Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց
| Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1864 |
| Անվանված է | Խաչատուր Աբովյան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
| Հասցե | Երևան, Քանաքեռ, Մկրտիչ Սարգսյան փողոց, 1 շենք |
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին կաթողիկոս Մաթևոս I Կոնստանդինոպոլեցու կարգադրությամբ Քանաքեռ գյուղում՝ որպես Սահակ Պարթևի անվան մեկդասյա ծիսական դպրոց, սակայն շուտով փակվել է։ 1866-1867 ուստարում դպրոցը վերաբացվել է։ Դպրոցում սովորել են արական սեռի երեխաներ։ 1892 թվականին ծիսական դպրոցում բացվել է նաև օրիորդաց ծիսական մեկդասյա դպրոց։ 1908 թվականին երկսեռ քառամյա դպրոցն անվանակոչվել է Խաչատուր Աբովյանի անունով։ 1930-1932 թվականներին դպրոցը պատրաստել է ուսուցչական կադրեր Կոտայքի շրջանի դպրոցների համար[1]։
Դպրոցի շատ շրջանավարտներ մասնակցել են Սարդարապատի հերոսամարտին, Հայրենական մեծ պատերազմին (Բ. Ներսիսյան (դպրոցի տնօրեն), Ա. Վարդանյան (ուսմասվար), ուսուցիչներ` Ա. Զաքարյան, Լ. Գեղամյան, Հ. Վարդանյան)։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ. Գևորգյան, Գ. Փիլիպոսյան, Զ. Կարապետյան, Հ. Հովհաննիսյան (ՀՀ գյուղատնտեսության նախարար), Պապոյաններ (բժիշկներ), Ալֆ. Մկրտչյան (բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր), Ա. Մնացականյան (Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի), Գ. Հովհաննիսյան (ըմբշամարտի աշխարհի չեմպիոն), Արսեն Գրիգորյան։

