Մերկ ճշմարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ ճշմարտություն
անգլ.՝ The Ugly Truth
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականհուլիսի 16, 2009[1] և հոկտեմբերի 1, 2009[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Լուկետիչ
ՊրոդյուսերՔեթրին Հեյգլ, Կարեն ՄակՔալահ Լուց, Քիրսթեն Սմիթ, Թոմ Ռոզենբերգ և Գարի Լուչեզի
Սցենարի հեղինակՔիրսթեն Սմիթ
ԴերակատարներՋերարդ Բաթլեր, Քեթրին Հեյգլ, Բոննի Սոմերվիլ, Իվետ Նիքոլ Բրաուն, Քևին Քոնոլի, Շերիլ Հայնս, Բրի Թերներ, Էրիկ Ուինթեր, Նիկ Սիրսի, Ջոն Մայքլ Հիգինս, Քրեյգ Ֆերգյուսոն, David Lowe?, Earl Carroll?, Steve Little?, Թոմ Վիրտու, Վիկի Լյուիս, Նեյթ Քորդրի[4], Սթիվ Լիթլ[4], Ջեսի Դ. Գոյնս[4] և Blake Robbins?[4]
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունԱարոն Զիգման
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունRelativity Media, Lakeshore Entertainment և Columbia Pictures
Տևողություն96 րոպե
Բյուջե38 մլն $
Շահույթ205 մլն $

Մերկ ճշմարտություն (անգլ.՝ The Ugly Truth), ռոմանտիկ կատակերգություն Ջերարդ Բատլերի և Քեթրին Հայգլի մասնակցությամբ։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականի սեպտեմբերի 17֊ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբի Ռիխտերը նույն Քեթրին Հեյգլը՝ երիտասարդ է և հավակնոտ։ Նա աշխատում է առավոտյան թոք շոույում՝ «A.M. Sacramento» հեռուստատեսությունում, որպես պրոդյուսեր։ Էբին հպարտանում է, որ վայրկյանապես կարողանում է ցանակացած իրավիճակի լուծում տալ և լուծել ցանկացած խնդիր, բացառությամբ իր անձնական կյանքի, նա հիանալի է, բայց միայնակ։ Արդյոք արժի աղջկան գնալ ժամադրության, երբ նրան հետապնդում է անհաջողություն անհաջողության հետևից։

Նրա շոուի վարկանիշն օր օրի ընկնում էր և որպեսզի բարելավվի վիճակը, որոշում են հրավիրել հաղորդմանը հատուկ խմբակցի՝ Մայք Չադվեյին, ում հետ Էբին պարտավորված էր կիսել ստուդիան։ Նա գիտեր Էբիի թերությունները։ Նրա շոուն «Մերկ Ճշմարտություն» կոչված է կանանց աչքերը բացել բոլոր այն բաների վրա ինչը նյարդայնացնում է տղամարդկանց։ Անլուրջ կատակները, որոնք թույլ էր տալիս իրեն Մայքը ուղիղ եթերով շոկի էր ենթարկում Էբիին։ Չնայած այս ամենին ռեյտինգը բարձրանում էր։ Եվ որոշում է կայացվում Մայքին թողել եթերում։ Այդ ժամանակ Էբիի կյանքում հայտնվում է երիտասարդ, բարետես և միայնակ Քոլին, ով բնակվում է Էբիի հարևանությամբ։ Նա արտակարգ դաստիարակված և հարգանքով է բոլորի նկատմամբ, և հանդիսանում է Մայքի հակապատկերը։ Այս անգամ Էբին չի պատրաստվում կորցնել իր շանսը։ Նա դիմում է Մայքի օգնությանը։ Այսպիսով Մայքը դառնում է նրա խորհրդատուն և դաստիարակը, իսկ Էբին էլ լսում և սովորում է նրա տված բոլոր խորհուրդները[6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեթրին Հենգլ՝ Էբի Ռիխտլեր֊առավոտյան շոուի պրոդյուսեր,
  • Ջերարդ Բատլեր, Մայք Չեդվե Թյորներ,
  • Բրի Թրներ՝ Ջոյ,
  • Նիկ Սիրսի՝ Ստյուարտ
  • Էրիկ Վինտեր՝ Էրիկ,
  • Շերիլ Հանս՝ Ջորջիա,
  • Ջոն Մայքլ Հիգինս՝ Թյորներ,
  • Բրի Թրներ՝ Ջոյ,
  • Քեվին Կոնոլի՝ Ջիմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 2009_filmbemutatok_osszes.xls (հունգ.)NMHH, 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «The Ugly Truth (2009) - Box Office Mojo». www.boxofficemojo.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  6. Ebert, Roger. «The Ugly Truth Movie Review & Film Summary (2009) | Roger Ebert». www.rogerebert.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.