Ռուբիկոն
Jump to navigation
Jump to search
| Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ռուբիկոն | |
|---|---|
|
| |
| Բնութագիր | |
| Երկարություն | 80 կիլոմետր |
| Ջրի ծախս | 6,6±0,001 մ³/վ |
| · Գետաբերանի տեղակայում | Ադրիատիկ ծով |
| · Կոորդինատներ | |
| Երկրամաս | Սավինիանո սուլ Ռուբիկոնե |
Ռուբիկոն (լատ.՝ Rubico(n)), գետ Ապենինյան թերակղզում։ Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծովը։
Մինչև մ.թ.ա. 42-ը սահման էր Իտալիայի և Այսրալպյան Գալլիա պրովինցիայի միջև։ Մ.թ.ա. 49-ի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը հակառակ օրենքի (իբրև պրոկոնսուլ նա իրավունք ուներ զորք առաջնորդել միայն Իտալիայի սահմաններից դուրս) մեկ լեգեոնով անցել է Ռուբիկոնը՝ ասելով. «Վիճակը նետված է» («Alea jacta est»), մտել Իտալիա և սկզբնավորել քաղաքացիական պատերազմ (մ.թ.ա. 49 - 45)։ Այստեղից էլ առաջացել է «անցնել Ռուբիկոնը» թևավոր արտահայտությունը, որը նշանակում է վճռական, կարևոր, անդարձ որոշում կայացնել։