Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Խաչատրյան (մարտի 18, 1977(1977-03-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արմուշ, հայ դերասան, հումորիստ, շոումեն[1]։
Արման Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի մարտի 18-ին, Երևան քաղաքում։ 1994 թվականին ավարտել է Երևանի Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոցը։ 1999-2002 թվականներին սովորել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 2000-2003 թվականներին աշխատել է «Արդինի» ստուդիայում` որպես դերասան։ 2001 թվականի մասնակցել է Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին և դարձել հաղթող, որից հետո ընդգրկվել է «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմ և մասնակցել Ռուսաստանի բարձրագույն լիգայի խաղերին։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում։ 2006-2010 թվականներին աշխատել է «Սիգմա TV» և «32 Production» ընկերություններում՛ «Հայաստանի հանրային», «Նոր ալիք», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում՛ եղել է «32 ատամ», «Թարսի պես», «Երկու աստղ», «50 SMS», «Բանակում», «3 պատ» և «Մեր բակը» հումորային ակումբի հիմնդիրներից մեկը և հանդես է եկել որպես դերասան։ 2010-2015 թվականներին հանդես է «Շանթ» հեռուստաընկերությունում՛ «Վիտամին ակումբ» հումորային շոու-նախագծում` որպես դերասան։ Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում, նկարահանվել բազմաթիվ գովազդային հոլովակներում, ֆիլմերում[2]։