական
Ավստրալիա[4] 29
Ավստրիա 1
Ֆլանդրիա 6
Դանիա[5] 2
Գերմանիա 6
Իռլանդիա[6] 2
Հոլանդիա 15
Նոր Զելանդիա 15
Նորվեգիա 6
Շվեյցարիա 7
Մեծ Բրիտանիա 1
ԱՄՆ (Billboard) 116
ԱՄՆ Adult Contemporary (Billboard) 12
Չարթ (1976) Զբաղեցրած հորիզոնական
Իտալիա[7] 11
Չարթ (1988) Զբաղեցրած հորիզոնական
Ավստրալիա 1
Ֆլանդրիա 7
Բելգիա[8] 1
Կանադա 13
Իռլանդիա 30
Հոլանդիա 5
Նոր Զելանդիա 8
Լեհաստան 22
ԱՄՆ (Billboard) 32
ԱՄՆ Adult Contemporary (Billboard) 7
ԱՄՆ (Radio & Records) 37
ԱՄՆ (Cashbox) 37
ԱՄՆ (Rock on the Net - ARC Weekly Top 40)[9] 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.pophistorydig.com/topics/tag/what-a-wonderful-world-1967/
  2. Smashed Hits: How political is What A Wonderful World? - BBC News
  3. 3,0 3,1 http://www.pophistorydig.com/topics/tag/what-a-wonderful-world-1967/ The Pop History Dig
  4. «Go-Set Australian Charts»։ Go-Set։ Վերցված է 9 August 2014 
  5. «Danske Hitlister.dk»։ Danske Hitlister.dk։ Վերցված է 9 August 2014 
  6. The Irish Charts - All there is to know
  7. «Hit Parade Italia - Indice per Interprete: S» (իտալերեն)։ Hit Parade Italia։ Վերցված է 5 August 2014 
  8. «What A Wonderful World – LOUIS ARMSTRONG» (հոլանդերեն)։ Top 30։ Վերցված է 4 August 2014։ «Hoogste notering in de top 30 : 1» 
  9. «Rock on the Net»։ Վերցված է 9 August 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]