Սառա Բրայթման
Սառա Բրայթման | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Sarah Brightman |
Ծնվել է | օգոստոսի 14, 1960 Բյորկամստեդ, Հարտֆորդշիր, Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | classical crossover |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 1976 - այժմ |
Լեյբլ | Angel |
Կրթություն | Թրինգ Փարքի կատարողական արվեստի դպրոց, Elmhurst Ballet School?, Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ և Երաժշտության թագավորական քոլեջ |
Անդամակցություն | Gregorian |
Ամուսին | Էնդրյու Լլոյդ Ուեբեր |
Պարգևներ | |
Կայք | sarahbrightman.com sarah-brightman.com |
Sarah Brightman Վիքիպահեստում |
Սառա Բրայթման (անգլ.՝ Sarah Brightman, օգոստոսի 14, 1960[1], Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի երգչուհի (սոպրանո) և դերասանուհի, ժամանակակից երաժշտության կատարող, և classical crossover ժանրի լավագույն կատարողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունը և պատանեկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 14-ին Բյորկամստեդում՝ անգլիական քաղաքում։ Նա ընտանիքի ամենամեծ զավակն է, բացի իրենից կան 5 երեխաներ։ Հայրը՝ Հրենվիլ Բրայթմանը, եղել է շինարար։ Երբ Սառան 3 տարեկան է դարձել, նրա մայրը՝ Պաուլա Բրայթմանը, ով շատ էր սիրում բալետը և թատրոնը, Սառային ընդունում է Էլմհարտի բալետի դպրոց։
Սառան նաև նկարչության է հաճախել։ 3 տարի բալետով է զբաղվել և մասնակցել փառատոների։ 12 տարեկան հասակում խաղացել է թատրոնում։
Երգչուհու կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]14 տարեկանից սկսել է երգել, 16 տարեկանում նկարահանվել է «Pan’s People» հեուստասերիալում, իսկ 18 տարեկանում միացել է HOT GOSSIP խմբին, որի շնորհիվ I Lost my Heart to a Starship Trooper երգով 1978 թվականին զբաղեցրել է 6-րդ տեղը UK Singles Chart-ում։
Նույն թվականին (1978) Սառան ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Էնդրյու Գրեմ Ստյուարտի հետ, ով եղել է գերմանական Tangerine Dream խմբի ղեկավարը և իրենից 7 տարով մեծ է եղել (զույգը բաժանվել է 1983 թվականին)։
Հաջորդ աշատանքները HOT GOSSIP խմբի հետ եղել է ոչ այնքան հաջող և Սառան որոշել է զբաղվել դասականն վոկալով, իսկ 1981 թվականին ընդունել է «Կատուներ» մյուզիքլում իր մասնակցությունը։
1984 թվականին Սառան և Էնդրյուն նորից ամուսնանում են։ Ամուսնությունը տեղի է ունեցել 1984 թվականի մարտի 22-ին՝ երգահաին ծննդյան օրը, և նրա նոր մյուզիքլի պրեմիերայի օրը։
1985 թվականին Սառան Պլասիդո Դոմինգոյի հետ «Ռեքվիեմ»-ի պրեմիերան է ներկայացրել և անվանակարգվել է Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ, որպես «Լավագույն նոր դասական կատարող»։ Նույն տարում է Վալենսինայի դերն է խաղացել New Sadler’s Wells Opera-ում։ Սառայի համար Լոյդ Ուեբերը իր մյուզիքլով ընտրել է Քրիստինայի դերը։ Պրեմիերան եղել է Լոնդոնի թատրոնում, 1986 թվականին։ Այդ դերի համար Սառան 1988 թվականին ստացել է «Drama Desk Award» մրցանակ։
Սոլո կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին ձայնագրել է «Early one morning» ալբոմը, որը կազմված էր ֆոլկ երգերից։ Կատարել է Քերիի դերը Carousel от MCA ձայնագրությունում, 1992 թվականին խաղացել է «Trelawney of the Wells»-ում կատակերգության թատրոնում։ Լոյդ Ուեբերի հետ բաժանումից հետո, 1990 թվականին Սառան որոշել է թողնել հայրենիքը և մեկնել ԱՄՆ։
ԱՄՆ-ում Սառան ծանոթացել է Ֆրանկ Փետերսոնի հետ, Enigma MCMXC a.D ծրագրի առաջին ալբոմի պրոդյուսերի հետ։ Ֆրանկը դառնում է Սառայի պրոդյուսերը և կյանքի նոր ուղեկիցը։ Միասին նրան հրապարակել են «Dive» (1993) ալբոմը, իսկ հետո փոփ ռոք «Fly» ալբոմը։ Սառան շարունակել է աշխատել է Լոյդ Ուեբերի հետ և թողարկել է «Surrender, The unexpected songs» ալբոմը։
1992 թվականին Խոսե Կարերասի հետ դուետով կատարել է Amigos para siempre երգը, Բարսելոնայի օլիմպիական խաղերի հիմնը, որը ամիսներ շարունակ գլխավորել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Ճապոնիայի չարթերը։ «Fly» ալբոմի A Question of Honour երգը Սառան կատարել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի սկզբում, 1995 թվականին։ «Ես այդ ժամանակ զբաղված եմ եղել իմ օպերային վարժություններով», պատմել է Սառա այդ ստեղծագործության մասին։
1996 թվականին իտալացի տենոր Անդրեա Բոչելիի հետ Գերմանիայում ձայնագրել է Time to say goodbye սինգլը, որը նրանք կատարել են Հենրի Մասկի ակտիվ սպորտային կարիերայի համար։ Սինգլը դարձել է «լավագույնը բոլոր ժամանակներում» և ամենավաճառվածը այդ երկրում։ Վաճառվել է սինլի 5 մլիոն պատճեն։ Երրորդ «Timeless» ալբոմը թողարկված East- West լեյբլի կողմից, 1997 թվականին վաճառվել է 3 միլիոն պատճեն։ Այն ստացել է 21 ոսկե և պլատինե մրցանակներ։ ԱՄՆ-ում, Կանադայում, Թայվանում, Հյուսիսային Աֆրիկայում, Դանիայում , Շվեդիայում և Նորվեգիայում ալբոմը դարձել է պլատինե։ Ալբոմում կան երկու երգեր, որոնք ձայնագրվել են արգենտինացի տենոր Խոսե Կուրայի հետ՝ «Just show me how to love you», «There for me»:
Հաջողությունը, միջազգային մրցույթներ (1998-2005)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր «Eden» ալբոմը թողարկվել է 1998 թվականին։ 1999 թվականին տեղի է ունեցել իր «One night in Eden» շոուի պրեմիերան։ Սառան ցանկացել է այդ շոուի միջոցով մարդկանց մոտ թողնել այնպիսի տպավորություն, որ նա ծովից է երգում։ 42 հոգուց կազմված խմբի հետ նա 90 համերգային սրահներում է ներկայացել։ Հաջորդ՝ «La Luna» ալբոմը ոսկի է դարձել ԱՄՆ-ում։ Ալբոմում կան երգչուհու կատարմամբ հայտնի դասական և ճանաչված երգեր։
Նույն թվականին թողարկվել է «The very best of 1990-2000» հավաքածուն։ 2000 թվականի սեպտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում Սառան «La Luna» շրջագայությունն է սկսել։ Դրան մասնակցել է նաև ամերիկյան երգիչ Ջոշ Գրոբանը։ Նրա հետ Սառան կատարել է «There for me» ստեղծագործությունը Timeless ալբոմից։ Սառայի համերգային շրջագայությունները տեղի են ունեցել լավագույն սրահներում, ինչպիսիք են՝ «Մետրոպոլիտեն-Օպերա»-ն Նյու Յորքում, Չայկովսկու անվան համերգային սրահում Մոսկվայում և Տոկիոյի , Orchard Hall-ում։
2001 թվականին հրապարակել է «Classics» ալբոմը, որը կազմված է օպերային արիաներից և նախորդ ալբոմների դասական ստեղծագործություններից, ինչպես նաև նոր ստեղծագործություններից, որոնցից է Շուբերտի «Ave Maria»-ն։
Սառայի հաջորդ՝ «Harem» (2003) ալբոմի թեման դարձել է Արևմուտքը։ «Ալբոմի գաղափարները ծագել է Հնդկաստանում, Արևմուտքում, Հյուսիսային Աֆրիկայում, Թուրքիայում», պատմել է Սառան DVD «Live from Las Vegas» հարցազրույցի ժամանակ։ Նախորդ ալբոմներից «Harem»-ը տարբերվում է իր պարային երաժշտությամբ, սակայն դասական երանգները նույնպես կան։ Ալբոմի հետ մեկտեղ թողարկվել են նաև «Anytime, Anywhere» և «Time to Say Goodbye» երգերի տեսահոլովակները։
Ինչպես նախորդ ալոմների թողարկման ժամանակ, այնպես էլ «Harem»-ի ժամանակ, Սառան շրջագայություն է անցկացրել, սակայն այս անգամ արդեն Ռուսաստանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։
Symphony (2006 - 2012)
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին թողարկվել է «Diva: the Video Collection» տեսահոլովակների ժողովածուն։
2007 թվականին Սառան Ջոշ Գրոբանի հետ կատարել է «All I ask of you» երգը։ Այդ սինգլից հետո թողարկվեցին ևս երկու սինգլ՝ Քրիս Տոմպսոնի հետ դուետ՝ «I will be with you (Where the lost ones go)», որը դարձել է Պոկեմոնների 10-րդ մասի սաունդթրեքը։ Իսկ իսպանացի տենոր Ֆերնանդո Լիմոյի հետ «Pasión» դուետը դարձել է համանուն մեքսիկական հեռուստասերիալի սաուդթրեքը։
Սառայի երգերը միայն հեռուստասերիալների սաունդթրեքեր չեն դարձել. «Time to say goodbye ստեղծագործությունը դարձել է ֆիլմի սաունդթրեք։ Իսկ սեպտեմբերին Սառան սկսել է նկարահանվել «Ռիպո, Գենետիկական օպերա» ֆիլմում, Մեգի դերում։
Նոյեմբերին թողարկվել է ևս մեկ դուետ՝ «Snowbird», Էն Մյուրեի հհետ, նրա Anne Murray duets: «Friends & Legends» ալբոմից։ Սառան շարունակել է մասնակցել միջոցառումների, որոնցից է «Fashion on ice»-ը Ատլանտիկ Սիթիում։ Այդ միջոցառման ժամանակ Սառան կատարել է նախորդ ալբոմներից երգեր, սակայն նոր «Symphony» ալբոմից կատարել է հենց «Symphony», «Fleurs du mal», «Let it rain» ստեղծագործությունները։ Bambi Verleihung 2007 արարողության ժամանակ Սառան Անդրեա Բոչելիի հետ կատարել է Time to say Goodbye երգը։
Ալբոմը թողարկվել է 2008 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ում և մարտի 17-ին Եվրոպայում։ «Իմ կարիերայում ես աշխատել եմ տարբեր ժանրերում», պատմել է Սառան իր նոր ալբոմի մասին,- «Սա առաջին ալբոմն է, որտեղ բոլոր այդ ժանրերը իացել են ստեղծելով երաժշտական պատկեր»[3]։
2008 թվականի օգոստոսի 8-ին Սառա Բրայթմանը եգիպտացի փոփ երգիչ Լիու Հուանի հետ կատարել է 19-րդ Ամառային Օլիմպիական խաղերի հիմնը՝ «Մեկ աշխարհ, մեկ երազանք»։
Ձմռանը թողարկել է «A Winter Symphony» ալբոմը, իսկ կինոթատրոններում սկսել են ցուցադրել «Գենտիկական օպերա»-ն։ Symphony շրջագայությունը, ինչպես և ալբոմը բաղկացած է դուետներից։ Մեքսիկայում Սառան հանդե է եկել տենոր Ալեսանդրո Սաֆինայի և տենոր Ֆերնանդո Լիմայի հետ, ԱՄՆ-ու և Կանադայում՝ Մարիո Ֆրանգուլիսի հետ։
2010 թվականին 21-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Վանկուվերում Սառան Բրայթմանը կատարել է «Shall be done» երգը[4]։
-
Սառա Բրայթման
-
Սառա Բրայթման
-
Սառա Բրայթմանը, Իդինա Մենզելը, Ռոդնի Աթկնսը, Գլեդիս Նայթը և Ջոն Սքնեիդերը
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառայի ալբոմներում կան երգեր տարբեր լեզուներով՝ անգլերեն «Shall be done», երգչուհու մայրենի լեզվով։ Սառան օպերային արիաները կատարում է իտալերենով՝ («Nessun dorma»)։ Ալբոմներում կան նաև իսպաներենով («Hijo de la luna»), ֆրանսերենով («Gueri de Toi»), գերմաներենով («Schwere Träume»), ռուսերենով («Здесь хорошо», լատիներենով («In paradisum»), հնդկերենով («Hamesha» в «Arabian nights») և ճապոներենով («Stand Alone»)։
Դուետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիկ Ադամս «Where eagles fly»
- Michael Ball «Seeing Is Believing» (ալբոմ «Love changes everything»)
- Անտոնիո Բանդերաս «The Phantom of the Opera»
- John Barrowman «Too Much In Love To Care» (Ալբոմ «Love changes everything»)
- Steve Barton «Think of me» (альбом «Love changes everything»)
- Անդրեա Բոչելլի «Time to say goodbye», «Canto della Terra» (ալբոմ «Symphony»)
- Խոսե Կարերաս «Amigos Para Siempre»
- Jacky Cheung «There for me» (New Millenium Concert)
- Michael Crawford «The Phantom of the opera» (ալբոմ «The Andrew Lloyd Webber collection»)
- Jose Cura «Just show me how to love you», «There for me» (ալբոմ «Timeless»)
- Plácido Domingo («Requiem» и «Christmas in Vienna (1998)»)
- Mario Frangoulis Carpe Diem (альбом «A Winter Symphony»), ( «Symphony» շրջագայությունը ԱՄՆ-ում և Կանադայում)
- Sir John Gielgud «Gus: the Theatre Cat» (ալբոմ «Surrender», «The Andrew Lloyd Webber collection»)
- Ջոշ Բրոբան «There for me» (тур La Luna), «All I ask of You»
- Ofra Haza «Mysterious days» (ալբոմ «Harem»)
- Steve Harley «The Phantom Of The Opera» (տեսահոլովակը)
- Թոմ Ջոնս «Something in the air» (ալբոմ «Fly»)
- Paul Miles Kingston «Pie Jesu» («Requiem»)
- Andrzej Lampert «I will be with you»
- Fernando Lima «Pasión» (ալբոմ «Symphony»)
- Richard Marx «The Last words you said»
- Anne Murray «Snowbird» (Anne Murray Duets: Friends & Legends)
- Elaine Paige «Memory»
- Cliff Richard «All I ask of you» (տեսահոլովակ), Only you (ալբոմ «Love changes everything»)
- Alessandro Safina «Sarai Qui» (ալբոմ«Symphony», «Symphony! Live in Vienna», тур «Symphony» в Мексике), Canto della Terra («Symphony! Live in Vienna», тур «Symphony» в Мексике), «The Phantom of the opera» ( «Symphony» շրջագայությունը Մեքսիկայում)
- Kazim Al Sahir «The War is over» (ալբոմ «Harem»)
- Paul Stanley «I will be with you» (ալբոմ«Symphony»)
- Chris Tompson «How can Heaven love me» (ալբոմ «Fly»), «I will be with you» («Պոկեմոններ» սերիալի 10-րդ մասի սաունդթրեքը)
- Սերգեյ Պենկին «I will be with you» («Symphony» ալբոմի ռուսական տարբերակը)
Մասնակցությունը նախագծերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gregorian , «Voyage, Voyage», «Don’t give up», «Join Me», «Moment of peace»
- Sash! «The Secret Still Remains»
- Schiller «The Smile» , «I’ve seen it all» (альбом «Leben»)
- Macbeth «How Can Heaven Love Me»
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուզիքլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատուներ (as Jemima), New London Theatre (1981)
- Nightingale (as Nightingale), Buxton Festival and the Lyric, Hammersmith (1982)
- Երգ և Պար (as Emma) , Palace Theatre in London (1984)
- Օպերայի հոգին (as Christine Daaé), Her Majesty’s Theatre London (1986)
- Սիրո տեսակետներ (as Rose Vibert) (1989)
- Գենետիկական օպերա (2008)
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո | Ուեբերի երգերը |
---|---|
Լավագույն երգերի վերաթողարկումը | |
Հիմնական ալբոմների հավելումները | |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութլեգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sarah Brightman in Concert at The Royal Albert Hall (1997)
- Christmas in Vienna (1998)
- One Night in Eden (1999)
- La Luna: Live in Concert (2000)
- The Sarah Brightman Special: Harem a Desert Fantasy (2004)
- The Harem World Tour: Live from Las Vegas (2004)
- DIVA: The Video Collection (2006)
- Symphony! Live in Vienne (2008)
- The Phantom of the Opera 25 Anniversary at the Royal Albert Hall (2011)
- Dreamchaser in Concert (2013)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Sarah Brightman Official Website - New Albums». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Официальный сайт Panasonic - Shall be done». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բրայթման» հոդվածին։ |
|