Who Wants to Live Forever

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Who Wants To Live Forever»
Queenի երգը «A Kind of Magic» ալբոմից
Թողարկված1985/1986
Ֆորմատ7″, 12″
Ձայնագրված1986
ԺանրՍիմֆոնիկ Ռոք
Հարդ ռոք
Պրոգրեսիվ ռոք
Տևողություն5:15
ԼեյբլEMI
ՀեղինակԲրայան Մեյ
ԿոմպոզիտորՄայքլ Քեյմեն և Բրայան Մեյ
ՊրոդյուսերReinhold Mack
A Kind of Magic ալբոմի երգացանկ
Friends Will Be Friends «Who Wants To Live Forever»

«Who Wants to Live Forever» (անգլ.՝ «Ով է ուզում անմահ լինել»), Queen անգլիական ռոք խմբի երգը A Kind of Magic ալբոմից: Գրվել է Բրայան Մեյի կողմից: Երգը «Killer Queen» երգի հետ թողարկվել է սինգլի տեսքով: Սինգլը միանգամից մեծ ճանաչում է ստացել խմբի երկրպագունների կողմից՝ ընդգրկվելով Greatest Hits II հավաքածուում: Երգը ներկայանում է որպես աշխարհահռչակ Queen-ի գլուխգործոցներից մեկը[1]:

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը տարբերվում է մի յուրահատկությամբ, որ դրա մեջ նվագում է սիմֆոնիկ նվագախումբ: Բոլոր երաժիշտները նվագում են ոչ իրենց գործիքների վրա, օրինակ Ջոն Դիքոնն իր մասը նվագում է կոնտրաբասի , Ռոջեր Թեյլորը՝ սիմֆոնիկ թմբուկների, իսկ Բրայան Մեյը՝ երգեհոնի վրա:

«Who Wants to Live Forever» եղել է ռեժիսոր Ռասսել Մալկեխի (1986) «Լեռնեցի» ֆիլմի հիմնական երաժշտական կոմպոզիցաններից և հետագայում օգտագործվել էր որպես սաունդթրեք մի շարք հեռուստասերիալների մեջ:

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին Ֆրեդդի Մերկյուրիի հիշատակին նվիրված համերգին երգը կատարել է բրիտանական երգիչ Սիլը:
  • 1996 թվականին գերմանական տեխնո-խումբ Dune-ը կատարել է երգի իր տարբերակը:
  • 1996 թվականին երգի իր քավեր-տարբերակը ձայնագրեց E-Rotic դուետը: Երգը մտավ Queen dance traxx հավաքածուն, և նույնպես բաց է թողնվել որպես առանձին սինգլ:
  • 1997 թվականին Սառա Բրայթմանը ձայնագրեց իր քավեր տարբերակը, որը մտավ Time to say Goodbye/Timeless ալբոմը , և նույնպես թողարկվել է որպես առանձին սինգլ: Սարայի տարբերակն առանձնանում է իր ավելի դասական հնչեղությամբ, քան՝ բնօրինակը:
  • 2009 թվականին ուելսցի օպերային երգչուհի Քեթրին Ջենկինսն իր տարբերակով վերաերգեց երգը իր Believe ալբոմում:
  • 2013 թվկանին ձայնագրվեց Արտյոմ Ստիրովի՝ Մավրին խմբի նախկին վոկալիստ կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О Queen»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-26-ին։ Վերցված է 17 июля 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]